16:46 18.02.2020
Roush Fenway Racing-ի թիմի ավտոարշավորդ Ռայան Նյումանը ծանր վիճակում է Daytona 500 մրցավազքում տեղի ունեցած վթարից հետո:
«Նյումանին տեղափոխել են բժշկական կենտրոն, այժմ նա գտնվում է ծանր վիճակում, սակայն բժիշկներն ասում են, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում»,- հայտնել է Roush Fenway Racing-ի ներկայացուցիչ Սթիվ Օ’Դոնելը:
Daytona 500-ի վերջին շրջանը կատարելիս Նյումանի մեքենան բախվել է մրցակիցներից մեկի մեքենային: Ռայան Նյումանը 2000 թվականից է մասնակցում ավտոարշավների: Նա անցկացրել է 657 մրցավազք` տանելով 18 հաղթանակ:
42-ամյա ավտոարշավորդի լավագույն արդյունքը ընդհանուր վարկանիշում երկրորդ տեղն է, որը նա գրանցել է 2014-ին։
Still waiting for an update on Ryan Newman’s health after this terrifying wreck on the final lap of the #Daytona500 pic.twitter.com/dxy33mMbo6
— Daren Stoltzfus (@DarenStoltzfus) February 18, 2020
10:45 24.07.2025
Իրանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ վստահության ամրապնդումը և պատժամիջոցների վերացումը փոխկապակցված ենՊատժամիջոցների վերացման և վստահության ամրապնդմանն ուղղված Իրանի փոխադարձ քայլերի հարցերը փոխկապակցված են, ասել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին, որը մասնակցում է Նյու Յորքում ՄԱԿ-ի միջոցառումներին։ «Ինչ վերաբերում է վստահության ամրապնդման միջոցառումներին, ապա Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների բոլոր հինգ փուլերը կենտրոնացած էին երկու կարևոր հարցի վրա. նախ՝ վստահության ամրապնդման միջոցառումների, թափանցիկության ապահովման կամ, ինչպես ասում […] ...
10:35 24.07.2025
45-ամյա Վենուս Ուիլյամսը վերադարձը կորտ նշել է հաղթանակով45-ամյա ամերիկացի թենիսիստուհի Վենուս Ուիլյամսը 2024 թվականի մարտից հետո առաջին մրցախաղն է անցկացրել։ Վաշինգտոնում ընթացող WTA-500 կարգի մրցաշարի առաջին շրջանում նա 6:3, 6:4 հաշվով հաղթել է 35-րդ ռակետ, ամերիկուհի Փեյթոն Սթիրնսին։ Հաջորդ փուլում Վենուսը կհանդիպի Լեհաստանի ներկայացուցիչ Մագդալենա Ֆրենխի հետ։ ...
10:30 24.07.2025
Ընտանեկան ու կենցաղային բռնության, գենդերային հիմքով բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում իրականացվել է վերապատրաստման դասընթացԸնտանեկան ու կենցաղային բռնության, գենդերային հիմքով բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում իրականացվել է վերապատրաստման դասընթաց՝ Միասնական սոցիալական ծառայության Եղվարդի և Աբովյանի տարածքային կենտրոնների աշխատակիցների, ինչպես նաև ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, այս մասին հայտնում են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։ «Դասընթացն իրականացվել է ընտանեկան և կենցաղային, գենդերային հիմքով բռնության դեպքերին պատշաճ արձագանքելու կարողությունների […] ...
10:23 24.07.2025
Կուբայի արտգործնախարարը մեկնաբանել է ԱՄՆ-ի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ից դուրս գալու փաստըՄիացյալ Նահանգների՝ Միավորված Ազգերի Կրթության, Գիտության և Մշակույթի Կազմակերպությունից (ՅՈՒՆԵՍԿՕ) դուրս գալու որոշումը Վաշինգտոնի կողմից բազմակողմանիության և միջազգային հաստատությունների նկատմամբ արհամարհանքի ևս մեկ ապացույց է, հայտարարել է Կուբայի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգես Պարիլյան իր X սոցիալական ցանցում։ «ԱՄՆ-ի` ՅՈՒՆԵՍԿՕ-ից դուրս գալու մասին հայտարարությունը ԱՄՆ կառավարության կողմից բազմակողմանիության և խաղաղությունը խթանող ՄԱԿ-ի ինստիտուտների նկատմամբ արհամարհանքի […] ...
10:15 24.07.2025
Կիմ Չեն Ընը դիտել է հրետանային կրակի վարժանքներըՀյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հուլիսի 23-ին դիտել է Կորեական ժողովրդական բանակի (KPA) խոշոր կազմավորումների ստորաբաժանումների միջև հրետանային կրակոցների վարժական մրցույթ՝ Կորեական պատերազմի (1950-1953) ավարտի տարեդարձի նախօրեին, հաղորդում է Կորեական կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA): Հաղորդվում է, որ վարժանքները տեղի են ունեցել ափամերձ գոտում՝ մարտական պայմաններին հնարավորինս մոտ պայմաններում։ Հիմնական խնդիրն էր գնահատել հրետանավորների կարողությունը […] ...
10:05 24.07.2025
Կգնանք այնտեղ և կփորձենք անակնկալ մատուցել մրցակցին․ Սանդրո Պերկովիչ«Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչն ամփոփել է «Ֆերենցվարոշի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպումը (1-2)։ Այս մասին հայտնում է «Նոայի» մամուլի ծառայությունը: «Ցանկանում եմ շնորհավորել «Ֆերենցվարոշին»։ Շնորհակալ եմ բոլոր երկրպագուներին, որոնք մեզ հետ էին։ Ինչպես նաև շնորհավորում եմ իմ ֆուտբոլիստներին։ Իմ կարծիքով՝ լուրջ խաղ էր՝ լուրջ մակարդակի վրա։ Որոշ դրվագներում հաջողակ չէինք, ինչպես […] ...