12:31 08.02.2020
Ղազախստանում 8 մարդ մահացել է խմբակային ծեծկռտուքի ժամանակ: Այդ մասին հայտնել է երկրի ներքին գործերի ղեկավար Եռլան Տուրգումբաևը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Խմբակային ծեծկռտուքի ժամանակ մի քանի տասնյակ մարդ ստացել է կոտրվածքներ և հրազենային վնասվածքներ: Նրանցից 8-ը ստացած վնասվածքների ծանրության պատճառով, ցավոք, մահացան»,- ասել է նա:
Տուրգումբաևը հավելել է, որ ևս 47 մարդ ձերբակալվել է, առգրավվել է 2 որսորդական հրացան: Մահացածների և վիրավորների մասին հայտարարությամբ հանդես է եկել նաև երկրի նախագահը:
«Երեկ երեկոյան Ժամբիլի շրջանի Կորդայի շրջանում բնակելի թաղամասերի հատվածում տեղի է ունեցել խմբակային ծեծկռտուք տեղի բնակիչների միջև: Սադրիչները փորձել են օգտվել այդ իրավիճակից: Դժբախտաբար, կան զոհեր և վիրավորներ: Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում զոհված քաղաքացիների ընտանիքներին և ընկերներին»:
Տոկաևը նշել է, որ իրավիճակը վերահսկվում է ոստիկանության և Ազգային գվարդիայի կողմից:
Հիշեցնենք, բախումները սկսվել էին փետրվարի 7-ի երեկոյան և շարունակվել փետրվարի լույս 8-ի գիշերը: Բացի վիրավորներից ու զոհերից, այրվել է 30 մասնավոր տուն, 15 վաճառքի 15 կետ, 23 մեքենա:
Спутник. Казахстан-ի տվյալներով` ծեծկռտուքը սկսվել է այն բանից հետո, երբ Սորտոբե գյուղում ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել են Honda Odyssey մեքենան և պարզել, որ վարորդն ունի փաստաթղթային խնդիրներ:
Ի պատասխան` վարորդը փորձել է թաքնվել, սակայն ոստիկանները հետապնդել են նրան մինչև իր տան մուտքը: Օրինազանցը և նրա հարազատները ծեծել են ոստիկաններին, քարերով հարվածել մեքենային:
23:59 23.07.2025
Կենտրոնի բակերն ազատվում են ապօրինի ավտոտնակներիցԿենտրոն վարչական շրջանի Արամի 64 հասցեի բակային տարածքից ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված ավտոտնակները: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Բակը կբարեկարգվի, զավթված տարածքների փոխարեն կձևավորվի հանգստի հարմարավետ գոտի: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:58 23.07.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 22-ից 23-ըԲացահայտվել է 128 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 37 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 15 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 14 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 11 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 7 դեպք՝ խարդախության, 5-ական դեպք՝ հոգեկան ներգործության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, 4 դեպք՝ […] ...
23:56 23.07.2025
Համաքաղաքացուն մարմնական վնասվածք պատճառած 63-ամյա տղամարդը ձերբակալվել էՀուլիսի 21-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխել Երևանի բնակիչ 45-ամյա տղամարդու: Երևանի քրեական ոստիկանների և Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 45-ամյա տղամարդուն մարմնական վնասվածք է պատճառել 63-ամյա համաքաղաքացին։ Նա Դանիել Վարուժան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և […] ...
23:52 23.07.2025
Խոշոր հրդեհ Սյունիքի մարզում․ վագոն տնակը վերածվել է մոխրակույտիՀուլիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև վանքից Կապան տանող ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում հրդեհ է բռնկվել վագոն-տնակում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, hրշեջ փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապար մարել այն, սակայն վագոն-տնակը […] ...
23:49 23.07.2025
Կարեն Խաչանովը բացատրել է, թե ինչու չի մասնակցում Վաշինգտոնի ATP-500 կարգի մրցաշարինԱշխարհի 16-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը բացատրել է, թե ինչու չի մասնակցում Վաշինգտոնում մեկնարկած ATP-500 կարգի մրցաշարին, հայտնում է Чемпионат-ը: «Շատ լարված մրցաշրջան է։ Միշտ կան զոհողություններ, որոնք պետք է անել։ «Ուիմբլդոնում» ուշ ավարտեցի մրցաշրջանը, բավարար ժամանակ չունեի՝ ծածկույթը փոխելու և մարզվելու համար։ Գիտեի, որ չեմ խաղա Վաշինգտոնի մրցաշարում»,- ասել է Խաչանովը։ […] ...
23:47 23.07.2025
Հուլիսի 28-ից ՆԳՆ ՄՔԾ Էրեբունու բաժնում ընդունվելու են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիության շնորհման դիմումներՀուլիսի 28-ից Զաքյան 3 հասցեում գործող ՆԳՆ ՄՔԾ բաժնում ընդունվելու են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիության շնորհման դիմումներ։ Այս մասին հայտնել են Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար ԼՂ-ից բռնի տեղահանված լինելու դեպքում հնարավոր է անձամբ դիմել նաև՝ Երևանում՝ ՄՔԾ գլխամասային գրասենյակ, Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 հասցե (Քաղաքացիության շնորհման վարչություն), մարզերում՝ ՄՔԾ […] ...