16:59 04.02.2020
Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը (WADA) հայց է ներկայացրել Լոզանի արբիտրաժային դատարան ՌՈՒՍԱԴԱ-ի գործը բաց ռեժիմով քննելու մասին: Նշվում է, որ այդ միջոցով կարելի է ապահովել դատական գործընթացի լիակատար թափանցիկությունը:
2019 թվականի դեկտեմբերի սկզբին WADA-ն Ռուսաստանի հակադոպինգային գործակալությանը զրկեց համապատասխան կարգավիճակից, ինչի պատճառով առաջիկա 4 տարիների ընթացքում Ռուսաստանը զրկվեց միջազգային խոշոր մրցաշարերին մասնակցելու իրավունքից: Բացի դրանից՝ այս ընթացքում Ռուսաստանը չի կարողանա իր տարածքում մրցաշարեր հյուրընկալել:
Ռուս մարզիկներին թույլ է տրվում մասնակցելու միջազգային խոշոր մրցաշարերին միայն չեզոք դրոշի ներքո: Ընդ որում՝ նրանք ստիպված կլինեն լրացուցիչ դոպինգ թեստեր անցնել:
ՌՈՒՍԱԴԱ-ն դեկտեմբերի վերջին իր անհամաձայնությունը հայտնեց WADA-ի պատժամիջոցներին: Հունվարի սկզբին միջազգային գործակալությունը դիմեց Լոզանի արբիտրաժային դատարան` հայց ներկայացնելով ՌՈՒՍԱԴԱ-ի դեմ:
WADA-ն կոչ է անում ռուսական կողմին համապատասխան կարգավիճակից զրկելը համարել ճիշտ և հիմնավոր:
14:26 19.08.2025
Հայաստանն ու Իրանը համաձայնել են հարաբերությունները բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակիՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը համաձայնել են աշխատանքներ իրականացնել՝ Հայաստանի և Իրանի հարաբերությունները բարձրացնելու ռազմավարական գործընկերության մակարդակի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իրանի նախագահի հետ մամուլի համար հայտարարությունների ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը վստահություն հայտնեց, որ Իրանի նախագահի այցը նոր լիցք ու որակ կհաղորդի երկու երկրների բարեկամական հարաբերություններին: Փաշինյանը նկատեց՝ […] ...
14:06 19.08.2025
Քարակերտ-Արտենի ավտոճանապարհին այրվել է վերամբարձ կռունկՕգոստոսի 19-ին, ժամը 11։21-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Քարակերտ գյուղում այրվում է ավտոկռունկ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Քարակերտ-Արտենի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:54-ին, մարվել՝ 12:27-ին։ Այրվել է «MAZ» մակնիշի […] ...
13:58 19.08.2025
2020 թվականից հետախուզվող տղամարդը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանումՕգոստոսի 18-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում չվերթի ժամանումից հետո հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 50-ամյա մի տղամարդ, որը 2020 թվականի հունվարի 9-ից հետախուզվում էր Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից տարբեր հանցանքների մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ ...
13:47 19.08.2025
ՃՏՊ Գյումրի-Մարմաշեն ավտոճանապարհինՕգոստոսի 19-ին, ժամը 10։43-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Մարմաշեն ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է, նկատվում է ծուխ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գյումրի-Մարմաշեն ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «GAZelle» մակնիշի երթուղային միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […] ...
13:35 19.08.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 19-24-ըԵրևանում օգոստոսի 19-ի ցերեկը, 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 19-22-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 19-ի ցերեկը, 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 19- 22-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 19-ի ցերեկը […] ...
13:28 19.08.2025
Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև տեղի է ունենում փաստաթղթերի ստորագրման արարողությունՀայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև տեղի է ունենում փաստաթղթերի ստորագրման արարողություն։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով տեսանյութ։ ...