Մինչև 14 տարեկան շուրջօրյա խնամքի կարիք ունեցողները կստանան խնամակալության նպաստ. ԱԺ-ն ընդունել է բոլոր նախագծերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+24.09 oC

Մինչև 14 տարեկան շուրջօրյա խնամքի կարիք ունեցողները կստանան խնամակալության նպաստ. ԱԺ-ն ընդունել է բոլոր նախագծերը

10:53 12.02.2020

ԱԺ-ն այսօր ընդունել է երեկ քննարկված բոլոր նախագծերը: Քվեարկությունների ընթացքում հետևյալ պատկերն է արձանագրվել.

  1. «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մաuին հարցն ընդունվել է 103 կողմ ձայներով,
  2. «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվել է 107 կողմ ձայներով,
  3. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի՝ առաջին ընթերցմամբ քվեարկությունից առաջ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորը հայտարարել է. «Մենք վերահաստատում ենք մեր դիրքորոշումը, որ երկրորդ ընթերցման ընթացքում պետք է կազմակերպվի հարցի լայն քննարկում, մենք, իհարկե, կողմ ենք քվեարկում, սակայն պարտադիր պետք է մինչև երկրորդ ընթերցում լսումներ կազմակերպել կամ այլ ֆորմատ գտնել, որ ՀՀ քաղաքացիները մաքսիմալ ներգրավված լինեն հարցի քննարկմանը»:Նախագիծն ընդունվել է 111 կողմ ձայներով:
  4. «Հողի հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվել է 67 կողմ, 36 դեմ, 9 ձեռնպահ ձայներով։
  5. «Լուսավոր Հայաստան»-ի կողմից ներկայացված «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին հարցն ընդունվել է 109 կողմ ձայներով:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհ Գրիբոյեդով գյուղում

23:41 13.07.2025

Հրդեհ Գրիբոյեդով գյուղում

Հուլիսի 13-ին, ժամը 19։27-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն, ահազանգ է ստացել, որ Գրիբոյեդով գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի սկզբնամասում գտնվող անասնագոմում ( մոտ 400 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:14-ին, […] ...

Կանադայի վարչապետը զգուշացրել է երկրի արևելքում անտառային հրդեհների ահագնանալու մասին

23:30 13.07.2025

Կանադայի վարչապետը զգուշացրել է երկրի արևելքում անտառային հրդեհների ահագնանալու մասին

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին զգուշացրել է վերջին օրերին երկրի արևելքում բռնկվող լայնածավալ անտառային հրդեհների ակտիվացման մասին։ «Անտառային հրդեհները սաստկանում են, մասնավորապես Մանիտոբայում, Սասկաչևանում և Օնտարիոյում: Բոլոր կանադացիների անունից ես խորին շնորհակալություն եմ հայտնում այս ճգնաժամի առաջնագծում գտնվող մեր բոլոր առաջին արձագանքողներին: Կառավարությունը համագործակցում է բնակիչների և պետական ​​գործակալությունների հետ՝ այս ավերիչ հրդեհների դեմ պայքարելու և […] ...

Գրոսմայստեր Արամ Հակոբյանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը «Biel Chess Festival 2025» միջազգային մրցաշարի շրջանակներում անցկացված երկու մրցաշարերում

23:07 13.07.2025

Գրոսմայստեր Արամ Հակոբյանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը «Biel Chess Festival 2025» միջազգային մրցաշարի շրջանակներում անցկացված երկու մրցաշարերում

Գրոսմայստեր Արամ Հակոբյանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը «Biel Chess Festival 2025» միջազգային մրցաշարի շրջանակներում անցկացված երկու մրցաշարերում՝ ֆիշերի շախմատում և արագ շախմատում։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ Լավագույն եռյակը ֆիշերի շախմատի մրցաշարում ունեցավ հետևյալ տեսքը՝ 1-ին տեղ՝ Ռինատ Ջումաբաև 2-րդ տեղ՝ Արամ Հակոբյան 3-րդ տեղ՝ Դանիել Դարդհա Լավագույն եռյակը արագ շախմատի մրցաշարում ունեցավ հետևյալ […] ...

Իսպանիան ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում ավելացնում է զինվորականների թիվը

22:46 13.07.2025

Իսպանիան ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում ավելացնում է զինվորականների թիվը

Իսպանիայի կառավարությունը մինչև 2035 թվականը երկրի զինված ուժերում զինվորականների թվաքանակը կավելացնի 14,000-ով՝ ՆԱՏՕ-ի առջև երկրի ստանձնած պարտավորությունների շրջանակներում, ուրբաթ օրը հաղորդել է «Pais» թերթը։ «Իսպանիան մինչև 2035 թվականը իր զինվորական անձնակազմի ընդհանուր թիվը կավելացնի 14,000-ով՝ համապատասխան ՆԱՏՕ-ի առջև կառավարության ստանձնած պարտավորությունների։ Համալրման մի մասը տեղի կունենա 2025-2029 թվականներին, մյուս մասը՝ 2030-2034 թվականներին», – գրում է […] ...

Զախարովան ներկայացրել է Լավրովի և Ռուբիոյի բանակցությունների մանրամասները

22:22 13.07.2025

Զախարովան ներկայացրել է Լավրովի և Ռուբիոյի բանակցությունների մանրամասները

Ուկրաինայի հակամարտության հետ կապված հարցերն առաջնահերթություն էին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտարարել է Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։ «Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի թեման առաջնահերթ էր», – ասել է նա։ Զախարովան հավելել է, որ քննարկվել են նաև այլ հարցեր և նշել, որ հանդիպումը […] ...

Լոնդոնի օդանավակայանում փոքր ինքնաթիռ է վթարվել

21:56 13.07.2025

Լոնդոնի օդանավակայանում փոքր ինքնաթիռ է վթարվել

Լոնդոնի «Սաութենդ» օդանավակայանում փոքր ինքնաթիռ է վթարվել, հայտնում է բրիտանական Էսեքս կոմսության ոստիկանությունը։ «Մենք շարունակում ենք գտնվել «Սաութենդ» օդանավակայանում տեղի ունեցած լուրջ միջադեպի վայրում», – հայտնել է ոստիկանությունը սոցիալական ցանցերում։ Իրավապահ մարմինների աշխատակիցները հայտնել են, որ դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների հետ և որոշել են նախազգուշական նպատակով տարհանել մոտակա գոլֆի և ռեգբիի ակումբները։ ...

BACK_TO_TOP