Գրավատունը գրավի իրացման գործընթացը կարող է իրականացնել մինչև երկու ամսվա ընթացքում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+23.09 oC

Գրավատունը գրավի իրացման գործընթացը կարող է իրականացնել մինչև երկու ամսվա ընթացքում

12:35 14.12.2017

Խորհրդարանն այսօր ընդունելով «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, ընդունել է նաև օրենքի այն դրույթն, ըստ որի՝ գրավատները բռնագանձված  գրավի իրացման գործընթացը կարող են  իրականացնել մինչև երկու ամսվա ընթացքում: Այդպիսի ժամկետ սահմանելու առաջարկը ՀՅԴ-ին էր: Առաջարկը ներկայացվել է օրինագծի առաջինից երկրորդ ընթերցում անցենոլւ ժամանակ

«Եթե բռնագանձումը համարվում էր մինչև երեք ամիս, բռնագանձման համար ժամանակը, իրացման համար մինչև երկու ամիս, ապա սպասելու համար ուղիղ երկու ամիս էր սահմանված: ՀՅԴ-ի առաջարկով այդ երկու ամիսը նորից դարձավ մինչև երկու ամիս, որպեսզի գրավատունը, եթե ցանկություն ունի, միանգամից հնարավորություն տա սկսելու գրավի իրացման  գործընթացը»,- ասել է ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը:

Ի հավելումն ասվածին՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանը նշել է. «Պրակտիկայում հանդիպող մեծ բաց էր, որը հիմա շտկվում է և, կարծում  եմ, սա պրակտիկ փորձ ունեցող բոլոր այն անձնավորությունները, որոնք իրենց աշխատանքի ընթացքում ունեցել են և տեսել են, հասկանում են, որ դա պարտապանի շահից բխող ձեռնարկ է, որը ողջունելի է»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թուրքիան չի բացի երկինքը Նեթանյահուի ինքնաթիռի համար․ Էրդողանի գրասենյակ

17:18 03.05.2025

Թուրքիան չի բացի երկինքը Նեթանյահուի ինքնաթիռի համար․ Էրդողանի գրասենյակ

Թուրքիան փակել է իր երկինքը իսրայելական ինքնաթիռների համար, և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի Ադրբեջան այցի համար իր օդային տարածքը բացելու մասին խոսք չկա, ասվում է Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաղորդակցության դեպարտամենտի ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնի հայտարարության մեջ։ Նեթանյահուն մայիսի 7-11-ը կայցելի Ադրբեջան, ավելի վաղ հայտնել էին Իսրայելի վարչապետի գրասենյակից։ Մի շարք լրատվամիջոցներ և սոցիալական ցանցեր հայտնել […] ...

Եմենի վարչապետը հրաժարական է տվել

17:08 03.05.2025

Եմենի վարչապետը հրաժարական է տվել

Եմենի վարչապետ Ահմեդ Ավադ բեն Մուբարաքը հայտարարել է, որ հրաժարական է տվել իր պաշտոնից։ Բեն Մուբարաքը Եմենի վարչապետ է նշանակվել 2024 թվականի փետրվարի սկզբին: Նա նախկինում զբաղեցրել է արտաքին գործերի նախարարի պաշտոնը: «Ես ավարտել եմ իմ հանդիպումը նախագահական խորհրդի ղեկավար Ռաշադ ալ-Ալիմիի հետ և նրան հանձնել եմ վարչապետի պաշտոնից իմ հրաժարականը»,-ասվում է X սոցիալական ցանցում […] ...

Քննչական կոմիտեի աշխատակազմը ևս մասնակցել է համապետական շաբաթօրյակին

17:00 03.05.2025

Քննչական կոմիտեի աշխատակազմը ևս մասնակցել է համապետական շաբաթօրյակին

Այսօր Քննչական կոմիտեի անձնակազմը Արթուր Պողոսյանի հետ միասին համապետական շաբաթօրյակի շրջանակում մասնակցել է վարչական շենքի բակային հատվածի մաքրման աշխատանքներին: Արթուր Պողոսյանը Քննչական կոմիտեի այգում տնկել է խորհրդանշական եղևնի: Համապետական շաբաթօրյակին մասնակցել են նաև Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների աշխատակիցները: ...

ՆԳՆ ստորաբաժանումները մասնակցել են համապետական շաբաթօրյակին

16:52 03.05.2025

ՆԳՆ ստորաբաժանումները մասնակցել են համապետական շաբաթօրյակին

Մայիսի 3-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ու ենթակա ծառայությունների՝ Ոստիկանության, Փրկարար ծառայության ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակիցները միացել են համապետական շաբաթօրյակին։ Նրանք Երևանում ու մարզերում իրականացրել են մաքրման, արձանների և հուշարձանների լվացման աշխատանքներ: Խնամվել և բարեկարգվել են կանաչապատ տարածքները։ ՆԳ նախարարությունը կարևորում է նման նախաձեռնությունները, որոնք նպաստում են մաքուր և առողջ միջավայրի ապահովմանը։ ...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ախթալա, Քարկոփ և Բերդավան բնակավայրեր

16:42 03.05.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ախթալա, Քարկոփ և Բերդավան բնակավայրեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզ այցի երկրորդ օրը եղել է Ախթալայում՝ ծանոթացել կամրջի վերականգնման ուղղությամբ իրականացված աշխատանքներին: Նախորդ տարի տեղի ունեցած հեղեղումների հետևանքով ավտոմոբիլային նշանակության կամրջի առանձին էլեմենտները մասնակի կամ ամբողջական քայքայված են եղել և պիտանի չի եղել շահագործման: Փոխարենը կառուցվել է Մ-6-ն Ախթալայի հետ կապող պողպատե ֆերմաներով ժամանակավոր նոր 2-րդ կամուրը։ Ժամանակավոր կամրջի կառուցման […] ...

Մարսելն աջակցում է հայ ժողովրդին և խաղաղությանը. քաղաքապետ Բենուա Պայանն այցելել է Հայաստան

16:34 03.05.2025

Մարսելն աջակցում է հայ ժողովրդին և խաղաղությանը. քաղաքապետ Բենուա Պայանն այցելել է Հայաստան

Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պայանը «Ֆեյսբուք»-ի իր էջում այցից տեսանյութ է հրապարակել: «Մեծ հուզմունք էր տիրում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, Խաչիկի առողջապահական կենտրոնում և Պարույր Սևակի՝ արցախցի փախստականների ընդունման կենտրոնում։ Մարսելը աջակցում է հայ ժողովրդին և խաղաղությանը»,-նշել է Պայանը: ...

BACK_TO_TOP