Հայաստանի և Իրաքի ԱԳ նախարարները կարևորել են բազմաոլորտ համագործակցության խթանումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+32.09 oC

Հայաստանի և Իրաքի ԱԳ նախարարները կարևորել են բազմաոլորտ համագործակցության խթանումը

17:00 15.02.2020

Փետրվարի 15-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել իր իրաքցի գործընկերոջ՝ Մուհամմադ Ալի Ալ-Հաքիմի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից:

Զոհրաբ Մնացականյանը և Մուհամմադ Ալի Ալ-Հաքիմը գոհունակությամբ ընդգծել են, որ պատմական բարեկամության ամուր կապերի վրա հիմնված հայ-իրաքյան հարաբերություններն աչքի են ընկնում ծավալվող դինամիկայով: Այդ համատեքստում ԱԳ նախարար Մնացականյանը նշել է, որ աշխատանքներ են տարվում Իրաքում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության ընդլայնման ուղղությամբ, որն իր նպաստը կբերի երկկողմ օրակարգի առավել հարստացմանը:

Զրուցակիցները կարևորել են բազմաոլորտ համագործակցության առավել խթանումը՝ այդ թվում առևտրատնտեսական և գործարար կապերի ամրապնդման միջոցով: Այս առնչությամբ փոխադարձաբար արժևորվել է հայ համայնքի ունեցած առանձնահատուկ դերակատարությունն Իրաքի հասարակական-քաղաքական կյանքում և երկու երկրների միջև բարեկամության ամրապնդման գործում:

Հայաստանի և Իրաքի ԱԳՆ ղեկավարները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցերի շուրջ։ Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները և կարևորում է լարված իրադրությունների լիցքաթափումը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Կալաշնիկովի» ինքնաձիգեր, ատրճանակ, պայթուցիչներով նռնակներ․ ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում Վայոց ձորի մարզում

12:32 19.08.2025

«Կալաշնիկովի» ինքնաձիգեր, ատրճանակ, պայթուցիչներով նռնակներ․ ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում Վայոց ձորի մարզում

Քրեական ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության ծառայողների կողմից բնակչության շրջանում տարված բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 15-ին Վայոց Ձորի մարզի Ճգնաժամային կառավարման կենտրոն զանգահարել է մի տղամարդ ու հայտնել, որ Ագարակաձորի կամրջի տակ զենք-զինամթերք է թողել։ Մեկնած իրավապահները հայտնաբերել են «Կալաշնիկովի» ինքնաձիգեր, պահեստատուփեր, ատրճանակ, հրացանի փող՝ իր մեխանիզմով, տարբեր տեսակի նռնակներ՝ պայթուցիչներով, 9 հատ տրոտիլ, և […] ...

Զելենսկու հետ հանդիպումից հետո Թրամփը զանգահարել է Պուտինին

12:24 19.08.2025

Զելենսկու հետ հանդիպումից հետո Թրամփը զանգահարել է Պուտինին

Սպիտակ տունը X-ի իր էջում հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի լուսանկարը, որտեղ նա գտնվում է Օվալաձև աշխատասենյակում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Կադրում նաև պետքարտուղար Մարկո Ռուբիոն և փոխնախագահ Ջեյ Դի Վենսն են։ CNN-ը հայտնել է, որ Թրամփը Պուտինի հետ խոսել է բարձրախոսով։ Հեռախոսազրույցը տեղի է ունեցել Թրամփի, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու […] ...

Ինչ են միմյանց նվիրել Թրամփն ու Զելենսկին

12:15 19.08.2025

Ինչ են միմյանց նվիրել Թրամփն ու Զելենսկին

Վլադիմիր Զելենսկին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նվերներ են փոխանակել Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ. Զելենսկին գոլֆի մական է նվիրել, ամերիկացի առաջնորդին՝ Սպիտակ տան խորհրդանշական բանալիները, հայտնում է Զելենսկիի գրասենյակը։ «Զելենսկին Միացյալ Նահանգների նախագահին նվիրեց գոլֆի մական, որը նրան նվիրել էր Ուկրաինայի զինված ուժերի կրտսեր սերժանտը։ Դոնալդ Թրամփը ընդունեց նվերը և տեսանկարահանեց՝ շնորհակալություն հայտնելով ուկրաինացի զինվորին […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 18-19-ը

12:05 19.08.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 18-19-ը

Բացահայտվել է 161 հանցագործություն, որոնցից 10-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 41 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 14 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 11-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության, 10-ական դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, 8-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, հոգեկան […] ...

SHANTNEWS

12:00 19.08.2025

SHANTNEWS

Փաշինյանն ու Փեզեշքիանը նեղ կազմով հանդիպում են ունեցել

11:52 19.08.2025

Փաշինյանն ու Փեզեշքիանը նեղ կազմով հանդիպում են ունեցել

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի դիմավորման արարողությանը հաջորդեց նեղ կազմով հանդիպումը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ...

BACK_TO_TOP