13:31 14.02.2020
ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցված տեղեկատվության համաձայն՝ եղանակային պայմաններով պայմանավորված՝ փետրվարի 14-ի ժամը 09:00-ի դրությամբ երթևեկությունն աստիճանաբար վերականգնվում է:
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն, փակ է նաև Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը՝ միայն բեռնատարների համար:
Փետրվարի 13-ի ժամը 09:00-ից փետրվարի 14-ի ժամը 09:00-ն ՀՀ տարածքում տեղակայված հենակետերում ուժեղացված ռեժիմով ծառայություն իրականացնող ԱԻՆ Փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից իրականացվել են մի շարք միջոցառումներ.
Վարդենիս-Սոթք ավտոճանապարհի 24-րդ կմ-ի մոտակայքում տեղակայված Վարդենիսի թիվ 34 հրշեջ-փրկարարական ջոկատի հենակետից սպասարկվել է 1 տրանսպորտային միջոցի արգելափակման դեպք: Հրշեջ-փրկարարների կողմից արգելափակումից դուրս է բերվել տրանսպորտային միջոցը և օգնություն ցուցաբերվել 6 ուղևորի:
Երևան-Մեղրի ավտոճանապարհի 161-րդ կմ-ի մոտակայքում (Սարավան գյուղի մոտ) տեղակայված Վայքի թիվ 61 հրշեջ-փրկարարական ջոկատի հենակետից սպասարկվել է 1 ճանապարհատրանսպորտային պատահարի դեպք՝ շինանյութով բեռնված «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Հրշեջ-փրկարարների կողմից վարորդին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն մինչ Վայքի բժշկական կենտրոն հոսպիտալացումը: Վթարված ավտոմեքենայի հետագա հսկողությունը հանձնվել է դեպքի վայր ժամանած ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին:
Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 12-րդ կմ-ի մոտակայքում տեղակայված Գորիսի թիվ 55 հրշեջ-փրկարարական ջոկատի հենակետից սպասարկվել են արգելափակման դեպքեր: Հրշեջ-փրկարարների կողմից արգելափակումից դուրս է բերվել 20 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերվել 65 ուղևորի:
Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 9-րդ կմ-ի, Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 6-րդ կմ-ի և Թորոսգյուղ-Վարդաղբյուր ավտոճանապարհի մոտակայքում տեղակայված հենակետերում օպերատիվ իրավիճակը վերահսկվում է շուրջօրյա հերթապահություն իրականացնող հրշեջ-փրկարարների կողմից և շարունակվում են իրականացվել կանխարգելիչ միջոցառումներ:
ԱԻ նախարարությունը մեկ անգամ ևս հորդորում է պահպանել զգոնություն ու շարունակել երթևեկությունը միայն եղանակային պայմանների բարելավումից և ավտոճանապարհների անցանելի դառնալուց հետո:
14:26 19.08.2025
Հայաստանն ու Իրանը համաձայնել են հարաբերությունները բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակիՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը համաձայնել են աշխատանքներ իրականացնել՝ Հայաստանի և Իրանի հարաբերությունները բարձրացնելու ռազմավարական գործընկերության մակարդակի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իրանի նախագահի հետ մամուլի համար հայտարարությունների ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը վստահություն հայտնեց, որ Իրանի նախագահի այցը նոր լիցք ու որակ կհաղորդի երկու երկրների բարեկամական հարաբերություններին: Փաշինյանը նկատեց՝ […] ...
14:06 19.08.2025
Քարակերտ-Արտենի ավտոճանապարհին այրվել է վերամբարձ կռունկՕգոստոսի 19-ին, ժամը 11։21-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Քարակերտ գյուղում այրվում է ավտոկռունկ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Քարակերտ-Արտենի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:54-ին, մարվել՝ 12:27-ին։ Այրվել է «MAZ» մակնիշի […] ...
13:58 19.08.2025
2020 թվականից հետախուզվող տղամարդը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանումՕգոստոսի 18-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում չվերթի ժամանումից հետո հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 50-ամյա մի տղամարդ, որը 2020 թվականի հունվարի 9-ից հետախուզվում էր Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից տարբեր հանցանքների մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ ...
13:47 19.08.2025
ՃՏՊ Գյումրի-Մարմաշեն ավտոճանապարհինՕգոստոսի 19-ին, ժամը 10։43-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Մարմաշեն ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է, նկատվում է ծուխ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գյումրի-Մարմաշեն ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «GAZelle» մակնիշի երթուղային միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […] ...
13:35 19.08.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 19-24-ըԵրևանում օգոստոսի 19-ի ցերեկը, 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 19-22-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 19-ի ցերեկը, 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 19- 22-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 19-ի ցերեկը […] ...
13:28 19.08.2025
Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև տեղի է ունենում փաստաթղթերի ստորագրման արարողությունՀայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև տեղի է ունենում փաստաթղթերի ստորագրման արարողություն։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով տեսանյութ։ ...