Սահմանին եղել է վիրավոր հայկական կողմից, ինչը մտահոգիչ է. Զոհրաբ Մնացականյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+21.09 oC

Սահմանին եղել է վիրավոր հայկական կողմից, ինչը մտահոգիչ է. Զոհրաբ Մնացականյան

12:39 24.02.2020

ԼՂ խնդրի կարգավորման բանակցություններում արդյո՞ք երկրորդ պլան է մղվել Ազգերի ինքնորոշման իրավունքը: Փետրվարի 24-ին լրագրողներն այս հարցն ուղղեցին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին: Նախարարին նաև հարցրին՝ արդյո՞ք հակառակորդի կողմից կրակոցները պատասխան են Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստին:

«Հարցին՝ արդյո՞ք ինքնորոշման իրավունքը տեղ ունի, թե՞ ոչ, կասեմ՝ Դուք և բոլոր նրանք, որ գործընթացին հետևում են անմիջականորեն և մասնագիտորեն, վստահաբար չեն առաջնորդվում առանձին վերցրած մի հանգամանքով, այլ իր համապարփակության մեջ են տեսնում ամենը: Ի՞նչն է ձեզ դրդել՝ ենթադրելու, որ կարող ենք վերանայել շատ կարևոր սկզբունք»,- ասաց նա:

Մնացականյանը Բրատիսլավայում հնչեցված տեքստից մի հատված մեջբերեց: Խոսելով սահմանին կրակոցների և հայկական կողմի՝ վիրավոր ունենալու մասին, նախարարն ասաց, որ դեռ առիթ չի ունեցել խոսելու մյուս գործընկերների հետ, սակայն կատարվածը չափազանց մտահոգիչ է:

«Էսկալացիայի ռիսկերի նվազեցման տարրը կարևորագույններից մեկն է բանակցային ամբողջ փաթեթի մեջ: Էսկալացիայի ռիսկերի աճը հնարավորություն չի տալու ռեալ, իրական պրոգրես ունենալ բանակցությունների ընթացքում: Մենք ունենք կարևոր ձեռքբերում 2019 թ. ընթացքում, այն է՝ էսկալացիայի ավելի նվազ պատկեր ունենք, ունենք լավ օրինակ, երբ դրա համար օգտագործվում է ուղիղ գիծը: «Նվազ»-ը դժվար է ասել, քանի որ եղել են զոհեր, անգամ մեկ զոհը շատ է, բայց էական է պահպանել էսկալացիայի նվազ պատկերը: Անհրաժեշտ է հստակ հասկանալ՝ ինչ զարգացումներ են եղել: Եղել է վիրավոր հայկական կողմից, ինչը մտահոգիչ է: Մենք շարունակելու ենք առաջ տանել օրակարգը: Այստեղ կոնկրետ հարցեր կան՝ իրականացնելու միջոցառումներ, որ վերաբերում են ռիսկերի նվազեցմանը, որ բխում են նախկինում և ներկայում ձևավորված մոտեցումներից»,- ասաց նախարարը:

Մնացականյանը շեշտեց՝ սպառնալիքի մեթոդները չեն աշխատել և չեն աշխատելու, դրանք մերժվում են:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օգոստոսին փոթորիկների սեզոնը հասնում է իր գագաթնակետին Ատլանտիկայում

23:59 15.08.2025

Օգոստոսին փոթորիկների սեզոնը հասնում է իր գագաթնակետին Ատլանտիկայում

Փոթորիկների սեզոնը Ատլանտիկայում սովորաբար տևում է վեց ամիս՝ հունիսից մինչև նոյեմբեր, սակայն գոյություն ունի փոթորիկների ակտիվության շրջան, որը սկսվում է օգոստոսին և շարունակվում մինչև հոկտեմբեր։ Միջին հաշվով, յուրաքանչյուր տարի 11-12 փոթորիկ է գրանցվում է օգոստոս-հոկտեմբեր ամիսներին։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Մեքսիկական ծոցի կամ ԱՄՆ արևելյան ափերին հարվածած փոթորիկների 93%-ը տեղի […] ...

Արագածոտնի մարզի Հարթավան բնակավայրի 1.2կմ ճանապարհահատվածում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ

23:54 15.08.2025

Արագածոտնի մարզի Հարթավան բնակավայրի 1.2կմ ճանապարհահատվածում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեսանյութ է հրապարակել Արագածոտնի մարզի Հարթավան բնակավայրի 1.2կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Թրամփ-Պուտին բանակցությունները մեկնարկել են

23:48 15.08.2025

Թրամփ-Պուտին բանակցությունները մեկնարկել են

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկսել են եռակողմ ձևաչափով բանակցություններ։ Զրույցը տեղի է ունենում Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայի սենյակներից մեկում։ Նախագահները հանդիպման սկզբում լրատվամիջոցների համար որևէ հայտարարություն չեն արել։ Ֆոտոլրագրողներին թույլ տալով մի քանի լուսանկար անել, առաջնորդները, նստած միմյանց դեմ, անցել են բանակցություններին, որոնք ընթանում են փակ դռների ետևում։ Պետությունների ղեկավարներից բացի, զրույցին […] ...

Երևանում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները

23:42 15.08.2025

Երևանում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները

Մայրաքաղաքում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները, որոնք ընդգրկում են նաև անձրևընդունիչների, դիտահորերի նիշերի ուղղում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Երևանում մինչև տարեվերջ նախատեսված է կատարել շուրջ 280.000 քմ մակերեսով ասֆալբետոնե ծածկույթի փոխարինում: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանը Անի Միքայելյանին դատավոր է նշանակել

23:36 15.08.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը Անի Միքայելյանին դատավոր է նշանակել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել դատավոր նշանակելու մասին: ՀՀ նախագահի հրամանագրով Անի Միքայելյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի օգոստոսի 11-ի ԲԴԽ-53-Ո-101 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Անի ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի […] ...

Պուտին-Թրամփ գագաթնաժողովը մեկնարկել է ԱՄՆ նախագահի լիմուզինում անձնական զրույցով

23:32 15.08.2025

Պուտին-Թրամփ գագաթնաժողովը մեկնարկել է ԱՄՆ նախագահի լիմուզինում անձնական զրույցով

Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմական բազայի օդանավակայանում լուսանկարվելու արարողությունից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրավիրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին գնալ բանակցությունների վայր իր զրահապատ Cadillac One լիմուզինով, որը հայտնի է «Գազան»(The Beast) անունով: Այսպիսով, առաջնորդները սկսել են իրենց դեմ առ դեմ զրույցը բանակցությունների գլխավոր վայր գնալու ճանապարհին։ ...

BACK_TO_TOP