21:27 03.02.2020
Կառնուտ գյուղի բնակիչների մի մասի գույքն ու դրամական միջոցները կալանքի տակ են: Հողի հարկի և գույքահարկի պարտքերի պատճառով խոշորացված Ախուրյան համայնքի ղեկավարությունը կառնուտցիներին դատի է տվել, հարկադիր կատարման ծառայությունն էլ բռնագանձում է պարտքերը: Ոմանց կենսաթոշակներից, ոմանց էլ աշխատավարձից ու այլ դրամական մուտքերից են գումարները պահվում:
Կառնուտցիները բարձրաձայնում են, որ գանձվող գումարների չափը ճիշտ հաշվարկված չէ, նախորդ տարիներին մուծումներ կատարել են, բայց դրանք բազա չեն մուտքագրվել, իսկ համայնքապետարանն իրական պարտքի մասին ստույգ տվյալներ չի տրամադրում:
Կառնուտի բնակիչ Վարուժան Սիմոնյանի պարտքը գյուղում ամենամեծն է․ համայնքապետարանի հաշվարկով՝ նրանից բռնագանձման ենթակա է 611.000 դրամ: Իսկ թե ինչու է պարտքի չափը մեծացել, հողատերն իր փաստերն է բերում՝ ո՛չ նախկինում, ո՛չ էլ մինչև գործը դատարան մտնելը մուծած հողի ու գույքահարկերի գումարները հաշվի չեն առնվել:
Գյուղում նման ընտանիքները մեկը կամ երկուսը չեն, համագյուղացիները մեկը մեկից տեղյակ են։ Նրանց խոսքերով՝ մոտ 50 ընտանիքի պարտքեր բռնագանձման են ենթակա։ Համայնքապետարանը մի քանի ամիս է՝ պարտապանների թոշակներից գումար է ետ պահում, կալանքի տակ է նրանց գույքը՝ տները, հողամասերը ավտոմեքենաները:
Կառնուտցիների խոսքերով՝ ամեն ամիս թոշակից 30 տոկոս են գանձում․ 32․000 դրամ ստացողից՝ օրինակ, 10․000դրամ։ Հողատարածքներին կալանք դնելու պատճառով էլ նրանց պետական սուբսիդավորմամբ վարկեր չեն տալիս։ Գյուղացիները բոլորը նույն բանն էին պնդում, թե համայնքապետարանի բազան լիարժեք չէ, որ իրենք մինչև վերջ չեն կարողացել ճշտել իրենց պարտքերի չափը։ Հարկադիր վճարման գումարի չափի հետ համաձայն չեն։ Ավելի քան վստահ են, որ վճարել են ժամանակին, կտրոններն ունեն, բայց համայնքապետարանի բազայում չեն մուտքագրել։
Համայնքապետարանի աշխատակիցները հնարավոր են համարում, որ նախկին մուծումներն ունեցած ներկա բազայում չերևան: Իսկ խճճված պատմությունը գալիս է 2008 թվականից, երբ մինչև 2008 թվականը ունեցած հողահարկի և գույքահարկի պարտքերը զիջվեցին, բայց բազաները մաքրվեցին 2012 թվականին, այսինքն՝ բնակիչները մինչև 2012 թվականը շարունակել են վճարումներ անել, որոնք չի բացառվում, որ մուտքագրված լինեն որպես մինչև 2008-ի պարտքեր ու զրոյացված լինեն։ Ախուրյանի համայնքապետարանի իրավաբան Արա Ղանդիլյանի խոսքերով՝ բնակիչները մինչև 2012 թվականը կատարած մուծումները չեն կարողանա իրենց բազայով ապացուցել։
Տնտեսություններից մի քանիսից էլ գումարի սխալ բռնագանձում է տեղի ունեցել: Գրետա Պապոյանն իր անունով հող ու շինություն չունի, բայց 2 ամիս թոշակից պահում են արել: Հարկադիր ծառայությունից ուղարկված նամակն էլ մինչ այժմ չէր բացել, իրեն վերաբերող փաստաթուղթ չի համարել։
Նրանից գանձումներ այլևս չեն անի, հետպահումները վերադարձվել են։ Պարտապաններից շատերը շարունակում են պնդել, որ գանձումներն անօրինական են, դա կարող են ապացուցել 2009-ից սկսած կատարած մուծումների պահած կտրոններով, ինչն էլ խոշորացված համայնքի ղեկավարության լիազորություններից դուրս է։
