14:46 31.05.2018
«Տաշիր կապիտալ» ընկերությունը հրաժարվել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կառավարումից, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը՝ տարածելով հետևյալ հայտարարությունը.
«Ուռճացված ծախսերի կրճատման նպատակով «Տաշիր Կապիտալն» առաջարկել էր 6 ամսվա ընթացքում ուսումնասիրություններ իրականացնել և համապատասխան խորհրդատվական աջակցություն տրամադրել ԲԷՑ ղեկավարությանը: Ապատեղեկատվությամբ լի այս ժամանակաշրջանում «Տաշիր կապիտալ»-ը ներկայացրել է մի քանի պարզ ցուցանիշ և եզրակացությունները թողնում է հասարակությանը:
1. «Տաշիր կապիտալ»-ը առաջարկվում էր ԲԷՑ-ի տարեկան ընթացիկ ծախսերը, որոնք կազմում են շուրջ 7 մլն ԱՄՆ դոլար, կրճատել 40%-ով, որի արդյունքում պետությունը տարեկան մոտ 3 մլն դոլար կշահեր:
2. ԲԷՑ-ը հանդիսանում է ՀՀ պետական պարտքի ամենածանր դերակատարում ունեցող կառույցներից մեկը, որը 15 տարվա «գերարդյունավետ» կառավարման արդյունքում 520 մլն ԱՄՆ դոլարի պայմանագրային պարտավորություն է կուտակել: Սա հավասար է այսօրվա պետական պարտքի շուրջ 7%-ին:
3. «Տաշիր կապիտալ»-ի սկզբունքային դիրքորշումն էր Հայաստան-Վրաստան նոր բարձրավոլտ օդային գծի կառուցման 200 մլն ԱՄՆ դոլար արժեք ունեցող նախագիծը (վերջնական հաշվարկներով այս թիվը կարող էր հասնել մինչև 240 մլն ԱՄՆ դոլար) տեխնիկապես ավելի գրագետ իրականացնել՝ դրա ընդհանուր արժեքը դարձնելով 70 մլն դոլար: Արդյունքում՝ կտնտեսվեր պետության համար 130 մլն ԱՄՆ դոլար՝ պետական պարտքի բեռը 520 մլն ԱՄՆ դոլարից հասցնելով 390 մլն ԱՄՆ դոլարի, էլեկտրաէներգիայի սակագնի բեռը կնվազեր:
Հավատարմագրային կառավարման անցման նպատակն էր կառավարման արդյունավետության բարձրացումը, ընթացիկ ծախսերի օպտիմալացումը՝ միավորելով բաշխիչ ու հաղորդող ցանցի ուժերը: Պետության համար ամենաշահեկան կետն այն էր, որ «Տաշիր կապիտալ»-ի կողմից կառավարման ստանձնման պարագայում պետությունը հետագա ֆինանսավորման բեռն այլևս չէր կրի: Ծրագրերը կիրականացվեին «Տաշիր կապիտալ»-ի կողմից ներգրավված միջոցների հաշվին, որոնք կներգրավվեին առանց պետական երաշխիքի և առանց պետական պարտքի վրա ազդեցության:
«Տաշիր կապիտալ»-ի 6-ամսյա խորհրդատվության արդյունքում ԲԷՑ-ի կողմից գրանցված ծախսերի արդյունավետությունը հետևյալն է.
1. Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման աշխատանքների՝ վարկերի սպասարկման տոկոսադրույքների նվազեցման արդյունքում էլեկտրաէներգիայի սակագնում մոտ 6 մլն ԱՄՆ դոլարի խնայողություն է ապահովվել:
2. Դրամական հոսքերի կառավարման արդյունքում տարեկան 300 մլն ՀՀ դրամի եկամուտ կգրանցվի 2018թ.-ին:
3. Աշխատանքի արդյունավետության բարձրացման շնորհիվ խնայված միջոցները տարեկան 400 մլն ՀՀ դրամ կկազմեն:
Ձեռնարկված այլ միջոցառումների արդյունքում ապահովվել է մոտ 8 մլն ԱՄՆ դոլարի պարտքային բեռի կրճատում:
Հաշվի առնելով վերը ասվածը՝ հարկ է նշել, որ էներգետիկայի ոլորտում մեծ փորձ ունեցող և խոշոր ակտիվներ կառավարող «Տաշիր կապիտալ»-ին ԲԷՑ-ը որպես շահույթի աղբյուր հետաքրքրել չի կարող: Եվ բանակցությունների հիմնական շարժառիթը եղել է զուտ սակագնի վրա ունեցող ազդեցության մեղմումը:
Այս առումով տարակուսանք ենք հայտնում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանի հայտարարության վերաբերյալ առ այն, որ ՀՀ կառավարության և «Տաշիր կապիտալ»-ի միջև կնքված պայմանագրի որոշ դրույթներ պետությանը ձեռնտու չեն: Պայմանագրի չեղարկման գործընթացի ժամանակ ՀՀ կառավարության և «Տաշիր կապիտալ»-ի միջև որևէ կետ չի քննարկվել, որևէ հարցի շուրջ բանակցություններ տեղի չեն ունեցել՝ առավել ևս նորանշանակ նախարարի մասնակցությամբ:
Այսօր էլ պատրաստ ենք մեր փորձը փոխանցել պետական կառավարիչներին՝ մաղթելով նրանց առավել արդյունավետ կառավարում»:
Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանի հոլդինգի մաս կազմող «Տաշիր կապիտալ»-ը պայմանագիր էր կնքել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ը 25 տարով հավատարմագրային կառավարման վերցնելու մասին։
