17:43 14.02.2020
Փետրվարի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը նամակ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադին՝ հայ ժողովրդի անունից շնորհակալություն հայտնելով Սիրիայի Ժողովրդական ժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի միաձայն ընդունման կապակցությամբ։
«Մարդկության դեմ իրականացված հանցագործությունների դատապարտումը և ժխտողականության մերժումը այն ամուր երաշխիքն է, որով հնարավոր է կանխարգելել կրոնական և ազգային խտրականության պատճառով նոր ցեղասպանություններն ու ոճրագործությունները և կառուցել խաղաղ ու համերաշխ աշխարհ։
Սիրիայի ժողովուրդն այսօր վերահաստատեց ավելի քան 100 տարիներ առաջ իր նախնյաց հանձնառությունն ու վճռականությունը, ովքեր Հայոց ցեղասպանության դժնդակ տարիներին ապաստան տվեցին հայրենազրկված ու տարագրված մեր ազգի զավակներին։ Դեյր Զորի անապատում տասնամյակներ առաջ, Ձեր բարեհիշատակ հոր՝ Հաֆեզ ալ-Ասադի նախագահության շրջանում Սրբոց Նահատակաց եկեղեցու կառուցումը դարձավ հերթական արձանագրումը Հայոց ցեղասպանության հարցում Սիրիայի իշխանությունների որդեգրած կեցվածքի։ Ներկա ժամանակներում բազմիցս ականատեսն ենք եղել Ձեր և Ձեր ժողովրդի ընդգծված բարեհոգությանն ու ուշադրությանը առ մեր ժողովուրդը, որոնց խոսուն արտահայտությունն են Սիրիայի հողի վրա վեր խոյացած հայկական սրբավայրերը, մշակութային և կրթական հաստատությունները, սիրիահայ համայնքի բարեշեն կյանքի բազմաթիվ վկայությունները»,- ասված է Վեհափառ հայրապետի նամակում։
Նորին սրբությունը մաղթել է, որ Սիրիայում հաստատվի բաղձալի խաղաղությունն ու անդորրը և իրականություն դառնան դժվարություններ հաղթահարող եղբայր ժողովրդի պայծառ կյանքի երազները:
14:42 19.08.2025
Արտատարածաշրջանային ուժերի ներգրավումը Հարավային Կովկասում կարող է ավելի բարդացնել վիճակը․ ՓեզեշքիանՀարավային Կովկասում խաղաղությունը Իրանի համար ռազմավարական առաջնահերթություն է։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ Հայաստան այցի ժամանակ։ «Իրանի համար Հարավային Կովկասում խաղաղությունը ռազմավարական առաջնահերթություն է, և մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին։ Իրանի դիրքորոշումը եղել է Կովկասում սահմանների անփոփոխելիությունը, քանի որ մենք գտնում ենք, որ այդ փոփոխությունները կարող են գեոպոլիտիկ […] ...
14:35 19.08.2025
Միրզոյանը և Արաղչին ստորագրել են երկու երկրների ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների մասին հուշագիրԻրանի նախագահի այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին ստորագրել են երկու երկրների ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների մասին հուշագիր՝ նախատեսված 2025-2027 թթ․ համար։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...
14:26 19.08.2025
Հայաստանն ու Իրանը համաձայնել են հարաբերությունները բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակիՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը համաձայնել են աշխատանքներ իրականացնել՝ Հայաստանի և Իրանի հարաբերությունները բարձրացնելու ռազմավարական գործընկերության մակարդակի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իրանի նախագահի հետ մամուլի համար հայտարարությունների ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը վստահություն հայտնեց, որ Իրանի նախագահի այցը նոր լիցք ու որակ կհաղորդի երկու երկրների բարեկամական հարաբերություններին: Փաշինյանը նկատեց՝ […] ...
14:06 19.08.2025
Քարակերտ-Արտենի ավտոճանապարհին այրվել է վերամբարձ կռունկՕգոստոսի 19-ին, ժամը 11։21-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Քարակերտ գյուղում այրվում է ավտոկռունկ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Քարակերտ-Արտենի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:54-ին, մարվել՝ 12:27-ին։ Այրվել է «MAZ» մակնիշի […] ...
13:58 19.08.2025
2020 թվականից հետախուզվող տղամարդը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանումՕգոստոսի 18-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում չվերթի ժամանումից հետո հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 50-ամյա մի տղամարդ, որը 2020 թվականի հունվարի 9-ից հետախուզվում էր Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից տարբեր հանցանքների մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ ...
13:47 19.08.2025
ՃՏՊ Գյումրի-Մարմաշեն ավտոճանապարհինՕգոստոսի 19-ին, ժամը 10։43-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Մարմաշեն ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է, նկատվում է ծուխ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գյումրի-Մարմաշեն ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «GAZelle» մակնիշի երթուղային միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […] ...