Զարեհ Սինանյանի մոսկովյան այցի մանրամասները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+35.09 oC

Զարեհ Սինանյանի մոսկովյան այցի մանրամասները

13:59 14.02.2020

Գլխավոր հանձնակատարը Մոսկվայում այցելել է հայկական եկեղեցական համալիր և հանդիպում ունեցել եկեղեցուն կից կրթական և եկեղեցական կառույցների ներկայացուցիչների, ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի և ՀՅԴ Հայ դատի մոսկովյան հանձնախմբի անդամների հետ: Այս մասին հայտնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից: Հանձնակատարը նշել է, որ միշտ ուրախ է խոսել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ներկայիս վիճակի և ակնկալվող արդյունքների մասին:

Այնուհետև Զարեհ Սինանյանը ներկայացրել է Սփյուռքում վերջին մի քանի ամսում կատարվող իրադարձությունները՝ մասնավորապես անդրադարձ կատարելով Մերձավոր Արևելքի հայ համայնքների կացությանը: Հանձնակատարը ներկայացրել է գրասենյակի կազմավորման գործընթացը, տարվող կադրային քաղաքականությունը, 2020 թվականի ծրագրերը՝ սկսած համազգային ներուժի քարտեզագրումից մինչև Սփյուռքից լավագույն մասնագետների ներգրավում Հայաստանի պետական կառավարման համակարգին: Նա նաև ակնարկ է կատարել այս տարի իրականացվող համահայկական համաժողովին, որի ընթացքում սփյուռքի հայության հետ քննարկվելու և մշակվելու են ապագայի ծրագրերը:

Հանձնակատարը հակիրճ ամփոփել է անցած տարվա ծրագրերը և ճանաչողական այցերի արդյունքները: Այնուհետև հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով: Երկու ժամ շարունակ ներկաները հանձնակատարին հարցեր են ուղղել մշակութային ծրագրերի, Հայաստանում իրականացվող դատական բարեփոխումների, երկրի կյանքին սփյուռքի լայն ներգրավման խնդրի, հայրենադարձության գործընթացի խոչընդոտների, զինվորական ծառայության, հակահայկական քարոզչության դեմ պայքարի, Սփյուռքի դպրոցներին դասագրքերի առաքման ուշացումների մասին:

Հարցեր են հնչել Սփյուռքի խորհրդի ձևավորման վերաբերյալ, որին ի պատասխան՝ Զարեհ Սինանյանն ընդգծել է, որ գալիք համաժողովի ժամանակ օրակարգային է լինելու նաև այս հարցը: Ներկաներին հետաքրքրում էր, թե արդյոք հանձնակատարն իր ներկայացուցիչներն է ունենալու Սփյուռքի տարբեր համայնքներում: Ըստ Գլխավոր հանձնակատարի՝ չի բացառվում, որ խոշոր հայկական համայնքներում այս ձևաչափը ներդրվի:

Զարեհ Սինանյանն այցելել է նաև «Проэкспо 2020» միջազգային ցուցահանդես, շրջել հայկական տաղավարում, որտեղ ներկայացված 23 ընկերությունները 5 օր շարունակ ցուցադրում են հայկական արտադրանքը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արտատարածաշրջանային ուժերի ներգրավումը Հարավային Կովկասում կարող է ավելի բարդացնել վիճակը․ Փեզեշքիան

14:42 19.08.2025

Արտատարածաշրջանային ուժերի ներգրավումը Հարավային Կովկասում կարող է ավելի բարդացնել վիճակը․ Փեզեշքիան

Հարավային Կովկասում խաղաղությունը Իրանի համար ռազմավարական առաջնահերթություն է։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ Հայաստան այցի ժամանակ։ «Իրանի համար Հարավային Կովկասում խաղաղությունը ռազմավարական առաջնահերթություն է, և մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին։ Իրանի դիրքորոշումը եղել է Կովկասում սահմանների  անփոփոխելիությունը, քանի որ մենք գտնում ենք, որ այդ փոփոխությունները կարող են գեոպոլիտիկ […] ...

Միրզոյանը և Արաղչին ստորագրել են երկու երկրների ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների մասին հուշագիր

14:35 19.08.2025

Միրզոյանը և Արաղչին ստորագրել են երկու երկրների ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների մասին հուշագիր

Իրանի նախագահի այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին ստորագրել են երկու երկրների ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների մասին հուշագիր՝ նախատեսված 2025-2027 թթ․ համար։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...

Հայաստանն ու Իրանը համաձայնել են հարաբերությունները բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի

14:26 19.08.2025

Հայաստանն ու Իրանը համաձայնել են հարաբերությունները բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը համաձայնել են աշխատանքներ իրականացնել՝ Հայաստանի և Իրանի հարաբերությունները բարձրացնելու ռազմավարական գործընկերության մակարդակի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իրանի նախագահի հետ մամուլի համար հայտարարությունների ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը վստահություն հայտնեց, որ Իրանի նախագահի այցը նոր լիցք ու որակ կհաղորդի երկու երկրների բարեկամական հարաբերություններին: Փաշինյանը նկատեց՝ […] ...

Քարակերտ-Արտենի ավտոճանապարհին այրվել է վերամբարձ կռունկ

14:06 19.08.2025

Քարակերտ-Արտենի ավտոճանապարհին այրվել է վերամբարձ կռունկ

Օգոստոսի 19-ին, ժամը 11։21-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Քարակերտ գյուղում այրվում է ավտոկռունկ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Քարակերտ-Արտենի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:54-ին, մարվել՝ 12:27-ին։ Այրվել է «MAZ» մակնիշի […] ...

2020 թվականից հետախուզվող տղամարդը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

13:58 19.08.2025

2020 թվականից հետախուզվող տղամարդը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

Օգոստոսի 18-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում չվերթի ժամանումից հետո հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 50-ամյա մի տղամարդ, որը 2020 թվականի հունվարի 9-ից հետախուզվում էր Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից տարբեր հանցանքների մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ ...

ՃՏՊ Գյումրի-Մարմաշեն ավտոճանապարհին

13:47 19.08.2025

ՃՏՊ Գյումրի-Մարմաշեն ավտոճանապարհին

Օգոստոսի 19-ին, ժամը 10։43-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Մարմաշեն ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է, նկատվում է ծուխ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գյումրի-Մարմաշեն ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «GAZelle» մակնիշի երթուղային միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […] ...

BACK_TO_TOP