19:44 05.02.2020
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն այսօր քննության է առել անցած տարի տեղի ունեցած մանկասպանության դեպքով դատավարությունը։ 11 ամսական երեխային սպանելու մեջ մեղադրվում է նրա մայրը՝ Գյումրիի բնակիչ Անի Մինասյանը։
Ըստ մեղադրական եզրակացության՝ անցած տարի՝ օգոստոսի 30-ի ուշ երեկոյան, նա իր մանկահասակ դստերը Շիրակացի փողոցի աղբարկղերից մեկն է նետել, ինչի հետևանքով երեխան մահացել է։ Փոքրիկի ձեռքերը, ոտքերը կապված են եղել կպչուն ժապավենով, բերանը՝ փաթաթված կիսաշրջազգեստով։
Դեպքի հաջորդ օրը Անի Մինասյանը ձերբակալվել է։ Սպանության համար նրան սպառնում է մինչև 15 տարի ազատազրկում։ Մեղադրյալ Անի Մինասյանի փաստաբանը 2 ամիս առաջ դատարան էր դիմել նրա խափանման միջոցը փոխելու հարցով։
Դատարանը միջնորդությունը չէր բավարարել, խափանման միջոց կալանավորումը թողնվել է անփոփոխ։ Այսօր առաջին դատական նիստն էր, որի ժամանակ ամբաստանյալ Անի Մինասյանն ու նրա փաստաբանն իրենց առարկությունները հայտնեցին տեսալուսանկարահանելու վերաբերյալ։
Դատարանը որոշեց Անի Մինասյանին չնկարահանել։ Մեղադրող կողմը դատարանին ներկայացրեց գենետիկական փորձաքննության եզրակացությունը, որով հաստատվելու կամ ժխտվելու է այն հանգամանքը, թե մահացած երեխան արդյո՞ք Անի Մինասյանի դուստրն է։ Մեղադրյալը դատարանից ժամանակ խնդրեց այս փաստաթղթին ծանոթանալու համար։ Դատավարությունը կշարունակվի 1 ամսից։
15:09 31.07.2025
«Նոան» մարտնչեց մինչև վերջ, բայց զիջեց Հունգարիայի չեմպիոնինՉեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Նոան» հյուրընկալվելիս 3-4 հաշվով պարտվել է «Ֆերենցվարոշին»։ Հայաստանի չեմպիոնը հանդիպման ընթացքում երեք անգամ հավասարեցրել է հաշիվը, սակայն իվերջո պարտվել է։ «Ֆերենցվարոշն» առավելության է հասել դիմակայության ընդհանուր 6-4 հաշվով և մրցաշարի որակավորման երրորդ փուլում է։ «Նոան» պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում, որտեղ կմրցի Ջիբրալթարի չեմպիոն «Լինկոլն Ռեդ […] ...
14:53 31.07.2025
Համաձայնագիրը կնպաստի ԵԱՏՄ-ի, այդ թվում՝ ՀՀ-ի մաքսային տարանցման պոտենցիալի մեծացմանըԳործադիրը հավանություն է տվել 2024 թ. դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության և երրորդ կողմի (երրորդ կողմերի) մաքսային տարանցման միասնական համակարգի մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Համաձայնագիրը սահմանում է միության և երրորդ կողմի միասնական մաքսային տարանցման համակարգի գործունեության հիմնական սկզբունքները՝ տարանցման միասնական էլեկտրոնային հայտարարագրի կիրառում, մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման […] ...
14:43 31.07.2025
Խուլիգանություն ժամանցի ակումբում. Գեղարքունիքի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզվել էր, որ Սևան քաղաքի բնակիչ 32-ամյա տղամարդը հուլիսի 19-ի գիշերը Լճաշեն գյուղի գյուղի խաչմերուկում գտնվող ժամանցի ակումբում, երգ պատվիրելու ու աշխատակցուհիների չպարելու հարցի շուրջ վիճաբանել է Գագարինի բնակիչ 40-ամյա տնօրենի, ապա` մեկ այլ տղամարդու հետ: Այդ ընթացքում 32-ամյա տղամարդը հնչեցրել է անհասցե հայհոյանքներ և իր […] ...
14:31 31.07.2025
Վահան Կոստանյան և Աբդուլազիզ Սաուդ Ալ-Ջարալլահին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի խնդիրների վերաբերյալՀուլիսի 30-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Քուվեյթի Պետության արտաքին գործերի նախարարի օգնական Աբդուլազիզ Սաուդ Ալ-Ջարալլահի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկկողմ հարաբերությունների դրական դինամիկան համագործակցության տարբեր ոլորտներում և ընդգծել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը: Վահան Կոստանյան և Աբդուլազիզ Սաուդ Ալ-Ջարալլահին մտքեր են փոխանակել […] ...
14:22 31.07.2025
«Բորուսիան» 8 գոլ է խփել առաջին ընկերական խաղումԴորտմունդի «Բորուսիան» սկսել է նախամրցաշրջանային պատրաստությունն ու առաջին ընկերական խաղում 8-1 հաշվով հաղթել է Գերմանիայի չորրորդ լիգան ներկայացնող «Զիգենին»։ Նիկո Կովաչի թիմից դուբլ է գրանցել Յուլիան Բրանդտը։ Գերմանական թոփ ակումբը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի օգոստոսի 2-ին ֆրանսիական «Լիլի» հետ։ ...