22:10 01.06.2018
ԼՂ հակամարտությանն առնչվող ցանկացած աղմկոտ հայտարարություն, որը ԵԱՀԿ կողմից սահմանված ռելսերում չի տեղավորվում, հավանաբար, ապակառուցողական է: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության դեպարտամենտի փոխտնօրեն Արտյոմ Կոժինը` պատասխանելով այն հարցին, թե ԼՂ բանակցային գործընթացում Արցախի մասնակցության անհրաժեշտության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը որքանո՞վ է բարդացնում կարգավորման գործընթացը:
«Ձեր աղմկոտ հայտարարությունները, որոնք ԵԱՀԿ ՄԽ-ի կողմից սահմանված ռելսերի սահմաններում չեն տեղավորվում, հավանաբար, ապակառուցողական են»,- ասել է Կոժինը:
Անդրադառնալով այն հարգամանքին, որ Նիկոլ Փաշինյանը Հաղթանակի օրը վերանվանել է Հաշտության և համաձայնության օր, Կոժինն ասել է. «Հաղթանակի օրը եղել է և շարունակում է մնալ սուրբ տոն Խորհրդային միության բոլոր ժողովուրդների համար: Բոլորը հիշում են այն գինը, որ վճարել է ԽՍՀՄ-ը ֆաշիզմի դեմ հաղթանակ տանելու համար: Ինչ վերաբերում է տոների անվանակոչմանը, ապա տարբեր պետություններում որոշակի փոքր տարբերություններ կան, որոնք չեն փոխում տոնակատարության էությունը: Հայ ժողովուրդը, որը մեծ գին է վճարել համընդհանուր հաղթանակին հասնելու համար, ինչպես մեզ հետ տոնել է, այնպես էլ շարունակելու է տոնել»:
ՀՀ արտգործնախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն այս առնչությամբ ասաց․
«Թե ինչ է նկատի ունեցել պարոն Կոժինը, այդ հարցով հարկ է դիմել կա՛մ ՌԴ արտգործնախարարություն, կա՛մ ՀՀ-ում ՌԴ-ի դեսպանություն։ Տեսագրությունը տեղադրված է ՌԴ-ի արտգործնախարարության կայքում, որտեղ հստակ երեւում է, որ պարոն Կոժինը նկատի ունի ոչ կառուցողական հայտարարությունները, որոնք առաջին հերթին վերագրված են Ադրբեջանին եւ Ադրբեջանի իշխանություններին։ Եվ եթե ադրբեջանական լրատվամիջոցներն իրենց սովորության համաձայն այդ ամենը վերափոխում են եւ ներկայացնում այլ լույսի ներքո, այդ գործելաոճին ծանոթ ենք, եւ զարմանալու առիթ չունենք»։
22:10 03.07.2025
Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասինUFC-ի նախկին մարտիկ Մեթ Բրաունը ցանկանում է, որ թեթև քաշային կարգի տիտղոսի պայքարում մենամարտ կազմակերպվի վրացի Իլյա Տոպուրիայի և Արման Ծառուկյանի միջև: «Հնարավոր է՝ այդ մենամարտին մասնակցի Փեդի Փիմբլեթը, բայց ինձ համար մասնակիցը պետք է լինի Արմանը: Իլյան Փեդիին է հրավիրել մարտի: Չեմ ասում, թե նա խուսափել է Ծառուկյանի հետ կռվելուց, բայց շատ եմ ցանկանում, […] ...
22:05 03.07.2025
Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահինԱյսօր Իլհամ Ալիևի նախագահությամբ իր աշխատանքն է սկսել «Տնտեսական համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովը: Ադրբեջանի նախագահը այն որոշել է անցկացնել գրավված Ստեփանակերտում: Ինչո՞ւ հենց Արցախում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: ««Տնտեսական համագործակցության կազմակերպությունում» այժմ նախագահում է Ադրբեջանը: Այն ռոտացիոն կարգով է փոխանցվում: Նախագահող պետությունը իրավասու է ինքը որոշել, թե իր երկրի ո՞ր քաղաքում է անցկացվելու […] ...
21:50 03.07.2025
Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական գործողությունների դադարեցման հարցըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրացրել է Ուկրաինայում ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը։ «Քննարկվել է ուկրաինական հարցը։ Դոնալդ Թրամփը կրկին բարձրացրել է ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը», – լրագրողներին ասել է Ուշակովը։ ...
21:40 03.07.2025
«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց ՀՀՀ տնօրենի ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստն է օրերս տեղի ունեցել, և այդ նիստի արդյունքների մասին «Հեռանկարը» զրուցել է հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանի հետ։ Անդրադարձ է եղել հիմնադրամի անցած տարի իրականացրած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, նաև առաջիկա նախագծերին։ «Հեռանկարում ունենք կառուցելու ևս մեկ շենք Գյումրիում երկրաշարժից տուժած ընտանիքների համար։ Հիմնադրամի նախկին […] ...
21:28 03.07.2025
30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ ՖյուրիԲռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին խոսել է կարիերան շարունակելու և UFC-ում մենամարտելու հնարավորության մասին։ «Այլևս ոչ մի մենամարտ: Ես կարող եմ պատկերացնել, որ մի օր հանդես կգամ UFC-ում, եթե նրանք մեծ գումար վճարեն: 30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում», – ասել է Ֆյուրին: 37-ամյա բրիտանացին […] ...