19:59 13.02.2020
Ինչ խոչընդոտների են հանդիպում հաշմանդամություն ունեցող անձինք աշխատանք փնտրելիս ու որոնք են աշխատաշուկային ինտեգրվելու դժվարությունները: Այս հարցերի շուրջ էր Գյումրիում անցկացված քննարկումը, որին մասնակցում էին հաշմանդամություն ունեցող անձինք, գործադիր և օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչները, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալը, զբաղվածության պետական գործակալության պետը:
Գյումրիում ապրում են 9477 հաշմանդամություն ունեցող անձինք, նրանցից աշխատանք փնտրելու, գտնելու համար զբաղվածության կենտրոնին դիմել է 442-ը, 43-ի համար անցած տարի աշխատանք գտնվել է։ Մյուսները դեռ սպասում են տարիներով։ Նրանց կարողությունները չեն գնահատվում, իսկ անհրաժեշտ ենթակառուցվածքների բացակայությունը խանգարում է ինտեգրմանը։ Գործատուների վերաբերմունքը իրենց նկատմամբ չի փոխվել, տարիներով աշխատանք փնտրելու փորձից ելնելով՝ սա էին ասում քննարկմանը ներկա հաշմանդամները։
Զբաղվածության կենտրոնները երկար ժամանակ է՝ իրականացնում են այնպիսի ծրագրեր, որոնք հաշմանդամին աշխատանքի վերցնելու պայմանով գործատուին ֆինանսապես խրախուսում են 1 տարի՝ ամեն ամիս վճարելով գործազուրկին նվազագույն աշխատավարձի կեսը, գործատուին էլ գումար են տալիս աշխատատեղի հարմարեցման համար: Բայց այս նպաստավոր պայմաններից էլ շատ գործատուներ հրաժարվում են։
Հաշմանդամություն ունեցող անձինք նաև մասնագիտացումների կամ վերապրոֆիլավորման լուրջ խնդիր ունեն։ Շատերի համար ժամանակին նույնիսկ միջնակարգ կրթությունն է անհասանելի եղել, ոմանք ունեն ընդամենը 3-րդ դասարանի կրթություն։
Ներառական կրթության խնդիրը մտահոգիչ է հիմնականում թույլ տեսնողների համար: Տեսողական խնդիրներ ունեցող 320 մարդ է ապրում Շիրակի մարզում։ Նրանցից շատերը նույնիսկ դպրոցի ավարտական վկայական չունեն և աշխատանքի տեղավորվել չեն կարող։ Այս հարցին ի պատասխան՝ զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Սիմոնյանը նշեց, որ նրանց կարող են արհեստ սովորեցնել և աշխատանքի կանցնեն վարպետի մոտ, իսկ այս դեպքում ավարտական վկայական պետք չէ։
Մարզի կույրերի վարչությունում յուղաներկերի արտադրությունը նոր աշխատատեղերի հեռանկար է: Վարչության նախագահ Արա Ներսիսյանը ֆինանսական միջոցներ հատկացնելու խնդրանքով դիմեց, որ կարողանան ներկերի արտադրությունը ընդլայնեն: Հաշմանդամների համար զբաղվածության խնդրի լուծում կարող է լինել նաև տնայնագործությունը։ Դա կարող է լինել, եթե գործատուն համաձայնի մեքենասարքավորում տրամադրել կամ որպես անհատ ձեռներեց հաշմանդամին թույլ տան սեփական բիզնեսը հիմնել։ Այդպիսի ծրագիր զբաղվածության կենտրոնը պարզվեց՝ ունի։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը նշեց, որ տնայնագործությունը որպես կայուն զբաղվածության աղբյուր դիտարկելը շատ կարևոր է։
Շիրակի մարզպետն էլ նշեց, որ հիմա Գյումրիում 18 շինթույլտվություն է տրվել հյուրատներ ու հյուրանոցային համալիրներ կառուցելու համար, ու հիմիկվանից պետք է աշխատել այդ սեփականատերերի հետ նաև որպես գործատուներ, որ հաշմանդամների համար հարմարեցվեն ոչ միայն շենքերի մուտքերի պայմանները, այլև հնարավոր աշխատատեղեր ստեղծելու համար աշխատավայրերը։
