ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է մրցույթ ռեկտորի թափուր պաշտոնի համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.80
  • 449.34
WEATHER
+23.09 oC

ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է մրցույթ ռեկտորի թափուր պաշտոնի համար

12:34 12.02.2020

Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է մրցույթ ռեկտորի թափուր պաշտոնի համար: Ինչպես հայտնում են ԵՊՀ-ից, հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, մրցույթն անցկացվելու է մարտի 23-ին: Դրան կարող են մասնակցել դոկտորի գիտական աստիճան և պրոֆեսորի գիտական կոչում ունե­ցող անձինք:

Մրցույթին մասնակցելու համար դիմումները պետք է  ներկայացնել 2020 թ. փետրվարի 12-ից մինչև մարտի 7-ը` ժամը 16:00-18:00-ն (բացի շաբաթ, կիրակի և հանգստյան օրերից), «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հո­գա­բար­ձուների խորհրդի քարտուղար Գրիգոր Հայրապետյանին առձեռն կամ փոստով (հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ, Կենտրոնական մասնաշենք, թիվ 508 աշխատասենյակ):

ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ ներկայացվող փաստաթղթերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ http://www.ysu.am/calendar/hy/1581492867?fbclid=IwAR0-NTSsmkM5A7LHm-CawyP4lzGDbJirz1x6oe8-b429CDwXtFiImpXmgrY:

ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի հավակնորդների առաջադրման, ընտրությունների անցկացման, ռեկտորի նշանակման և նրա հետ աշխա­տան­քա­յին պայմանագրի կնքման կարգը սահմանվում է «Երևանի պետական հա­մալ­սարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության կանո­նա­կարգով, որը տեղադրված է ԵՊՀ ինտերնետային պորտալի «Փաս­տաթղթեր» կայքում (documentation.ysu.am):

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

The Times. Մեծ Բրիտանիան որոշել է Ուկրաինա ռազմական կոնտինգենտ չտեղակայել

09:55 14.08.2025

The Times. Մեծ Բրիտանիան որոշել է Ուկրաինա ռազմական կոնտինգենտ չտեղակայել

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հրաժարվել է Ուկրաինայում «կամավորների կոալիցիայի» նախաձեռնության շրջանակներում ռազմական «խաղաղապահ ուժեր» տեղակայելու իր ծրագրերից, չորեքշաբթի օրը հաղորդել է The Times-ը։ Բրիտանական ռազմական ղեկավարությունը այլևս չի պլանավորում 30,000-անոց զորախումբ ուղարկել Ուկրաինա։ Դրա փոխարեն երկրի վարչապետ Քիր Սթարմերն այժմ քննարկում է ավելի «իրատեսական առաքելություն», որը ներառում է Արևմտյան Ուկրաինայի վրայով օդային անվտանգության ապահովումը, ուկրաինական զորքերի […] ...

Syria TV․ Սիրիական զորքերը բախվել են քրդերի հետ Դեյր էզ Զոր նահանգում

09:45 14.08.2025

Syria TV․ Սիրիական զորքերը բախվել են քրդերի հետ Դեյր էզ Զոր նահանգում

Սիրիայի ժամանակավոր կառավարության զորքերը բախվել են քրդական աշխարհազորայինների հետ երկրի արևելքում՝ Դեյր էզ Զոր նահանգում։ Ինչպես հաղորդում է Syria TV-ն, Եփրատ գետի արևելյան և արևմտյան ափերին տեղի են ունենում կատաղի փոխհրաձգություններ, որոնցում կողմերը օգտագործում են գնդացիրներ և նռնականետեր: Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չեն տրամադրվել: Չորեքշաբթի օրը սիրիական հրամանատարությունը Ատրայա-Ռասաֆա մայրուղու երկայնքով զգալի ուժեղացումներ է […] ...

Կդադարեցվի մի շարք փողոցների ջրամատակարարումը

09:35 14.08.2025

Կդադարեցվի մի շարք փողոցների ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 14-ին ժամը 09:30-20:00-ն կդադարեցվի Առնո Բաբաջանյան, Զ.Անդրանիկ Թաղ. Շենք 120-191, Իսակով 30-50/1 Շենքերի ջրամատակարարումը: ...

Պետդեպարտամենտը հաստատել է Նիգերիային 346 միլիոն դոլարի զինամթերքի, ռումբերի և հրթիռների հնարավոր վաճառքը

09:29 14.08.2025

Պետդեպարտամենտը հաստատել է Նիգերիային 346 միլիոն դոլարի զինամթերքի, ռումբերի և հրթիռների հնարավոր վաճառքը

Պետդեպարտամենտը հաստատել է Նիգերիային զինամթերքի, ինչպես նաև ճշգրիտ կառավարվող ռումբերի ու հրթիռների, դրանց հետ կապված լոգիստիկայի հնարավոր վաճառքը՝ ընդհանուր առմամբ 346 միլիոն դոլարով։ Այս մասին հայտնել է Պենտագոնի անվտանգության համագործակցության գործակալությունը, որը պատասխանատու է միջկառավարական պայմանագրերով արտասահման ռազմական տեխնիկայի և զենքի մատակարարման համար։ Ինչպես նշված է գերատեսչության հայտարարության մեջ, մատակարարված զենքի անվանացանկը ներառում է 1002 […] ...

Politico. Թրամփը պատրաստ է Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրել ՆԱՏՕ-ից դուրս

09:20 14.08.2025

Politico. Թրամփը պատրաստ է Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրել ՆԱՏՕ-ից դուրս

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 13-ին եվրոպացի առաջնորդների հետ զրույցի ժամանակ պատրաստակամություն է հայտնել Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրել, սակայն միայն այն դեպքում, եթե դրանք չեն իրականացվում ՆԱՏՕ-ի ջանքերի շրջանակներում, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է դեր խաղալ Ուկրաինային «զսպող միջոցներ» տրամադրելու գործում, եթե Ռուսաստանի հետ […] ...

Կուբան կշարունակի առողջապահական ծառայություններ մատուցել այլ երկրներին՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին

09:10 14.08.2025

Կուբան կշարունակի առողջապահական ծառայություններ մատուցել այլ երկրներին՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին

Կուբան կշարունակի բժշկական ծառայություններ մատուցել այլ երկրներին՝ չնայած ԱՄՆ նոր պատժամիջոցներին, հայտարարել է Կարիբյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգես Պարիլյան։ «ԱՄՆ պետքարտուղարը սպառնում է վիզային սահմանափակումներ կիրառել այն կառավարությունների նկատմամբ, որոնք Կուբայի հետ ունեն բժշկական համագործակցության օրինական ծրագրեր։ Սա ցույց է տալիս, որ պարտադրանքը և ուժի կիրառմամբ ագրեսիան այս կառավարության նոր արտաքին քաղաքականության դոկտրինն […] ...

BACK_TO_TOP