21:16 06.02.2020
Կանադայից գործարարը դատարանում հայտարարել է, որ մի ամբողջ տրցակ գումար է այրել, որպեսզի դա չհասնի իր նախկին կնոջը: Գործարարը դատապարտվել է 30 օրվա ազատազրկման: Այս մասին հայտնում է Ottawa Citizen կայքը ։
55-ամյա գործարարը, որ Օտտավայի քաղաքապետի նախկին թեկնածու Բրյուս Մակքոնվիլն է, կնոջ հետ ամուսնալուծության գործընթացի ընթացքում հրաժարվել է դատարանին տեղեկություններ ներկայացնել իր ֆինանսների մասին:
Ենթադրվում է, որ գործարարը վաճառել է գույքն ու բիզնեսը, առանց կնոջ իմացության, իսկ հետո հաշվից հանել է ավելի քան մեկ միլիոն կանադական դոլար (47,4 միլիոն ռուբլի) և իբր այրել դրանք, քանի որ ցանկացել է նախկին կնոջը թողնել առանց ալիմենտի: Մակքոնվիլը պնդում է, որ սեպտեմբերի 23 -ին ոչնչացրել է 743 հազար կանադական դոլար (35,2 միլիոն ռուբլի), իսկ դեկտեմբերի 15-ին ՝ ևս 296 հազար կանադական դոլար (14 միլիոն ռուբլի):
Քանի որ նա հրաժարվել է դատարանին ներկայացնել իր ֆինանսների մասին տեղեկությունները, դատարանը չի կարողացել պարզել, թե որքան գումար պետք է վճարի երեխային և կնոջը։ Արդյունքում, նա ոչինչ չի վճարել։ Բացի այդ, նա անտեսել է դատարանի կողմից անշարժ գույքի վաճառքի արգելքը և իր նախկին հաշվապահին որոշ ակտիվներ է վաճառել:
Մակքոնվիլը չի կարողացել ապացույցներ ներկայացնել: Ավելին՝ ասել է, որ այրել է գումարը, և հայտարարել է, որ դա արել է առանց վկաների և չի նկարահանել գործընթացը: Գերագույն դատարանի դատավոր Քև ին Ֆիլիպսը հավաստի չի համարել Մակքոնվիլի հայտարարությանը և մեղադրել է նրան ՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ:
Ֆիլիպսն ընդգծել է, որ նույնիսկ եթե գործարարն իսկապես մեկ միլիոն դոլար է այրել, նա մեղավոր է այն բանի մեջ, որ չի հոգացել իր ընտանիքի բարեկեցության մասին: Գույքի մասին տեղեկությունները թաքցնելու փորձերի համար դատարանը տղամարդուն դատապարտել է 30 օրվա ազատազրկման։
Բացի այդ, Ֆիլիպսը Մակքոնվիլին տուգանք է նշանակել իր ֆինանսական գործերի մասին դատարանի տեղեկություն չտրամադրելու յուրաքանչյուր օրվա համար: Տուգանքի չափը կազմում է օրական երկու հազար կանադական դոլար (94,9 հազար ռուբլի), որը նա պետք է վճարի անմիջապես իր նախկին կնոջը:
15:16 20.08.2025
Ոչ ոք չպետք է պահանջի, որ Վրաստանը սրի հարաբերությունները Ռուսաստանի հետ․ ՊապուաշվիլիԵվրամիությունը պետք է դադարեցնի Վրաստանից պահանջել սրել Ռուսաստանի հետ հարաբերությունները, սոցիալական ցանցերում հայտարարել է երկրի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ «Զինված հակամարտության թեժ պահին, ինչպես Բրյուսելն արեց, ոչ ոք չպետք է պահանջի, որ Վրաստանը, որը երեք պատերազմ է անցել, սրի հարաբերությունները Ռուսաստանի հետ», – գրել է նա։ Ավելին, ինչպես նշել է Պապուաշվիլին, Եվրամիությունը «չպետք է նաև […] ...
15:08 20.08.2025
«Ես տեսնում եմ խնդիրները և կգտնեմ լուծումները»․ Մելիքյանը սեպտեմբերին կսկսի աշխատանքըԵղիշե Մելիքյանը սեպտեմբերին կսկսի իր ճանապարհը Հայաստանի ազգային հավաքականի հետ: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։ «Ես տեսնում եմ խնդիրները և կգտնեմ լուծումները»,-Մելիքյանի խոսքերն է մեջբերում ՀՖՖ-ն։ ...
14:54 20.08.2025
Պուտինն Էրդողանի հետ հեռախոսազրույց է ունեցելՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում ներկայացրել է Անքորիջում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի իր գնահատականները: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը իր գնահատականն է տվել Անքորիջում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովին», – ասվում է հաղորդագրության մեջ։ […] ...
14:41 20.08.2025
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի վարչապետինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին Ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է. «Հայաստանի Հանրապետության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հունգարիայի ժողովրդին՝ Ազգային տոնի առթիվ։ Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ վերջին ժամանակաշրջանում մեր երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները ստանում են նոր որակ, որոնք հիմնված են փոխվստահության և […] ...
14:36 20.08.2025
Միրզոյանը և Խոսե Մանուել Ալբարեսը քննարկել են Հայասատնի և Իսպանիայի միջև գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքներըՕգոստոսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իսպանիայի Թագավորության ԱԳ, ԵՄ և համագործակցության նախարար Խոսե Մանուել Ալբարեսի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայասատնի և Իսպանիայի միջև գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները, այդ թվում երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների և ԵՄ հարթակում ակտիվ փոխգործակցության միջոցով։ Անդրադառնալով տարածաշրջանային թեմաների՝ նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնում Հայաստանի և […] ...