Արարատի մարզում բախվել են Volkswagen-ն ու ВАЗ 2107-ը. կա 1 զոհ, 1 վիրավոր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+36.09 oC

Արարատի մարզում բախվել են Volkswagen-ն ու ВАЗ 2107-ը. կա 1 զոհ, 1 վիրավոր

14:49 17.02.2020

Այսօր` փետրվարի 17-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:40-ի սահմաններում Մասիս-Նուբարաշեն ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Volkswagen մակնիշի 05 ՕՏ 456 համարանիշի և ВАЗ 2107 մակնիշի 09 GG 022 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները Volkswagen-ի վարորդին ավտոմեքենայում հայտնաբերել են մահացած:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վիրավորի ինքնությունը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ Volkswagen-ի վարորդը ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ, իսկ բախման հետևանքով ВАЗ 2107-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Փյունիկի» ու «Արարատ-Արմենիայի» մրցակիցները ԿԼ-ի որակավորման երրորդ փուլ անցնելու դեպքում

18:20 22.07.2025

«Փյունիկի» ու «Արարատ-Արմենիայի» մրցակիցները ԿԼ-ի որակավորման երրորդ փուլ անցնելու դեպքում

«Փյունիկը» և «Արարատ-Արմենիան» իմացել են իրենց մրցակիցներին Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլ անցնելու դեպքում։ «Փյունիկը» որակավորման երկրորդ փուլում հունգարական «Դյորի» արգելքը հաղթահարելու դեպքում կխաղա ԱԻԿ (Շվեդիա) – «Պայդե» (Էստոնիա) զույգի հաղթողի հետ։ «Արարատ-Արմենիան» ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժին» պայքարից դուրս թողնելու դեպքում կհանդիպի «Ակտոբե» (Ղազախստան) – «Սպարտա Պրահա» (Չեխիա) զույգի հաղթողի հետ։ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի […] ...

Եթե Իսրայելը չկատարի իր պարտավորությունները, կքննարկվեն հակազդեցության բոլոր տարբերակները․ Կալլաս

18:07 22.07.2025

Եթե Իսրայելը չկատարի իր պարտավորությունները, կքննարկվեն հակազդեցության բոլոր տարբերակները․ Կալլաս

Եվրամիությունը պատրաստ է դիմել տարբեր հակազդեցությունների, եթե Իսրայելի ղեկավարությունը հրաժարվի կատարել իր պարտավորությունները՝ պաշտպանելու Գազայի հատվածի խաղաղ բնակիչներին և թույլատրելու մարդասիրական ավտոշարասյուների մուտքը անկլավ, հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը: «Եթե Իսրայելը չկատարի իր պարտավորությունները, կքննարկվեն հակազդեցության բոլոր տարբերակները», – գրել է նա X-ում։ Կալլասի խոսքով՝ հրեական պետության արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի հետ […] ...

SHANTNEWS

18:00 22.07.2025

SHANTNEWS

Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

17:52 22.07.2025

Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկվել են տարածաշրջանային զարգացումները և մտքեր փոխանակել տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորությունների շուրջ: Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներին: ...

Բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը ըստ Յամալի

17:40 22.07.2025

Բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը ըստ Յամալի

«Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Լամին Յամալը կազմել է բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը։ Դարպասապահ. Իկեր Կասիլյաս։ Պաշտպաններ. Դանի Ալվես, Ժերար Պիկե, Սերխիո Ռամոս, Մարսելո։ Կիսապաշտպաններ. Զինեդին Զիդան, Լիոնել Մեսի, Նեյմար։ Հարձակվողներ. Ռոնալդինյո, Ռոնալդո, Կրիշտիանու Ռոնալդու։ ...

Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի նիստը

17:27 22.07.2025

Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի նիստը

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի նիստը։ Համաձայն նախորդ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության՝ մանրամասն անդրադարձ է կատարվել վարչական ակտերի բողոքարկման դեպքում դրանց գործողության կասեցման ընդհանուր կանոնի վերանայման նպատակով շրջանառաության մեջ դրված՝ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Վարչարարության հիմունքների և […] ...

BACK_TO_TOP