21:41 08.02.2020
«Շանթ»-ի պրեմիում ալիքների թիվն ավելացել է ևս մեկով: Այսուհետ Shant digital TV հավելվածի բաժանորդներն արդեն թեմատիկ 6 պրեմիում ալիքներ դիտելու հնարավորություն ունեն:
Ամեն անգամ SHANT DIGITAL TV հավելվածի մասին պատմելիս խոստանում ենք` կլինեն համալրումներ և նոր ալիքներ: Խոստանում ենք` դա իրագործելու հստակ պայմանով: Մեկ անգամ չէ, որ մեր հեռուստադիտողները դրանում համոզվել են: Ասվածը հերթական անակնկալով փաստենք: Այսպիսով՝ «Շանթի» պրեմիում ալիքները համալրվում են:
Մեր թեմատիկ HD ալիքների կողքին այսուհետ կլինի նաև երկար սպասված Shant Sport ալիքը: Ասել է թե սպորտային աշխարհն իր լարված պահերով, հույզերով ու սպասումներով 24 ժամ /7օր ռեժիմով, այսինքն՝ շաբաթվա բոլոր օրերին ու ժամերին անդադար կլինի SHANT DIGITAL TV հավելվածի բաժանորդների էկրանին: Shant Sport-ի եթերը լի է լինելու բազմապիսի մարզաձևերի ինտրիգային ու լարված մրցաշարերով:
Համալրումներն էլ պատահական չեն արվում: Մշտադիտարկման արդյունքում պատկերացում է ձևավորվում, թե որ մարզաձևերն են ավելի հետաքրքիր հայ հեռուստադիտողի համար: Անառարկելի փաստ է առաջին տեղում միշտ ֆուտբոլն է, բայց shant sport-ը ուշադրություն է դարձնելու այլ մարզաձևերի ևս, անգամ այնպիսի մարզաձևերի, որոնց մասին գուցե առաջին անգամ լսեք` իհարկե ուշադրության կենտրոնում պահելով նաև հայ մարզիկների մրցելույթները:
Shant Sport-ում կտեսնեք Հենրիխ Մխիթարյանի խաղերը, մեր եթերում նաև աշխարհահռչակ հայ մարզիկների ելույթներ են լինելու: Հիմա մեկ այլ առանցքային փաստի մասին, որը «Շանթ»-ի համար կարևորագույն հանգամանք է: Առաջին անգամ հայ հեռուստադիտողը հնարավորություն ունի դիտելու հայալեզու սպորտային ալիք: Բացի դրանից` հայկական հեռուստատեսության պատմության մեջ ևս մեկ աննախադեպ քայլի մասին. Shant Sport-ն օրվա ընթացքում ունենալու է 3-4 ուղիղ եթերներ: Սա նշանակում է, որ Shant Sport-ի աշխատանքը լինելու է ամենաքիչը 8 ժամ ուղիղ եթերի ռեժիմով:
Ահա այսպիսի բացառիկ ու սպասված անակնկալով ասում ենք` սա էլ վերջը չէ, կրկին խոստումով` SHANT DIGITAL TV-ն իր բաժանորդներին կշարունակի նոր ալիքներով ներկայանալ. ամեն ինչ դեռ առջևում է:
17:27 09.06.2025
Որպես անհետ կորած որոնվող 52-ամյա տղամարդը հայտնաբերվել է17:20 09.06.2025
Երևանի քաղաքապետարանն առաջարկում է վերանայել «Վեոլիա ջրի» հետ պայմանագրային հարաբերություններըԵրևանի քաղաքապետարանը նամակ է ուղարկել կառավարությանը և Ջրային կոմիտեին՝ առաջարկելով վերանայել «Վեոլիա ջրի» հետ պայմանագրային հարաբերությունները: Այս և այլ թեմաների մասին զեկուցել են այսօրվա գործակարգավարականի ընթացքում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
17:14 09.06.2025
Կապանի համայնքային ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերելՀամայնքային ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 5-ին՝ ժամը 8-ին, Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել Կապան քաղաքի բնակիչ 55-ամյա տղամարդը, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասի՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոց վարելու […] ...
17:08 09.06.2025
Զինապարտության օրենք, կաշառքի օրինականացո՞ւմ, թե՞ կոռուպցիայի դեմ պայքար. Հեռանկար բանավեճԶինվորական ծառայության մասին օրենքում առաջարկվող վիճելի փոփոխությունները շարունակում են հանրային ուշադրության կենտրոնում լինել: Կաշառքի օրինականացո՞ւմ, թե՞ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ միջոց: Բանակը հարստացնելու շա՞նս, թե՞ զինված ուժերը վարկաբեկելու գործիք: Այս թեմայով իրենց կարծիքն են հայտնել «Անվտանգային քաղաքականության» հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը և «Հայաքվե» միավորման խորհրդի անդամ, ռազմաարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
17:00 09.06.2025
27 հազար 365 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 437 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետՀունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 27 հազար 365 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1696 քաղաքացի) ետ է ստացել 2 միլիարդ 437 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +143 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 89 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ […] ...
16:52 09.06.2025
Ներկայացվել է մի շարք գերատեսչությունների՝ 2024 թ. եկամուտների և ծախսերի կատարողականըԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել են նախորդ տարվա բյուջեի կատարողականի քննարկումները: Մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ խոսել են ծախսային ծրագրերի ու թվային ցուցանիշների վերաբերյալ, պատասխանել պատգամավորների հարցերին: Կադաստրի կոմիտեն իրականացրել է 1 ծրագիր եւ 13 միջոցառում: 2024 թվականի ավարտին մեկ միջոցառում կատարված չի եղել: Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն […] ...
16:45 09.06.2025
Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա պատանին հայտնաբերվել էՀունիսի 6-ին հաղորդվել էր 14-ամյա Հայկազ Առաքելյանի անհետ կորելու մասին։ Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունիսի 7-ին նա հայտնաբերվել է Նոր Նորքի 2-րդ զանգվածում։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված […] ...