Ախուրյանի համայնքապետի տեղակալ Լիպարիտ Տիգրանյանը ևս նշում է, որ համայնքապետարանը մուծումների իսկությունն ապացուցել կարող է միայն 2012 թվականից հետո կատարած վճարումների դեպքում, որոնք պահպանվում են բազայում: Եթե այդպիսիք կան, համայնքապետարանը պատրաստ է պարտքից հանել, բայց միայն մայր գումարները, տույժ ու տուգանքները կմնան: Ախուրյան խոշորացված համայնքի 8 գյուղերի՝ 200 բնակչի նկատմամբ դատական բռնագանձումների վարույթ է հարուցվել:
15:20 31.07.2025
Կհստակեցվեն ոստիկանության և փրկարարական ծառայողների համար կարգապահական տույժերը և խրախուսանքներըԿառավարության հավանությանն է արժանացել «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքի և հարակից օրենքների նախագծերը: Նախագծերի փաթեթի ընդունմամբ ոստիկանության և փրկարարական ծառայողների համար կհստակեցվեն կարգապահական տույժերը և խրախուսանքները, որոնք սահմանված են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով, ոստիկանության ծառայողների և փրկարարական ծառայողների մասով ծառայողական քննությունների անցկացման հարաբերությունները կկարգավորվեն «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքով։ Բացի այդ, նախագծերի փաթեթի […] ...
15:09 31.07.2025
«Նոան» մարտնչեց մինչև վերջ, բայց զիջեց Հունգարիայի չեմպիոնինՉեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Նոան» հյուրընկալվելիս 3-4 հաշվով պարտվել է «Ֆերենցվարոշին»։ Հայաստանի չեմպիոնը հանդիպման ընթացքում երեք անգամ հավասարեցրել է հաշիվը, սակայն իվերջո պարտվել է։ «Ֆերենցվարոշն» առավելության է հասել դիմակայության ընդհանուր 6-4 հաշվով և մրցաշարի որակավորման երրորդ փուլում է։ «Նոան» պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում, որտեղ կմրցի Ջիբրալթարի չեմպիոն «Լինկոլն Ռեդ […] ...
14:53 31.07.2025
Համաձայնագիրը կնպաստի ԵԱՏՄ-ի, այդ թվում՝ ՀՀ-ի մաքսային տարանցման պոտենցիալի մեծացմանըԳործադիրը հավանություն է տվել 2024 թ. դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության և երրորդ կողմի (երրորդ կողմերի) մաքսային տարանցման միասնական համակարգի մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Համաձայնագիրը սահմանում է միության և երրորդ կողմի միասնական մաքսային տարանցման համակարգի գործունեության հիմնական սկզբունքները՝ տարանցման միասնական էլեկտրոնային հայտարարագրի կիրառում, մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման […] ...
14:43 31.07.2025
Խուլիգանություն ժամանցի ակումբում. Գեղարքունիքի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզվել էր, որ Սևան քաղաքի բնակիչ 32-ամյա տղամարդը հուլիսի 19-ի գիշերը Լճաշեն գյուղի գյուղի խաչմերուկում գտնվող ժամանցի ակումբում, երգ պատվիրելու ու աշխատակցուհիների չպարելու հարցի շուրջ վիճաբանել է Գագարինի բնակիչ 40-ամյա տնօրենի, ապա` մեկ այլ տղամարդու հետ: Այդ ընթացքում 32-ամյա տղամարդը հնչեցրել է անհասցե հայհոյանքներ և իր […] ...
14:31 31.07.2025
Վահան Կոստանյան և Աբդուլազիզ Սաուդ Ալ-Ջարալլահին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի խնդիրների վերաբերյալՀուլիսի 30-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Քուվեյթի Պետության արտաքին գործերի նախարարի օգնական Աբդուլազիզ Սաուդ Ալ-Ջարալլահի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկկողմ հարաբերությունների դրական դինամիկան համագործակցության տարբեր ոլորտներում և ընդգծել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը: Վահան Կոստանյան և Աբդուլազիզ Սաուդ Ալ-Ջարալլահին մտքեր են փոխանակել […] ...