Քննարկման մասնակիցները վերջում 10 կետից բաղկացած առաջարկների փաթեթ կազմեցին, որը զբաղվածության նոր ծրագրեր մշակելիս նկատի կունենան։ 10 կետանոց առաջարկություններում կարևոր մոտեցումը հետևյալն է՝ ինչպես հաշմանդամ անձանց կարողություններն ու աշխատունակությունն օգտագործել։
15:20 31.07.2025
Կհստակեցվեն ոստիկանության և փրկարարական ծառայողների համար կարգապահական տույժերը և խրախուսանքներըԿառավարության հավանությանն է արժանացել «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքի և հարակից օրենքների նախագծերը: Նախագծերի փաթեթի ընդունմամբ ոստիկանության և փրկարարական ծառայողների համար կհստակեցվեն կարգապահական տույժերը և խրախուսանքները, որոնք սահմանված են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով, ոստիկանության ծառայողների և փրկարարական ծառայողների մասով ծառայողական քննությունների անցկացման հարաբերությունները կկարգավորվեն «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքով։ Բացի այդ, նախագծերի փաթեթի […] ...
15:09 31.07.2025
«Նոան» մարտնչեց մինչև վերջ, բայց զիջեց Հունգարիայի չեմպիոնինՉեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Նոան» հյուրընկալվելիս 3-4 հաշվով պարտվել է «Ֆերենցվարոշին»։ Հայաստանի չեմպիոնը հանդիպման ընթացքում երեք անգամ հավասարեցրել է հաշիվը, սակայն իվերջո պարտվել է։ «Ֆերենցվարոշն» առավելության է հասել դիմակայության ընդհանուր 6-4 հաշվով և մրցաշարի որակավորման երրորդ փուլում է։ «Նոան» պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում, որտեղ կմրցի Ջիբրալթարի չեմպիոն «Լինկոլն Ռեդ […] ...
14:53 31.07.2025
Համաձայնագիրը կնպաստի ԵԱՏՄ-ի, այդ թվում՝ ՀՀ-ի մաքսային տարանցման պոտենցիալի մեծացմանըԳործադիրը հավանություն է տվել 2024 թ. դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության և երրորդ կողմի (երրորդ կողմերի) մաքսային տարանցման միասնական համակարգի մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Համաձայնագիրը սահմանում է միության և երրորդ կողմի միասնական մաքսային տարանցման համակարգի գործունեության հիմնական սկզբունքները՝ տարանցման միասնական էլեկտրոնային հայտարարագրի կիրառում, մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման […] ...
14:43 31.07.2025
Խուլիգանություն ժամանցի ակումբում. Գեղարքունիքի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզվել էր, որ Սևան քաղաքի բնակիչ 32-ամյա տղամարդը հուլիսի 19-ի գիշերը Լճաշեն գյուղի գյուղի խաչմերուկում գտնվող ժամանցի ակումբում, երգ պատվիրելու ու աշխատակցուհիների չպարելու հարցի շուրջ վիճաբանել է Գագարինի բնակիչ 40-ամյա տնօրենի, ապա` մեկ այլ տղամարդու հետ: Այդ ընթացքում 32-ամյա տղամարդը հնչեցրել է անհասցե հայհոյանքներ և իր […] ...
14:31 31.07.2025
Վահան Կոստանյան և Աբդուլազիզ Սաուդ Ալ-Ջարալլահին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի խնդիրների վերաբերյալՀուլիսի 30-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Քուվեյթի Պետության արտաքին գործերի նախարարի օգնական Աբդուլազիզ Սաուդ Ալ-Ջարալլահի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկկողմ հարաբերությունների դրական դինամիկան համագործակցության տարբեր ոլորտներում և ընդգծել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը: Վահան Կոստանյան և Աբդուլազիզ Սաուդ Ալ-Ջարալլահին մտքեր են փոխանակել […] ...