Ալմաթիում ահաբեկչություններ են կանխվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 07 2025
  • $
    383.90
  • RUBLE
    4.88
  • 450.08
WEATHER
+29.09 oC

Ալմաթիում ահաբեկչություններ են կանխվել

09:32 18.02.2020

Ազգային անվտանգության կոմիտեի աշխատակիցներն Ալմաթիում ձերբակալել են 2 ծայրահեղականի, ովքեր ահաբեկչություններ էին ծրագրել մարդկանց զանգվածային կուտակման վայրերում։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով կոմիտեի մամլո ծառայությանը։

Ձերբակալությունը կատարվել է փետրվարի 14-ին։ Դատարանի որոշմամբ նրանք կալանավորվել են։

Նրանց բնակության վայրում կատարված քննչական գործողությունների ընթացքում առգրավվել է ինքնաշեն պայթուցիկ սարք՝ խոցող տարերով, բաղադրիչներ՝ դրա պատրաստման համար, սառը զենք, սմարթֆոններ՝ հարձակման ենթադրյալ օբյեկտների լուսանկարներով ու տեսանկարահանումներով։

Ահաբեկչական գործողության նախապատրաստման և ահաբեկչության քարոզման փաստերով քրեական գործեր են հարուցվել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ վստահության ամրապնդումը և պատժամիջոցների վերացումը փոխկապակցված են

10:45 24.07.2025

Իրանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ վստահության ամրապնդումը և պատժամիջոցների վերացումը փոխկապակցված են

Պատժամիջոցների վերացման և վստահության ամրապնդմանն ուղղված Իրանի փոխադարձ քայլերի հարցերը փոխկապակցված են, ասել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին, որը մասնակցում է Նյու Յորքում ՄԱԿ-ի միջոցառումներին։ «Ինչ վերաբերում է վստահության ամրապնդման միջոցառումներին, ապա Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների բոլոր հինգ փուլերը կենտրոնացած էին երկու կարևոր հարցի վրա. նախ՝ վստահության ամրապնդման միջոցառումների, թափանցիկության ապահովման կամ, ինչպես ասում […] ...

45-ամյա Վենուս Ուիլյամսը  վերադարձը կորտ նշել է հաղթանակով

10:35 24.07.2025

45-ամյա Վենուս Ուիլյամսը վերադարձը կորտ նշել է հաղթանակով

45-ամյա ամերիկացի թենիսիստուհի Վենուս Ուիլյամսը 2024 թվականի մարտից հետո առաջին մրցախաղն է անցկացրել։ Վաշինգտոնում ընթացող WTA-500 կարգի մրցաշարի առաջին շրջանում նա 6:3, 6:4 հաշվով հաղթել է 35-րդ ռակետ, ամերիկուհի Փեյթոն Սթիրնսին։ Հաջորդ փուլում Վենուսը կհանդիպի Լեհաստանի ներկայացուցիչ Մագդալենա Ֆրենխի հետ։ ...

Ընտանեկան ու կենցաղային բռնության, գենդերային հիմքով բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում իրականացվել է վերապատրաստման դասընթաց

10:30 24.07.2025

Ընտանեկան ու կենցաղային բռնության, գենդերային հիմքով բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում իրականացվել է վերապատրաստման դասընթաց

Ընտանեկան ու կենցաղային բռնության, գենդերային հիմքով բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում իրականացվել է վերապատրաստման դասընթաց՝ Միասնական սոցիալական ծառայության Եղվարդի և Աբովյանի տարածքային կենտրոնների աշխատակիցների, ինչպես նաև ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, այս մասին հայտնում են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։ «Դասընթացն իրականացվել է ընտանեկան և կենցաղային, գենդերային հիմքով բռնության դեպքերին պատշաճ արձագանքելու կարողությունների […] ...

Կուբայի արտգործնախարարը մեկնաբանել է ԱՄՆ-ի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ից դուրս գալու փաստը

10:23 24.07.2025

Կուբայի արտգործնախարարը մեկնաբանել է ԱՄՆ-ի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ից դուրս գալու փաստը

Միացյալ Նահանգների՝ Միավորված Ազգերի Կրթության, Գիտության և Մշակույթի Կազմակերպությունից (ՅՈՒՆԵՍԿՕ) դուրս գալու որոշումը Վաշինգտոնի կողմից բազմակողմանիության և միջազգային հաստատությունների նկատմամբ արհամարհանքի ևս մեկ ապացույց է, հայտարարել է Կուբայի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգես Պարիլյան իր X սոցիալական ցանցում։ «ԱՄՆ-ի` ՅՈՒՆԵՍԿՕ-ից դուրս գալու մասին հայտարարությունը ԱՄՆ կառավարության կողմից բազմակողմանիության և խաղաղությունը խթանող ՄԱԿ-ի ինստիտուտների նկատմամբ արհամարհանքի […] ...

Կիմ Չեն Ընը դիտել է հրետանային կրակի վարժանքները

10:15 24.07.2025

Կիմ Չեն Ընը դիտել է հրետանային կրակի վարժանքները

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հուլիսի 23-ին դիտել է Կորեական ժողովրդական բանակի (KPA) խոշոր կազմավորումների ստորաբաժանումների միջև հրետանային կրակոցների վարժական մրցույթ՝ Կորեական պատերազմի (1950-1953) ավարտի տարեդարձի նախօրեին, հաղորդում է Կորեական կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA): Հաղորդվում է, որ վարժանքները տեղի են ունեցել ափամերձ գոտում՝ մարտական պայմաններին հնարավորինս մոտ պայմաններում։ Հիմնական խնդիրն էր գնահատել հրետանավորների կարողությունը […] ...

Կգնանք այնտեղ և կփորձենք անակնկալ մատուցել մրցակցին․ Սանդրո Պերկովիչ

10:05 24.07.2025

Կգնանք այնտեղ և կփորձենք անակնկալ մատուցել մրցակցին․ Սանդրո Պերկովիչ

«Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչն ամփոփել է «Ֆերենցվարոշի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպումը (1-2)։ Այս մասին հայտնում է «Նոայի» մամուլի ծառայությունը: «Ցանկանում եմ շնորհավորել «Ֆերենցվարոշին»։ Շնորհակալ եմ բոլոր երկրպագուներին, որոնք մեզ հետ էին։ Ինչպես նաև շնորհավորում եմ իմ ֆուտբոլիստներին։ Իմ կարծիքով՝ լուրջ խաղ էր՝ լուրջ մակարդակի վրա։ Որոշ դրվագներում հաջողակ չէինք, ինչպես […] ...

BACK_TO_TOP