Քայլարշավ, բողոքի ցույց. Լոս Անջելեսի հայ համայնքը կոգեկոչի Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+25.09 oC

Քայլարշավ, բողոքի ցույց. Լոս Անջելեսի հայ համայնքը կոգեկոչի Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը

11:48 26.02.2020

Լոս Անջելեսի հայ համայնքը միասնաբար ապրիլի 24-ին ոգեկոչելու է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը՝ իրականացնելով  հիշատակի մի շարք միջոցառումներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ասպարեզ»-ը տեղեկացնում է, որ միջոցառումներին մասնակից կազմակերպությունները, մեկտեղելով ջանքերը, կազմակերպելու են սրբադասված նահատակների հիշատակման արարողություն՝ պահանջելով արդարություն և հատուցում:

Մասնակցում են՝ Հայոց Ցեղասպանության ոգեկոչման միացյալ մարմինը (UACLA), Միացյալ հայ երիտասարդները (UYA) եւ Հայոց Ցեղասպանության հանձնաժողովը (AGC), որի մեջ մտնում են Հայ Առաքելական, Հայ կաթողիկե և Հայ ավետարանական եկեղեցիները, Հայ հեղափոխական դաշնակցությունը, Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցությունը, Ռամկավար ազատական կուսակցությունը, Հայ բարեգործական ընդհանուր միությունը, Հայ երիտասարդաց դաշնակցությունը, Ամերիկայի արևմտյան շրջանի Հայ դատի Հանձնախումբը, Ամերիկայի հայկական համագումարը, Հայ Ամերիկյան խորհուրդը, Հայ իրավաբանների միությունը, Պոլսահայ միությունը, Հայ օգնության միությունը, Հ.Մ.Ը.Մ-ն և այլ կազմակերպություններ:

Միջոցառումների ծրագրով նախատեսվում է ուխտագնացություն դեպի Մոնթեբելլոյի՝ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր, որտեղ կազմակերպությունների ներկայացուցիչները ծաղիկներ կխոնարհեն հուշարձանի մոտ:

Այնուհետև նախատեսված է արդարության քայլարշավ, որը կսկսվի Հոլիվուդի Փոքր Հայաստան թաղամասից և կշարունակվի դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հրապարակը: Կեսօրին նախատեսված է օրվա եզրափակիչ միջոցառումը, այն է ՝ միացյալ բողոքի ցույց Թուրքիայի հյուպատոսության առջև: Համայնքը կրկին իր ձայնը կբարձրացնի և կպահանջի արդարություն ու փոխհատուցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արդյո՞ք Էրդողանը կլինի Դոնալդ Թրամփի մրցակիցը Խաղաղության Նոբելյան մրցանակի համար պայքարում

22:33 15.08.2025

Արդյո՞ք Էրդողանը կլինի Դոնալդ Թրամփի մրցակիցը Խաղաղության Նոբելյան մրցանակի համար պայքարում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես առաջադրվել է որպես Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկրի թեկնածու: Հայաստանը նրան առաջադրած երկրներից մեկն է: Ի՞նչ մանրամասներ են հայտնի: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշատակված այդ 7 պետություններից 5-ը պաշտպանել են Թրամփի առաջադրումը առաջին դեմքերի շուրթերով, այդ թվում նաև Հայաստանը, մեկը՝ կառավարության մակարդակով, մեկն էլ արտգործնախարարի մակարդակով: Բայց ի՞նչն […] ...

Պատրաստ եմ մենամարտել յուրաքանչյուրի դեմ, ով ինձ արժանի կլինի․ Ծառուկյան

22:22 15.08.2025

Պատրաստ եմ մենամարտել յուրաքանչյուրի դեմ, ով ինձ արժանի կլինի․ Ծառուկյան

UFC-ի թեթև քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանը խոսել է առաջիկա ծրագրերի մասին, հաղորդում է UFC-ի մամուլի ծառայությունը: «Դեռևս նորություններ չկան, սպասում ենք։ Լսել եմ, որ Իլյան ցանկանում է վերադառնալ հունվարին, բայց ես ցանկանում եմ մենամարտել մինչև հունվար։ Ես երկար ժամանակ չեմ մենամարտել, այնպես որ պատրաստ կլինեմ սեպտեմբերի վերջին, հոկտեմբերին կամ նոյեմբերին։ Ես պատրաստ եմ […] ...

TASS. Պուտինը և Թրամփը քննարկելու են գլոբալ ռազմավարական անվտանգությունը

22:11 15.08.2025

TASS. Պուտինը և Թրամփը քննարկելու են գլոբալ ռազմավարական անվտանգությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը անպայման կանդրադառնան գլոբալ ռազմավարական անվտանգության թեմային։ Այս մասին հայտարարել է ՏԱՍՍ-ի աղբյուրը։ «Այս թեման կարևոր է և՛ Ռուսաստանի, և՛ Միացյալ Նահանգների, ամբողջ աշխարհի համար։ Իհարկե, դրան կանդրադառնան», – նշել է գործակալության աղբյուրը՝ պատասխանելով երկու երկրների առաջնորդների Ալյասկայում հանդիպման օրակարգի համապատասխան հարցին։ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների […] ...

SHANTNEWS

22:00 15.08.2025

SHANTNEWS

Ջերմուկի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ առաջխաղացման մասին լուրը չի համապատասխանում իրականությանը. ՊՆ

21:52 15.08.2025

Ջերմուկի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ առաջխաղացման մասին լուրը չի համապատասխանում իրականությանը. ՊՆ

Մամուլում և սոցցանցերում շարունակում է շրջանառվել «Ջերմուկի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ առաջխաղացման» վերաբերյալ ապատեղեկատվությունը: Փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե առաջխաղացման տեսքով դիրքային փոփոխություններ են տեղի ունեցել, ինչը, սակայն, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՊՆ մամուլի քարտուղարը: «Կոչ ենք անում զերծ մնալ կեղծ և չճշտված տեղեկություններ տարածելուց. պաշտպանության նախարարությունը ԶