ԵԿՄ-ն ժառանգն է զորավար Անդրանիկ Օզանյանի. Սասուն Միքայելյանը և այլք հարգանքի տուրք են մատուցել Եռաբլուրում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+23.09 oC

ԵԿՄ-ն ժառանգն է զորավար Անդրանիկ Օզանյանի. Սասուն Միքայելյանը և այլք հարգանքի տուրք են մատուցել Եռաբլուրում

14:02 25.02.2020

Այսօր զորավար, Հայաստանի ազգային հերոս Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրն է: Զորավորի ծննդյան 155-րդ տարեդարձի կապակցությամբ Եռաբլուր զինվորական պանթեոն այցելեցին ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, բարձրաստիճան մի շարք զինվորականներ, այլ պաշտոնյաներ:

«Զորավար Անդրանիկը դարասկզբին մեծ դերակատարում ունեցավ՝ շատ ու շատ մարդկանց փրկելով արհավիրքից: Եվ դուք գիտեք՝ զորավար Անդրանիկը որտեղ գնում էր, երեխաներին հավաքում, բերում էր Հայաստան, և ԵԿՄ-ն ժառանգն է զորավարի, սպարապետի: Դարավերջին գտնվեց մեկը, ի դեմս սպարապետ Վազգեն Սարգսյանի, որը կարողացավ համախմբել ջոկատները: Եվ ինչպես միշտ ասել եմ՝ դարասկզբի արհավիրքին չարժանացանք: Համախմբվեցին ջոկատները և, չունենալով կանոնավոր բանակ, ֆիդայական շարժումն ազատամարտիկներով կարողացանք մեր Արցախ աշխարհի ժողովրդին փրկել Եղեռնից և, առավել ևս, ազատագրել այդ տարածքները և բուֆերային զոնա ստեղծել մեր Արցախ աշխարհի ազգաբնակչության անվտանգության ապահովման համար»,- ասաց Սասուն Միքայելյանը:

Ներկաները ծաղիկներ և ծաղկեպսակներ  խոնարհեցին զորավար Անդրանիկ Օզանյանի, սպարապետ Վազգեն Սարգսյանի, Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված տղաների շիրմաքարերին:

«Առիթից օգտվելով՝ ուզում եմ շնորհավորել մեր հայ մեծ զորավարի ծննդյան օրը: Հպարտ եմ, որ հայ եմ, առավել ևս հպարտ, որ զորավարի հետնորդներից եմ:  Եվ շատ ուրախ եմ, որ այսօր այսքան մարդ է այցելում զորավարի շիրիմին և հուսով եմ՝ սերնդեսերունդ կայցելեն, կհիշեն ու կհպարտանան մեր սիրելի զորավարով»,- նշեց Անդրանիկ Օզանյանի ազգական Լևոն Օզանյանը:

Օրվա առիթով տոնական միջոցառումներ և պարգևատրման արարողություններ են անցկացվելու Անդրանիկ Օզանյանի անվան թանգարանում:

«Սերունդներին կոչ եմ անում ապրել անդրանիկաբար, ապրել հայաբար: Հող են ազատագրել մեր տղաները, մի քիչ կիսատ ենք թողել, սերունդներին կոչ ենք հղելու, որ շարունակեն մեր կիսատ թողած գործը: Մենք Գանձակում պիտի տոնենք էս տոնը, Մասիսի վրա, Ղարսում, Վանում, Մուշում, Սասունում… Հերիք է, Եռաբլուր գալիս-գնում ենք, այս մարդիկ արդեն մեզ վրա մի քիչ լավ չեն «նայում էն աշխարհից», մենք այլ տեղեր էլ ունենք, մեր տոները այնտեղ էլ պիտի տոնենք զուգահեռաբար»,- ասաց «Ֆիդայիներ» կազմակերպության նախագահ Սեյրան Չիլինգարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օգոստոսին փոթորիկների սեզոնը հասնում է իր գագաթնակետին Ատլանտիկայում

23:59 15.08.2025

Օգոստոսին փոթորիկների սեզոնը հասնում է իր գագաթնակետին Ատլանտիկայում

Փոթորիկների սեզոնը Ատլանտիկայում սովորաբար տևում է վեց ամիս՝ հունիսից մինչև նոյեմբեր, սակայն գոյություն ունի փոթորիկների ակտիվության շրջան, որը սկսվում է օգոստոսին և շարունակվում մինչև հոկտեմբեր։ Միջին հաշվով, յուրաքանչյուր տարի 11-12 փոթորիկ է գրանցվում է օգոստոս-հոկտեմբեր ամիսներին։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Մեքսիկական ծոցի կամ ԱՄՆ արևելյան ափերին հարվածած փոթորիկների 93%-ը տեղի […] ...

Արագածոտնի մարզի Հարթավան բնակավայրի 1.2կմ ճանապարհահատվածում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ

23:54 15.08.2025

Արագածոտնի մարզի Հարթավան բնակավայրի 1.2կմ ճանապարհահատվածում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեսանյութ է հրապարակել Արագածոտնի մարզի Հարթավան բնակավայրի 1.2կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Թրամփ-Պուտին բանակցությունները մեկնարկել են

23:48 15.08.2025

Թրամփ-Պուտին բանակցությունները մեկնարկել են

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկսել են եռակողմ ձևաչափով բանակցություններ։ Զրույցը տեղի է ունենում Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայի սենյակներից մեկում։ Նախագահները հանդիպման սկզբում լրատվամիջոցների համար որևէ հայտարարություն չեն արել։ Ֆոտոլրագրողներին թույլ տալով մի քանի լուսանկար անել, առաջնորդները, նստած միմյանց դեմ, անցել են բանակցություններին, որոնք ընթանում են փակ դռների ետևում։ Պետությունների ղեկավարներից բացի, զրույցին […] ...

Երևանում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները

23:42 15.08.2025

Երևանում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները

Մայրաքաղաքում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները, որոնք ընդգրկում են նաև անձրևընդունիչների, դիտահորերի նիշերի ուղղում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Երևանում մինչև տարեվերջ նախատեսված է կատարել շուրջ 280.000 քմ մակերեսով ասֆալբետոնե ծածկույթի փոխարինում: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանը Անի Միքայելյանին դատավոր է նշանակել

23:36 15.08.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը Անի Միքայելյանին դատավոր է նշանակել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել դատավոր նշանակելու մասին: ՀՀ նախագահի հրամանագրով Անի Միքայելյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի օգոստոսի 11-ի ԲԴԽ-53-Ո-101 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Անի ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի […] ...

Պուտին-Թրամփ գագաթնաժողովը մեկնարկել է ԱՄՆ նախագահի լիմուզինում անձնական զրույցով

23:32 15.08.2025

Պուտին-Թրամփ գագաթնաժողովը մեկնարկել է ԱՄՆ նախագահի լիմուզինում անձնական զրույցով

Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմական բազայի օդանավակայանում լուսանկարվելու արարողությունից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրավիրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին գնալ բանակցությունների վայր իր զրահապատ Cadillac One լիմուզինով, որը հայտնի է «Գազան»(The Beast) անունով: Այսպիսով, առաջնորդները սկսել են իրենց դեմ առ դեմ զրույցը բանակցությունների գլխավոր վայր գնալու ճանապարհին։ ...

BACK_TO_TOP