17:51 14.02.2020
Սիրիայի Արաբական Հանրապետության խորհրդարանը փետրվարի 13-ին միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունն ընդունող և դատապարտող բանաձև: Այդ առթիվ, բանաձևն ընդունելուց հետո, Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է հետևյալը.
«Մեր երկրի Ազգային ժողովը միաձայն մի որոշում ընդունեց, ըստ որի՝ Ազգային ժողովը ճանաչում և դատապարտում է քսաներորդ դարի սկզբին Օսմանյան կայսրության կողմից իրականացված «Հայոց ցեղասպանություն» հանցագործությունը։ Ուշագրավ էր, որ որոշումն ընդունվեց բաց քվեարկությամբ, ինչը նշանակում է, որ Սիրիայի Ազգային ժողովում արդեն գոյություն ուներ համընդհանուր համաձայնություն բանաձևի շուրջ:
Սիրիայի պետությունն ու սիրիացի ժողովուրդը միշտ էլ բարի վերաբերմունք են ունեցել Սիրիայում ապրող ժողովուրդների հանդեպ, ինչպես նաև՝ բարիդրացիական հարաբերություններ՝ Հայաստանի Հանրապետության հետ։ Այդ հարաբերություններն ունեն պատմական խորք, և մենք հիշում ենք, որ հայերը Սիրիայում եղել ու ապրել են դեռևս ցեղասպանությունից շատ առաջ: Նրանք ստեղծել են համայնք ու այսօր էլ համարվում են կրոնական, սոցիալական և մշակութային իրավունքներ և առանձնաշնորհումներ ունեցող համայնք: Այս բոլորից բացի՝ չպետք է մոռանանք, որ Սիրիան առաջին երկիրն էր, ուր կառուցվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված եկեղեցի, որ գտնվում է Դեր Էլ Զորում։ Հետևաբար, մինչև այսօրվա որոշման կայացումը չպետք է մոռանանք, որ Սիրիայում հայերը միշտ հարգել են զոհերի հիշատակը:
Մեր պետությունը գործնականում ընդունում էր Ցեղասպանության փաստը, իսկ այսօրվա կատարվածը պարզապես օրենսդրական մակարդակի ճանաչում է, որն ամրագրում է սիրիական պետության և ժողովրդային մակարդակի վրա արդեն իսկ վաղուց առկա ճանաչումը։ Ընդունված որոշումը հաղթանակ է ոչ միայն հայերի, այլև ամբողջ մարդկության համար: Մենք այն կարծիքին ենք, որ սիրիական խորհրդարանի այս քայլը ճանապարհ կհարթի մասնավորապես արաբական և իսլամական տերությունների համար, որպեսզի նրանք էլ նույն ճանապարհով գնան։
Սիրիայի կատարած քայլը արդարության ու պատմական ճշմարտության հաստատման քայլ է: Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ մեր ունեցած տարակարծություններին, ապա ասեմ, որ այսօր արդեն մենք հարաբերություններ չունենք պաշտոնական Անկարայի հետ։ Դրա պատճառը, անշուշտ, Էրդողանի անընդունելի և թշնամական քայլերն են Սիրիայի հարցում: Ու բոլորս շատ լավ գիտենք, որ Էրդողանի ուժերը ոչ միայն փորձում են Սիրիայի ներքին հարցերին խառնվել, այլ նաև Էրդողանի կառավարությունը նեցուկ է կանգնել ու շարունակում է աջակցել ահաբեկիչներին։
Անկարայի իշխանությունների թշնամական քայլերը հանգեցրեցին նրան, որ այսօր Սիրիան իր դիվանագիտական բոլոր մակարդակի հարաբերությունները խզել է Թուրքիայի հետ, ու այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան չի հարգում բարիդրացիության և բարի կամեցողության սկզբունքները, մեր կառավարության կարծիքով՝ անհնար է Էրդողանի կառավարության հետ կապեր ստեղծել։ Սա, անշուշտ, չի նշանակում, որ սիրիացի ժողովրդի ու Թուրքիայի ժողովրդի միջև կապեր չկան, քանի որ մենք վստահ ենք՝ Էրդողանի և իր կառավարության կատարած քայլերը անկարող են ամբողջապես խզել երկու ժողովրդների միջև եղած կապերը»։
14:26 19.08.2025
Հայաստանն ու Իրանը համաձայնել են հարաբերությունները բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակիՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը համաձայնել են աշխատանքներ իրականացնել՝ Հայաստանի և Իրանի հարաբերությունները բարձրացնելու ռազմավարական գործընկերության մակարդակի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իրանի նախագահի հետ մամուլի համար հայտարարությունների ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը վստահություն հայտնեց, որ Իրանի նախագահի այցը նոր լիցք ու որակ կհաղորդի երկու երկրների բարեկամական հարաբերություններին: Փաշինյանը նկատեց՝ […] ...
14:06 19.08.2025
Քարակերտ-Արտենի ավտոճանապարհին այրվել է վերամբարձ կռունկՕգոստոսի 19-ին, ժամը 11։21-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Քարակերտ գյուղում այրվում է ավտոկռունկ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Քարակերտ-Արտենի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:54-ին, մարվել՝ 12:27-ին։ Այրվել է «MAZ» մակնիշի […] ...
13:58 19.08.2025
2020 թվականից հետախուզվող տղամարդը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանումՕգոստոսի 18-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում չվերթի ժամանումից հետո հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 50-ամյա մի տղամարդ, որը 2020 թվականի հունվարի 9-ից հետախուզվում էր Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից տարբեր հանցանքների մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ ...
13:47 19.08.2025
ՃՏՊ Գյումրի-Մարմաշեն ավտոճանապարհինՕգոստոսի 19-ին, ժամը 10։43-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Մարմաշեն ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է, նկատվում է ծուխ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գյումրի-Մարմաշեն ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «GAZelle» մակնիշի երթուղային միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […] ...
13:35 19.08.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 19-24-ըԵրևանում օգոստոսի 19-ի ցերեկը, 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 19-22-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 19-ի ցերեկը, 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 19- 22-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 19-ի ցերեկը […] ...
13:28 19.08.2025
Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև տեղի է ունենում փաստաթղթերի ստորագրման արարողությունՀայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև տեղի է ունենում փաստաթղթերի ստորագրման արարողություն։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով տեսանյութ։ ...