18:00 15.02.2020
89 տարի առաջ այս օրը` 1931թ. փետրվարի 15-ին Թիֆլիսի հիվանդանոցում, վիրահատության ժամանակ մահացավ 50-ամյա Մկրտիչ Մելքոնյանը, նույն ինքը` Պոլոզ Մուկուչը …
Երբ 1931թ. նա հեռացավ կյանքից, նրա հուղարկավորությանը մասնակցում էր գրեթե ողջ Լենինականը։ Ավետիք Իսահակյանը նրա գերեզմանին մահարձան է կանգնեցրել։ Այդ առիթով Խ. Դաշտենցը գրել է.
Վախճանվեց նաև Պոլոզ Մուկուչը,
Եվ Բոշի թաղը սգաց մեծ ցավով,
Այդ հին գյումրեցու շիրիմի վրա
Եկավ քար քաշեց բանաստեղծ Ավոն:
Պոլոզ Մուկուչը եղել է հայ մեծ դերասան Հովհաննես Զարիֆյանի մտերիմն ու արվեստի երկրպագուն: Պատմություններ կան այն մասին, թե ինչպես է Գյումրիից հասել Թիֆլիս կամ Երևան նրա ներկայացումները դիտելու համար: Ըստ որոշ հիշատակությունների` 1926 թվի երկրաշարժի օրերին Մուկուչը Լենինականում հանդիպել ու ծանոթացել է նաև Եղիշե Չարենցի հետ:
Նկարիչ Հակոբ Անանիկյանը ստեղծել է դիմանկարների շարք, որոնց համար նախատիպ է ծառայել Պոլոզ Մուկուչը։ Խաչիկ Դաշտենցն իր «Ֆայտոն Ալեքը» պոեմի հերոսի նախատիպ է ընտրել հենց նրան։ Ավետիք Իսահակյանը Պոլոզ Մուկուչի մասին գրել է.
«Աշխարհի ազգերը իրենց սրախոսությունները, անեկդոտները, ասացվածքները վերագրում են մեկ մարդու և անմահացնում նրան։ Էդպես է եղել Մուկուչը մեր ժողովրդի համար։ Տարբերությունն էն է, որ ուրիշներինը միֆ է, իրական մարդ չի եղել, գերեզմանի տեղն էլ հայտնի չէ, իսկ Պոլոզ Մուկուչը իրական մարդ է եղել և գերեզմանը կա։»
2012թ. հոկտեմբերի 7-ին Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում բացվեց Պոլոզ Մուկուչի արձանը, որի հեղինակը Նարեկ Սամվելյանն է:
https://www.facebook.com/Aleqpol/photos/a.2494210407471239/3179218402303766/?type=3&theater
12:32 19.08.2025
«Կալաշնիկովի» ինքնաձիգեր, ատրճանակ, պայթուցիչներով նռնակներ․ ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում Վայոց ձորի մարզումՔրեական ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության ծառայողների կողմից բնակչության շրջանում տարված բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 15-ին Վայոց Ձորի մարզի Ճգնաժամային կառավարման կենտրոն զանգահարել է մի տղամարդ ու հայտնել, որ Ագարակաձորի կամրջի տակ զենք-զինամթերք է թողել։ Մեկնած իրավապահները հայտնաբերել են «Կալաշնիկովի» ինքնաձիգեր, պահեստատուփեր, ատրճանակ, հրացանի փող՝ իր մեխանիզմով, տարբեր տեսակի նռնակներ՝ պայթուցիչներով, 9 հատ տրոտիլ, և […] ...
12:24 19.08.2025
Զելենսկու հետ հանդիպումից հետո Թրամփը զանգահարել է ՊուտինինՍպիտակ տունը X-ի իր էջում հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի լուսանկարը, որտեղ նա գտնվում է Օվալաձև աշխատասենյակում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Կադրում նաև պետքարտուղար Մարկո Ռուբիոն և փոխնախագահ Ջեյ Դի Վենսն են։ CNN-ը հայտնել է, որ Թրամփը Պուտինի հետ խոսել է բարձրախոսով։ Հեռախոսազրույցը տեղի է ունեցել Թրամփի, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու […] ...
12:15 19.08.2025
Ինչ են միմյանց նվիրել Թրամփն ու ԶելենսկինՎլադիմիր Զելենսկին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նվերներ են փոխանակել Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ. Զելենսկին գոլֆի մական է նվիրել, ամերիկացի առաջնորդին՝ Սպիտակ տան խորհրդանշական բանալիները, հայտնում է Զելենսկիի գրասենյակը։ «Զելենսկին Միացյալ Նահանգների նախագահին նվիրեց գոլֆի մական, որը նրան նվիրել էր Ուկրաինայի զինված ուժերի կրտսեր սերժանտը։ Դոնալդ Թրամփը ընդունեց նվերը և տեսանկարահանեց՝ շնորհակալություն հայտնելով ուկրաինացի զինվորին […] ...
12:05 19.08.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 18-19-ըԲացահայտվել է 161 հանցագործություն, որոնցից 10-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 41 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 14 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 11-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության, 10-ական դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, 8-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, հոգեկան […] ...
11:52 19.08.2025
Փաշինյանն ու Փեզեշքիանը նեղ կազմով հանդիպում են ունեցելՊաշտոնական այցով Հայաստան ժամանած ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի դիմավորման արարողությանը հաջորդեց նեղ կազմով հանդիպումը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ...