17:00 21.02.2020
Ռուս-թուրքական բանակցությունները, որոնք անցկացվում են մի քանի փուլով, գրեթե արդյունք չեն գրանցել: Փոխարենը Իդլիբում խիստ լարվել է իրավիճակը: Թեժ մարտեր են ընթացել: Երեկ մարտեր են մղել Իդլիբում հակամարտության երկու կողմերին աջակցող ուժերը՝ Ռուսաստանի և Թուրքիայի ռազմական ուժերը: Սիրիական ընդդիմադիր ուժերը թուրքական հրետանու օգնությամբ փորձել են ճեղքել սիրիական բանակի պաշտպանությունը:
Ռուսական «Սու-24» օդանավերը կրակ են բացել հարձակվողների ուղղությամբ: Հարվածի հետևանքով թուրքական կողմում կան զոհեր և վիրավորներ՝ նախնական տվյալներով՝ 2 զոհ, 5 վիրավոր:
Այդ ամենի ֆոնին կա մտավախություն, որ իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից և վերածվել լայնամասշտաբ պատերազմի: Անգամ «Բլումբերգ» գործակալության տվյալներով՝ Թուրքիան դիմել է ԱՄՆ-ին Patriot համակարգերի երկու մարտկոցներ տեղակայելու խնդրանքով: Patriot համակարգերն անհրաժեշտ են Թուրքիային Իդլիբում լայնամասշտաբ գործողություններ իրականացնելու համար: Patriot-ի հետ կապված տեղեկությունը հաստատել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը CNN Turk-ին տված հարցազրույցում.
«ԱՄՆ-ն հայտարարում է, որ մեզ աջակցում է Իդլիբում: Խոսքը ամերիկյան զինվորականների՝ այնտեղ հայտնվելու մասին չէ: Հնարավոր է` մեզ աջակցություն ցույց տրվի Patriot զենիթահրթիռային համակարգեր տեղակայելու ձևով»,- ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը:
Իրականում Թուրքիայի տարածքում կան Patriot համակարգեր, միայն թե դրանք գտնվում են ամերիկյան ռազմաբազայում: Թուրքական կողմին դժվար թե դրանք հեշտությամբ հասնեն: Բանն այն է, որ 2019-ին ռուսական C-400 համակարգեր գնելու հետո Վաշինգտոնը սկսել է կրճատել թուրքական զինուժի հետ համագործակցությունը:
Ինչպես ցույց էին տվել այդ շրջանում իրականացված ռազմական գործողությունները, առանց ավիացիայի աջակցության մեծ արդյունքների հասնել հնարավոր չէ, և Թուրքիան մտադիր է օգնել Բաշար Ասադի հակառակորդներին՝ օդ հանելով F-16 կործանիչներ: Նման դեպքում օդային մարտեր են հնարավոր նաև ռուսական ռազմական ավիացիայի հետ: Բայց այսօր Թուրքիայի ՊՆ-ն բացառել է Ռուսաստանի հետ ռազմական հակամարտությունը:
«Թուրքիան հետաքրքրված չէ Ռուսաստանի հետ լարվածության ավելացմամբ: Ռուսաստանի հետ բանակցությունները փակուղում չեն: Դրանք կշարունակվեն: Ռուսական ու թուրքական կողմերը առողջ երկխոսություն են վարում: Մեր նպատակը հրադադարի ռեժիմ հաստատելն է: Այժմ Ռուսաստանն ու Թուրքիան քննարկում են Իդլիբում Սիրիայի օդային տարածքի օգտագործման հարցը: Եթե Ռուսաստանը մի կողմ քաշվի, ապա հարցը կլուծվի»,- ասել է Աքարը:
Իդլիբը ռազմավարական կարևոր նշանակություն ունի թե՛ Սիրիայի, թե՛ Թուրքիայի համար: Այն ընդդիմադիր ապստամբների և զինյալների միակ հանգրվանն է, որը դեռևս պայքարում է Սիրիայի կենտրոնական իշխանության դեմ, ուստի Իդլիբում հաջողությունը քաղաքական ու տնտեսական լուրջ դիվիդենտներ կբերի: Հաղթանակի դեպքում երկրի կենտրոնական իշխանությունները կարող են վերահսկողություն հաստատել М4 և М5 ավտոճանապարհների վրա, որոնք առանցքային նշանակություն ունեն երկրի տրանսպորտային համակարգի համար: Իդլիբը Թուրքիայի համար էլ շատ կարևոր է, որ դա համարում է իր ազդեցության գլխավոր գոտին:
