23:57 18.02.2020
Ֆեյսբուքյան օգտատերերից Մարինե Օհանջանյանն ահազանգում է․
«Քանի որ իմ ու շատ ծնողների բողոքներից հետո այդքան էլ լուրջ չեն վերաբերվել հարցին, ավելի ճիշտ չեն պատկերացնում, թե ինչ ահավոր սարսափելի դեպքերի մասին է խոսքը, որոշեցի նորից գրել ու նորից բարձրացնել այս հարցը։ Ճի՛շտ է, ինչ-որ չափով մեր բակի շները քչացել են,բայց կոնկրետ հենց 174 և 176 դպրոցների դիմաց գտնվող դաշտում առավոտները էլի բավականին շատ շներ են երեխաներին դիմավորում։ Քաղաքապետարանի, թաղապետարանի համապատասխան բաժինների հարգելի՛ աշխատակիցներ, հետաքրքի՞ր է, դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ հոգեկան վիճակում է 4 շների կողմից հենց իրենց շենքի մուտքի մոտ քաշքշված այս 6 տարեկան աղջնակը (նկար 2,հունվարի 24-ի դեպք),կամ 9 տարեկան այս տղա երեխան, ով 1 ամսից ավելի է դեռ չի ապաքինվել (նկար 1,հունվարի 14-ի դեպք):
Սրանք հենց նույն շներն են, որոնք և հարձակվել էին իմ աղջկա վրա(բարեբախտաբար միայն վերարկուն էին բռնել ու քաշքշել):
Խնդրում եմ լուծեք այս հարցը, ազատեք այս տարածքը շներից(խոսքը Շերամի 99,101,108 բակերի, Սվաճյան փողոցի եկեղեցուն կից տարածքի ու նաև մոտակա դպրոցների տարածքի մասին է), պաշտպանեք մեր երեխաներին անտեղի հարձակումներից ու սթրեսներից։ Ավելի լուրջ մոտեցեք այս հարցին, թույլ մի տվեք էլի անմեղ երեխաներ տուժեն, հուսով եմ պատկերացնում եք՝ հետո ինչ հիվանդությունների ու խնդիրների առաջ կարող են կանգնել այդ երեխաները»։
10:15 24.07.2025
Կիմ Չեն Ընը դիտել է հրետանային կրակի վարժանքներըՀյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հուլիսի 23-ին դիտել է Կորեական ժողովրդական բանակի (KPA) խոշոր կազմավորումների ստորաբաժանումների միջև հրետանային կրակոցների վարժական մրցույթ՝ Կորեական պատերազմի (1950-1953) ավարտի տարեդարձի նախօրեին, հաղորդում է Կորեական կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA): Հաղորդվում է, որ վարժանքները տեղի են ունեցել ափամերձ գոտում՝ մարտական պայմաններին հնարավորինս մոտ պայմաններում։ Հիմնական խնդիրն էր գնահատել հրետանավորների կարողությունը […] ...
10:05 24.07.2025
Կգնանք այնտեղ և կփորձենք անակնկալ մատուցել մրցակցին․ Սանդրո Պերկովիչ«Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչն ամփոփել է «Ֆերենցվարոշի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպումը (1-2)։ Այս մասին հայտնում է «Նոայի» մամուլի ծառայությունը: «Ցանկանում եմ շնորհավորել «Ֆերենցվարոշին»։ Շնորհակալ եմ բոլոր երկրպագուներին, որոնք մեզ հետ էին։ Ինչպես նաև շնորհավորում եմ իմ ֆուտբոլիստներին։ Իմ կարծիքով՝ լուրջ խաղ էր՝ լուրջ մակարդակի վրա։ Որոշ դրվագներում հաջողակ չէինք, ինչպես […] ...
10:00 24.07.2025
Սի Ծինփինը Պեկինում հանդիպել է ԵՄ առաջնորդների հետՉինաստանի նախագահ Սի Ծինփինը հինգշաբթի օրը ընդունել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստային, հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ Հանդիպումը տեղի է ունեցել Պեկինում։ Հեռուստատեսությունն ավելի մանրամասն տեղեկություններ չի տրամադրել։ ...
09:48 24.07.2025
Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումըՎրաստանի տարածքում՝ «Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ — Սագուրամո» (DN 1000) հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ հուլիսի 24-ին ժամը 07:00-ից մինչև հուլիսի 26-ը ժամը 19:00-ն կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը: Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից։ «Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների և […] ...
09:40 24.07.2025
Ֆուտբոլիստները ժամանակի ընթացքում կատարելագործել են սիմուլյացիայի արվեստը․ Ֆելիքս ԲրիխԳերմանացի հանրահայտ մրցավար Ֆելիքս Բրիխը մասնագիտական նրբություններ է ներկայացրել, հայտնում է A Bola-ն: Մրցավարը, որը կարծես «կարդում էր» Նեյմարին, խոսել է բրազիլացու հետ խաղադաշտում ունեցած հարաբերությունների մասին. «Նա գործնականում լեգենդ է և ոչ առանց պատճառի: Բայց արդեն սովոր էի նրան: Որքան նա ենթադրյալ ցավից ծամածռում էր դեմքը, այնքան ես թույլ էի տալիս, որ խաղը շարունակվեր: […] ...
09:33 24.07.2025
Բայդենը հուշագրությունների իրավունքները վաճառել է տասը միլիոն դոլարով․ Wall Street JournalԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը իր ապագա հուշագրությունների իրավունքները վաճառել է Hachette Book Group հրատարակչական ընկերությանը՝ տասը միլիոն դոլարով, հաղորդում է Wall Street Journal-ը՝ հղում անելով տեղեկատվությանը ծանոթ աղբյուրներին։ «Բայդենը իր նախագահական հուշագրությունները վաճառել է Hachette Book Group-ին՝ մոտ 10 միլիոն դոլար կանխավճարով», – հաղորդել է թերթը՝ հղում անելով անանուն աղբյուրներին։ Հրատարակության տվյալներով՝ գործարքում Բայդենին […] ...