ԱՄՆ կոնգրեսականը քննադատել է Ադրբեջանին՝ օրինակ բերելով Հայաստանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+36.09 oC

ԱՄՆ կոնգրեսականը քննադատել է Ադրբեջանին՝ օրինակ բերելով Հայաստանը

16:38 31.05.2018

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև

140 քաղբանտարկյալ, ազատության սահմանափակում ու ալիևյան բռնապետություն. Ադրբեջանի ներկա իրավիճակն այսպես բնորոշելով՝ հեղինակավոր The Hill պարբերականում քննադատական հոդված է հրապարակել ամերիկացի կոնգրեսական Քրիս Սմիթը։

1918-ին Ադրբեջանի անկախ հանրապետության հիմնադրման տոնակատարություններին անդրադառնալիս կոնգրեսականը նշել է, որ Ադրբեջանն իրավամբ առաջին մահմեդական երկիրն էր, որ ժողովրդավարություն հռչակեց։ Բայց այն, որ երկրի նախագահն այս օրերին խոսում է, թե ադրբեջանական պետությունը հիմա էլ է ժողովրդավարական, չի համապատասխանում իրականությանը։

Հոդվածի հեղինակը հիշեցնում է, որ գործող նախագահը, որ իր հորից է ժառանգել պաշտոնը, իշխում է արդեն 15 տարի՝ 2003 թվականից, ու այս պահի դրությամբ իշխելու է ևս 8 տարի՝ մինչև 2025 թվականը։ Եվ դա դեռ սահմանը չէ, որովհետև նույն Ալիևի կողմից կազմակերպված սահմանադրական փոփոխությունների հետևանքով գործող նախագահը կարող է վերընտրվել անսահման անգամներ։

Ադրբեջանի ռեժիմն արգելափակել է երկրում գործող ամբողջ անկախ մեդիան, իսկ երկիրը հասցրել մամուլի ազատության ինդեքսի 163-րդ տեղը՝ 180 երկրների շարքում։

ԱՄՆ կոնգրեսականն Ադրբեջանին քննադատելիս օրինակ է բերում հարևան երկրները։

«Նույն օրերին, երբ Ալիևը կազմակերպել էր իր հերթական վերընտրությունը, Երևանում անցկացված խաղաղ ցույցերի արդյունքում նախկին իշխանությունները ենթարկվեցին ցուցարարների պահանջին ու վայր դրեցին լիազորությունները»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 01.08.2025

SHANTNEWS

Մայիսյան գյուղի բնակիչը ձերբակալման պահին մարիխուանայով փաթեթ է նետել

14:57 01.08.2025

Մայիսյան գյուղի բնակիչը ձերբակալման պահին մարիխուանայով փաթեթ է նետել

Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները հուլիսի 29-ին՝ ժամը 22․10-ին, Գյումրիի Խրիմյան Հայրիկի փողոցում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին են ներկայացրել Շիրակի Մայիսյան գյուղի 35-ամյա մի բնակչի։ Նա ձերբակալման պահին նետել է ծխախոտի տուփ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթով։ 35-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացած հետքերով կաթուցիչ։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են […] ...

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի նախագահ Կարին Կելեր-Զուտերին

14:47 01.08.2025

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի նախագահ Կարին Կելեր-Զուտերին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Կարին Կելեր-Զուտերին Ազգային տոնի կապակցությամբ։ «Մեր երկրների միջև ամրապնդվող գործընկերությունը հիմնված է փոխադարձ հարգանքի, վստահության և ընդհանուր արժեքների վրա։ Մեծապես կարևորում եմ Շվեյցարիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Բարձր եմ գնահատում Շվեյցարիայի աջակցությունը՝ ուղղված Հայաստանում սահմանամերձ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը […] ...

Կամչատկայում 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

14:35 01.08.2025

Կամչատկայում 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Կամչատկայի ափերի մոտ գրանցվել է 5,5 մագնիտուդով ցնցում: Նախնական գնահատականներով՝ Պետրոպավլովսկ-Կամչատկի բնակիչները զգացել են 4 մագնիտուդով երկրաշարժը, հաղորդում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը: «Մագնիտուդը՝ 5.5: Պետրոպավլովսկ-Կամչատկայում ինտենսիվությունը նախնական գնահատականով՝ 4 է», – ասվում է հաղորդագրության մեջ: Գիտնականների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել տարածաշրջանային կենտրոնից 89 կմ հեռավորության վրա, 26,2 կմ խորության […] ...

Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր

14:23 01.08.2025

Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր

Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում օգոստոսին կանխատեսվում է նորմայից բարձր 2-3 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայից պակաս։ Մեզ սպասվում է բավականին շոգ և սակավատեղում օգոստոս։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

Կամբոջան ցանկանում է Թրամփին առաջադրել Նոբելյան մրցանակի

14:13 01.08.2025

Կամբոջան ցանկանում է Թրամփին առաջադրել Նոբելյան մրցանակի

Կամբոջան պլանավորում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ Թաիլանդի և Կամբոջայի միջև հակամարտության կարգավորման գործում ունեցած դերի համար, Wall Street Journal-ին տված հարցազրույցում հայտարարել է Կամբոջայի փոխվարչապետ Սուն Չանտոլը։ Հուլիսին Թրամփը հայտարարեց, որ խոսել է Կամբոջայի և Թաիլանդի առաջնորդների հետ։ Նա ասաց, որ Միացյալ Նահանգները առևտրային համաձայնագրեր չի կնքի այդ երկրների հետ, […] ...

BACK_TO_TOP