18:00 19.02.2020
Գյումրիին ամենամոտ խոշոր գյուղական համայնքներից մեկն է Ազատանը։ Միայն այս տան բակը չէ, որ թափառող շների հավաքատեղի է։ Հատկապես երեկոյան ժամերին գյուղի փողոցներում ու դաշտերում շները շրջում են ոհմակներով։ Գյուղի ծայրամասում ապրողների համար փորձություն է տնից դուրս գալը կամ հակառակը։
«Կբերեն գյուղերից, կբրախեն ճամփի վրա, մենք մայրուղու մոտ կապրինք, գուկան մեր հայաթ ու կբազմանան: Հինգ տարեկան երեխես դուրս էր եկել, շունը վրա տվեց ու հետը ներս մտավ, կխփենք, տնից դուրս չի ելնի, մեծ շուն է»,- դժգոհում է Ազատանի բնակչուհի Ռուզան Ոսկանյանը:
Մինչ այս թափառող շներին վնասազերծում էին հայտնի եղանակով։ Դրա համար Ազատանի տեղական բյուջեից ամեն տարի հատկացնում էին 500 հազար դրամ, պայմանագիր էին կնքում որսորդների հետ ու կարողանում էին տարեկան մինչև 350 շուն վնասազերծել։
«Յուրաքանչյուր շան համար մոտավորապես հատկացնում էինք 1000-1200 դրամ, որի մեջ մտնում էին որսորդի փամփուշտը, իր աշխատանքը, շներին հավաքելը, տեղափոխելն ու թաղելը: Կարողանում էինք մի կերպ զսպել բազմացումը, հիմնականում որսը անում էինք փետրվար-մարտ ամիսներին»,- ասում է Ազատանի գյուղապետ Վարդան Իկիլիկյանը:
«Կանգնել ենք երկու քարի արանքը, խփենք՝ մեզի բդի բռնեն, չսպանենք՝ ի՞նչ բդի էղնի, ժողովուրդն է բողոքում»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասում է ազատանցի Մուշեղ Հունոյանը:
«Երևանում կա կազմակերպություն, առաջարկում է, էն էլ՝ աստղաբաշխական գումարներով, 35-40 հազար դրամ մեկ շանը ստերջացնելու համար, ասում են՝ իրենք չեն գա, բռնեն, տանեն, մենք պիտի բռնենք, տանենք, ստերջացնեն, նորից գնանք, հետ բերենք: Կոնկրետ մեր համայնքի համար տարեկան մոտ 10 միլիոն դրամ պիտի նախատեսենք, որ կարողանանք թափառող շներից ազատել համայնքը»,- ասում է Վարդան Իկիլիկյանը:
Մարզի խոշոր գյուղերից մեկն է, որը բյուջեի կատարման պարտաճանաչ համայնքներից է համարվում, բայց չեն պատրաստվում այդքան փող հատկացնել թափառող շների դեմ պայքարին։ Իսկ շները, որոնք հիմա վտանգավոր են մարդկանց համար, վաղը վնաս կհասցնեն գյուղատնտեսությանն ու անասնագլխաքանակին:
15:57 14.05.2025
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի մի քանի թաղամասումՄայիսի 4-10-ը փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ մայիսի 11-ին, 12-ին և 13-ին, Նոր Նորքում՝ մայիսի 8-ին, Շենգավիթում՝ չի գերազանցել, Արաբկիրում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Նոր Նորքում՝ մայիսի 9-ին և 12-ին, Արաբկիրում՝ մայիսի 11-ին և 12-ին, Շենգավիթում՝ մայիսի 13-ին։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային […] ...
15:49 14.05.2025
Դատախազը դատարան է հանձնել անչափահասին սպանած անձանց վերաբերյալ քրեական վարույթըԴատախազը, 2025 թվականի մայիսի 13-ին Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հանձնել Արարատի մարզի Մասիս համայնքի Խարբերդ բնակավայրի գերեզմանատան հարակից տարածքում 2024 թվականի նոյեմբերի 8-ին կատարված անչափահասի սպանության մեջ մեղադրվող 2 անձի, ինչպես նաև անչափահասին ծեծի ենթարկած 3 անձի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը: Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթի […] ...
15:40 14.05.2025
Հռոմի պապը հայտարարել է աշխարհում հակամարտությունների կարգավորմանը նպաստելու իր պատրաստակամության մասինՆորընտիր Հռոմի պապ Լեո XIV-ը հայտարարել է աշխարհում հակամարտությունների կարգավորմանը նպաստելու իր պատրաստակամության մասին, չորեքշաբթի օրը հաղորդել է Vatican News-ը։ «Պապը հայտնել է իր հանձնառությունը՝ անել ամեն ինչ՝ խաղաղության գերիշխանությունն ապահովելու համար», – հաղորդում է Vatican News-ը։ Պապի խոսքով՝ Սուրբ Աթոռը պատրաստ է ցանկացած ջանք գործադրել, որպեսզի «թշնամիները դեմ առ դեմ հանդիպեն և խոսեն»։ Հռոմի […] ...
15:30 14.05.2025
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Աստանա կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ: Երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերի քննարկումից բացի կողմերն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող խնդիրներին: ՀՀ ԱԺ նախագահը ողջունել է ղազախական կողմի հայտարարությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ, ինչպես նաեւ Ղազախստանի աջակցությունը` ուղղված երկու […] ...
15:17 14.05.2025
Եվրոպայի խորհրդի նախարարական նստաշրջանի ընթացքում նախարար Միրզոյանը շփումներ է ունեցել ԵԽ և մասնակից այլ երկրների գործընկերների հետԵվրոպայի խորհրդի նախարարական նստաշրջանի ընթացքում նախարար Միրզոյանը շփումներ է ունեցել ԵԽ և մասնակից այլ երկրների գործընկերների հետ, այդ թվում՝ Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի, ԵԽ նախարարների կոմիտեում նախագահություն ստանձնող Մալթայի փոխվարչապետ, ԱԳ, Եվրոպայի և զբոսաշրջության նախարար Իեն Բորջի, ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի, Չեռնոգորիայի փոխվարչապետի և այլ պաշտոնյաների հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...
15:08 14.05.2025
Թրամփը չի բացառել Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցներըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «մշտապես քննարկում է» Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցները խստացնելու հնարավորությունը։ «Ես չեմ ուզում դրա մասին խոսել, բայց ես միշտ դիտարկում եմ երկրորդական պատժամիջոցների հնարավորությունը», – Սաուդյան Արաբիայից թռիչքից հետո նախագահական ինքնաթիռում լրագրողներին ասել է ամերիկացի առաջնորդը՝ պատասխանելով լրագրողի հարցին։ Ամերիկայի նախագահի խոսքով՝ «Իրանի դեմ երկրորդական պատժամիջոցները «երկիրը հասցրել […] ...