ՀՀ կառավարությունը 2017 թվականի օգոստոսին որոշում էր կայացրել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն «Տաշիր կապիտալ»-ին (8․8 մլրդ դրամի բաժնետոմսեր) 25 տարի ժամկետով հավատարմագրային կառավարման փոխանցելու մասին, որը հնարավոր կլիներ երկարացնել նույն ժամանակահատվածով և պայմաններով։ «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը նաև ՀԷՑ ընկերության ակտիվների սեփականատերն է։
Կառավարությունն իր որոշումը բացատրել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ի և ՀԷՑ-ի համաժամանակյա աշխատանքի դեպքում ծախսերի օպտիմալացմամբ, ինչպես նաև ներդրումների, կառավարման և միասնական տեխնիակական քաղաքականություն վարելու արդյունավետության բարձրացմամբ։
16:20 30.04.2025
Առաջարկվում է արգելել ՀՀ սահմանային անցակետերում, հյուրանոցներում շահումով խաղի, խաղատան կամ վիճակախաղի գովազդի տեղադրումըՕրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է խաղային գովազդների տեղակայման սահմանափակման անհրաժեշտությամբ: Առաջարկվում է արգելք սահմանել ՀՀ սահմանային մուտքի կետերում, ինչպես նաեւ հյուրանոցային տնտեսության օբյեկտներում շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի, խաղատան կամ խաղասրահի կամ վիճակախաղի գովազդի տեղադրման համար: Պատգամավոր Նարեկ Ղահրամանյանի հեղինակած ««Գովազդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է Տնտեսական հարցերի մշտական […] ...
16:15 30.04.2025
«Բայերը» նոր գլխավոր մարզիչ է փնտրում, թեկնածունեևրից մեկը Չավին է«Բայերը» նոր գլխավոր մարզիչ է փնտրում, գրում է Kicker-ը: Լևերկուզենյան թիմի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն, ամենայն հավանականությամբ, մրցաշրջանի ավարտից հետո կգլխավորի «Ռեալը», և ակումբում արդեն տարբերակներ են դիտարկում նրան փոխարինելու համար: «Բայերի» դիտակետում են «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը, «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը, և «Ռեալ Սոսյեդադը» գլխավորող Իմանոլ Ալգուասիլը, որն […] ...
16:13 30.04.2025
Հանրապետության նախագահն ընդունել է Եվրամիության պատվիրակության ղեկավարինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին: Նախագահ Խաչատուրյանը ողջունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին և ընդգծել, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները վերջին տարիներին դինամիկ կերպով զարգանում են՝ ընդգրկելով համագործակցության նոր ձևաչափեր և ոլորտներ։ Վասիլիս Մարագոսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վերահաստատել է իր հանձնառությունը՝ շարունակելու ներդնել […] ...
16:10 30.04.2025
Ընդունվում են կինոնախագծերի պետական ֆինանսավորման մրցույթի հայտերՀայաստանի կինոյի հիմնադրամը հայտարարում է մրցույթ՝ ազգային ֆիլմերի նախագծերի պետական ֆինանսավորման տրամադրման նպատակով: Մրցույթն անցկացվում է հետևյալ խմբավորմամբ և անվանակարգերում. լիամետրաժ՝ խաղարկային, վավերագրական ու անիմացիոն, կարճամետրաժ՝ խաղարկային, վավերագրական և անիմացիոն: Մրցույթն իրականացվում է՝ համաձայն Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրենի 2025 թ. ապրիլի 18-ի N 57-Լ հրամանով հաստատված՝ ազգային ֆիլմերի նախագծերի պետական ֆինանսավորման տրամադրման մրցույթների կազմակերպման և անցկացման […] ...
16:04 30.04.2025
Կապահովվի Արարատ համայնքի տիպային մարզահամալիրի կառուցման ծրագրի իրականացումըԿառավարությունն ընդունել է «Գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին» որոշում՝ Արարատ համայնքի տիպային մարզահամալիրի կառուցման ծրագրի գործընթացի իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված: Նախատեսվում է, ՀՀ սեփականություն հանդիսացող Արարատի մարզի Արարատ համայնքի Շահումյան 62/2 հասցեում գտնվող անշարժ գույքը հետ վերցնել Պետական գույքի կառավարման կոմիտեից և ամրացնել ԿԳՄՍ նախարարությանը՝ մարզահամալիրի կառուցման նպատակով: Մարզադահլիճի կառուցման աշխատանքների ավարտից հետո, սահմանված կարգով […] ...
15:59 30.04.2025
Երևանի 4 համայնքում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը ապրիլի 23-29-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոն վարչական շրջանում՝ ապրիլի 25-ին, 27-ին և 28-ին, ◾️ Շենգավիթում՝ ապրիլի 26-ին և 28-ին, ◾️ Նոր Նորքում՝ ապրիլի 26-ին և 28-ին, ◾️ Արաբկիրում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է․ ◾️ Նոր Նորքում՝ ապրիլի […] ...