Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը կշարունակվի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+34.09 oC

Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը կշարունակվի

16:43 14.02.2020

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Պետական վերահսկողական ծառայության՝ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու մասին պաշտպանների միջնորդությունը։ Պաշտպանները հիմնավորել էին միջնորդությունը, թե նախաքննությունը այս գործով կատարվել է ԱԱԾ-ի կողմից, մինչդեռ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 6֊րդ հոդվածի համաձայն՝ նախաքննությունը պաշտոնատար անձանց դեպքում իրականացնում է ՀՔԾ-ն։

Նախագահող դատավորը մերժեց միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ, քանի որ նշեց, թե բոլոր դեպքերում գործի նախաքննության նկատմամբ վերահսկողությունը իրականացնում է գլխավոր դատախազությունը։ Պետական մեղադրողը հրապարակեց ամբաստանյալներին վերագրվող մեղադրանքները։ Սանասարյանը չընդունեց մեղադրանքը։

Մյուս ամբաստանյալները՝ Գևորգ Խաչատրյանը, Սամվել Ադյանն ու Տարոն Ավետիսյանը, ձեռնպահ մնացին մեղադրանքի նկատմամբ դիրքորոշում հայտնելուց։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանն ու Իրանը համաձայնել են հարաբերությունները բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի

14:26 19.08.2025

Հայաստանն ու Իրանը համաձայնել են հարաբերությունները բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը համաձայնել են աշխատանքներ իրականացնել՝ Հայաստանի և Իրանի հարաբերությունները բարձրացնելու ռազմավարական գործընկերության մակարդակի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իրանի նախագահի հետ մամուլի համար հայտարարությունների ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը վստահություն հայտնեց, որ Իրանի նախագահի այցը նոր լիցք ու որակ կհաղորդի երկու երկրների բարեկամական հարաբերություններին: Փաշինյանը նկատեց՝ […] ...

Քարակերտ-Արտենի ավտոճանապարհին այրվել է վերամբարձ կռունկ

14:06 19.08.2025

Քարակերտ-Արտենի ավտոճանապարհին այրվել է վերամբարձ կռունկ

Օգոստոսի 19-ին, ժամը 11։21-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Քարակերտ գյուղում այրվում է ավտոկռունկ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Քարակերտ-Արտենի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:54-ին, մարվել՝ 12:27-ին։ Այրվել է «MAZ» մակնիշի […] ...

2020 թվականից հետախուզվող տղամարդը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

13:58 19.08.2025

2020 թվականից հետախուզվող տղամարդը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

Օգոստոսի 18-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում չվերթի ժամանումից հետո հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 50-ամյա մի տղամարդ, որը 2020 թվականի հունվարի 9-ից հետախուզվում էր Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից տարբեր հանցանքների մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ ...

ՃՏՊ Գյումրի-Մարմաշեն ավտոճանապարհին

13:47 19.08.2025

ՃՏՊ Գյումրի-Մարմաշեն ավտոճանապարհին

Օգոստոսի 19-ին, ժամը 10։43-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Մարմաշեն ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է, նկատվում է ծուխ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գյումրի-Մարմաշեն ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «GAZelle» մակնիշի երթուղային միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […] ...

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 19-24-ը

13:35 19.08.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 19-24-ը

Երևանում օգոստոսի 19-ի ցերեկը, 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 19-22-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 19-ի ցերեկը, 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 19- 22-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 19-ի ցերեկը […] ...

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև տեղի է ունենում փաստաթղթերի ստորագրման արարողություն

13:28 19.08.2025

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև տեղի է ունենում փաստաթղթերի ստորագրման արարողություն

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև տեղի է ունենում փաստաթղթերի ստորագրման արարողություն։ Այս մասին  Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով տեսանյութ։ ...

BACK_TO_TOP