Աճող լարվածությունը խիստ անհանգստացրել է նաև Եվրամիության երկրներին: Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդներ Անգելա Մերկելն ու Էմանուել Մակրոնն առաջարկել են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներին միասին հանդիպել՝ քննարկելու սրված իրավիճակը Սիրիայում: Հինգշաբթի երեկոյան նրանք հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Նույն այս ընթացքում լարվածություն նկատվել է Ղամիշլիում ամերիկյան բանակի ու ռուսական ուժերի միջև: Ռազմական մեքենաների, այսպես ասած, վազանցը արձանագրած տեսանյութ է հայտնվել համացանցում:
https://twitter.com/ibrashino/status/1230218147938082818
12:12 22.07.2025
Հիմնանորոգվում է Վերին Սասունիկ-Լեռնարոտ ճանապարհը11:48 22.07.2025
Ա Սերիայի ռմբարկուն կարիերան կշարունակի Սաուդյան ԱրաբիայումԻտալիայի հավաքականի հարձակվող Մատեո Ռետեգին Բերգամոյի «Ատալանտայից» տեղափոխվել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Քադիսիա»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Արաբական ակումբը 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել է շուրջ 68 միլիոն եվրո: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր: Ռետեգին 2024/2025 մրցաշրջանում 25 գոլով դարձել էր Իտալիայի Ա Սերիայի ռմբարկու: ...
11:42 22.07.2025
Քննարկվել են Սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքներըԱրդարադատության նախարարի տեղակալներ Օկսաննա Աբրահամյանը և Տիգրան Դադունցն ընդունել են Ասիական զարգացման բանկի կողմից իրականացվող բյուջետային աջակցության վարկային ծրագրի 3-րդ ենթածրագրի իրականացման նպատակով ԱԶԲ հերթական առաքելության պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել սնանկության ոլորտում բարեփոխումներին և ՀՀ Սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքներին, հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ «Կարևորվել է ԱԶԲ-ի […] ...
11:36 22.07.2025
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից մեկի տնօրենը պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերով վնասՔննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է 2018 թվականին նախաձեռնված Հայանտառ ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից մեկի տնօրենի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը, տեղեկացնում է ՀՀՔԿ-ն։ «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ անտառտնտեսության տնօրենը 2017-2018 թվականների ընթացքում տեղյակ լինելով տարբեր անձանց կողմից մասնաճյուղի […] ...
11:30 22.07.2025
Արարատի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 23-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արգավանդ, Գեղանիստ, Գետափնյա, Ղուկասավան, Արբաթ, Ազատաշեն, Խաչփար, Հայանիստ, Հովտաշատ, Սիփանիկ, Սիս, Տափերական, Փոքր Վեդի բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ, տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից։ ...
11:25 22.07.2025
Նախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նոր նորմատիվն ուժի մեջ կմտնի 2026 թվականինՆախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նոր նորմատիվն ուժի մեջ կմտնի 2026 թվականին: Առողջ ապրելակերպի ամրապնդումը սկսվում է վաղ մանկական տարիքից` իր մեջ ներառելով առողջ և անվտանգ սննդի օգտագործումը, ֆիզիկական ակտիվությունը, օրվա ռեժիմը, բավարար քունը, անվտանգ վարքագծի պահպանումը և այլն, ինչը կուտակային ազդեցություն է ունենում հետագա կյանքի վրա: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ «Ապացուցողական […] ...