17:16 25.02.2020
ԱԺ-ում ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը ևս անդրադարձավ դատական համակարգի կոռումպացվածությանը և նման դատավորներից ազատվելու հարցին:
«Անունը կարող ենք դնել «վեթինգ» կամ այլ բառ հնարենք, բայց խնդիրը հետևյալն է` համակարգի զտումը, որովհետև եկեք իրերն իրենց անուններով կոչենք, դատավորների մեծամասնությունը կոռումպացված, ինչքան էլ փորձեն սահմանափակեն խոսքի ազատությունը, բազմաթիվ հանցագործություններ գործած, խղճի դեմ գնացած, ուրիշների տառապանքների հաշվին հարստացված մարդիկ են, քաղաքական պատվերներ կատարած մարդիկ: Մենք պետք է հասկանանք` ոնց ենք խնդիրը լուծելու, գործել են ակնհայտ անարդար դատական ակտեր, մեկը եղել է քաղաքական հետապնդման պատվերը, բայց կա փոխկապակցված ուղղություն` շահադիտական ուղղությունը:
Ո՞նց անցկացնենք այդ մեծ զտումը, մաքրումը, այսպես ասած, ի՞նչ մեխանիզմներով կարող ենք մաքրել, կա երկու մեխանիզմ` քրեական պատասխանատվության և կարգապահական պատասխանատվության մեխանիզմը: Այն հանցագործությունների համար, որոնց մասին խոսեց պարոն Մանուկյանը, Մարտի 1-ի հետ կապված վճիռներով, քրեական մեխանիզմը չի կարող այլևս գործել, կա վաղեմության խնդիրը, ժամկետները եթե փոխվեին, միևնույն է, դա հետադարձ ուժ չի կարող ունենալ …
Ահա մենք տեսնում ենք, որ քրեական պատասխանատվության դուռը փակված է, դուք էլ, այսօրվա մեծամասնությունը փակում եք նաև կարգապահական պատասխանատվության դուռը, առաջին` 8 տարվա արգելքը, որի մասին խոսվեց, կարգապահական պատասխանատվության պետք է կանչվեն 12 թվականից»,- հայտարարեց Զուրաբյանը:
Այս ընթացքում նրան մեկ անգամ ընդհատեց հանձնաժողովի նախագահը` նշելով, որ հատկացված 5 րոպեն սպառվել է, խնդրեց ամփոփել միտքը, Զուրաբյանը պահանջեց շատ ավելին և շարունակեց, երկար խոսելուց հետո Վլադիմիր Վարդանյանը նորից ընդհատեց.
«Պարո´ն Զուրաբյան, ես ներողություն եմ խնդրում, ես էլ ձեր կարծիքի հետ համակարծիք եմ, խնդրո´ւմ եմ, անջատե´ք խոսափողը»,- ստիպված եղավ հայտարարել նա:
Խոսափողն անջատելուց հետո Զուրաբյանը դժգոհեց, այնուամենայնիվ, լքեց ամբիոնը:
22:33 15.08.2025
Արդյո՞ք Էրդողանը կլինի Դոնալդ Թրամփի մրցակիցը Խաղաղության Նոբելյան մրցանակի համար պայքարումԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես առաջադրվել է որպես Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկրի թեկնածու: Հայաստանը նրան առաջադրած երկրներից մեկն է: Ի՞նչ մանրամասներ են հայտնի: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշատակված այդ 7 պետություններից 5-ը պաշտպանել են Թրամփի առաջադրումը առաջին դեմքերի շուրթերով, այդ թվում նաև Հայաստանը, մեկը՝ կառավարության մակարդակով, մեկն էլ արտգործնախարարի մակարդակով: Բայց ի՞նչն […] ...
22:22 15.08.2025
Պատրաստ եմ մենամարտել յուրաքանչյուրի դեմ, ով ինձ արժանի կլինի․ ԾառուկյանUFC-ի թեթև քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանը խոսել է առաջիկա ծրագրերի մասին, հաղորդում է UFC-ի մամուլի ծառայությունը: «Դեռևս նորություններ չկան, սպասում ենք։ Լսել եմ, որ Իլյան ցանկանում է վերադառնալ հունվարին, բայց ես ցանկանում եմ մենամարտել մինչև հունվար։ Ես երկար ժամանակ չեմ մենամարտել, այնպես որ պատրաստ կլինեմ սեպտեմբերի վերջին, հոկտեմբերին կամ նոյեմբերին։ Ես պատրաստ եմ […] ...
22:11 15.08.2025
TASS. Պուտինը և Թրամփը քննարկելու են գլոբալ ռազմավարական անվտանգությունըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը անպայման կանդրադառնան գլոբալ ռազմավարական անվտանգության թեմային։ Այս մասին հայտարարել է ՏԱՍՍ-ի աղբյուրը։ «Այս թեման կարևոր է և՛ Ռուսաստանի, և՛ Միացյալ Նահանգների, ամբողջ աշխարհի համար։ Իհարկե, դրան կանդրադառնան», – նշել է գործակալության աղբյուրը՝ պատասխանելով երկու երկրների առաջնորդների Ալյասկայում հանդիպման օրակարգի համապատասխան հարցին։ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների […] ...
21:52 15.08.2025
Ջերմուկի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ առաջխաղացման մասին լուրը չի համապատասխանում իրականությանը. ՊՆՄամուլում և սոցցանցերում շարունակում է շրջանառվել «Ջերմուկի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ առաջխաղացման» վերաբերյալ ապատեղեկատվությունը: Փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե առաջխաղացման տեսքով դիրքային փոփոխություններ են տեղի ունեցել, ինչը, սակայն, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՊՆ մամուլի քարտուղարը: «Կոչ ենք անում զերծ մնալ կեղծ և չճշտված տեղեկություններ տարածելուց. պաշտպանության նախարարությունը ԶԼՄ համապատասխան […] ...
21:41 15.08.2025
Պակիստանի հյուսիս-արևմուտքում ուղղաթիռ է կործանվել. կան զոհերՊակիստանի հյուսիս-արևմուտքում ուղղաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել է հինգ մարդ։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Ըստ տեղեկությունների՝ անձնակազմի բոլոր անդամները, այդ թվում՝ երկու օդաչուները, զոհվել են։ Մի-17 ուղղաթիռը մարդասիրական օգնություն էր տեղափոխում ուժեղ անձրևներից տուժած շրջաններին։ Այն կործանվել է վատ եղանակային պայմանների պատճառով: Խայբեր-Պախտունխվա նահանգի նահանգապետը հայտարարել է, որ տարածաշրջանում սգո օր է հայտարարվել, […] ...