«Ռեալ»-ը պատրաստ է ֆանտաստիկ գումար առաջարկել Մբապեի համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+34.09 oC

«Ռեալ»-ը պատրաստ է ֆանտաստիկ գումար առաջարկել Մբապեի համար

11:39 04.02.2020

Մադրիդի «Ռեալ»-ը շարունակում է հետաքրքրվել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի ծառայություններով: Այս մասին գրել է Mundo Deportivo-ն։ Աղբյուրը տեղեկացնում է, որ «Ռեալ»-ը ցանկանում է օգտվել այն հանգամանքից, որ ֆուտբոլիստի և ՊՍԺ-ի մարզիչ Տոմաս Տուխելի հարաբերությունները լարվել են: Աղբյուրը նաև հաղորդում է, որ մադրիդցիները փորձելու են ֆանտաստիկ մեծ գումարով՝ 300 մլն եվրոյով գնել Մբապեին։

Հիշեցնենք, որ օրերս Մբապեն փոխարինվելուց հետո վիճաբանել էր Տոմաս Տուխելի հետ։ Ընդ որում, դա առաջին դեպքը չէր։ Կիլիանի նման պահվածքը դուր չի եկել նաև թիմի ֆուտբոլիստներին։ Մասնավորապես, Անխել Դի Մարիան բացահայտ քննադատել էր իր խաղընկերոջը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քարակերտ-Արտենի ավտոճանապարհին այրվել է վերամբարձ կռունկ

14:06 19.08.2025

Քարակերտ-Արտենի ավտոճանապարհին այրվել է վերամբարձ կռունկ

Օգոստոսի 19-ին, ժամը 11։21-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Քարակերտ գյուղում այրվում է ավտոկռունկ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Քարակերտ-Արտենի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:54-ին, մարվել՝ 12:27-ին։ Այրվել է «MAZ» մակնիշի […] ...

2020 թվականից հետախուզվող տղամարդը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

13:58 19.08.2025

2020 թվականից հետախուզվող տղամարդը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

Օգոստոսի 18-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում չվերթի ժամանումից հետո հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 50-ամյա մի տղամարդ, որը 2020 թվականի հունվարի 9-ից հետախուզվում էր Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից տարբեր հանցանքների մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ ...

ՃՏՊ Գյումրի-Մարմաշեն ավտոճանապարհին

13:47 19.08.2025

ՃՏՊ Գյումրի-Մարմաշեն ավտոճանապարհին

Օգոստոսի 19-ին, ժամը 10։43-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Մարմաշեն ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է, նկատվում է ծուխ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գյումրի-Մարմաշեն ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «GAZelle» մակնիշի երթուղային միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […] ...

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 19-24-ը

13:35 19.08.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 19-24-ը

Երևանում օգոստոսի 19-ի ցերեկը, 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 19-22-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 19-ի ցերեկը, 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 19- 22-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 19-ի ցերեկը […] ...

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև տեղի է ունենում փաստաթղթերի ստորագրման արարողություն

13:28 19.08.2025

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև տեղի է ունենում փաստաթղթերի ստորագրման արարողություն

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև տեղի է ունենում փաստաթղթերի ստորագրման արարողություն։ Այս մասին  Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով տեսանյութ։ ...

Մակրոնը վերջնագիր է ներկայացրել Ռուսաստանին Սպիտակ տանը գագաթնաժողովից հետո

13:24 19.08.2025

Մակրոնը վերջնագիր է ներկայացրել Ռուսաստանին Սպիտակ տանը գագաթնաժողովից հետո

Ռուսաստանին նոր պատժամիջոցներ կսպառնան, եթե Վլադիմիր Զելենսկու և Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ առաջընթաց չգրանցվի, NBC News-ին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Եթե Պուտինի և Զելենսկու միջև Թրամփի կողմից հայտարարված երկկողմ հանդիպման ժամանակ առաջընթաց չլինի, և եթե եռակողմ հանդիպումը ձախողվի, կամ եթե ռուսները չհետևեն այդ մոտեցմանը, ապա այո, մենք ստիպված կլինենք խստացնել պատժամիջոցները՝ […] ...

BACK_TO_TOP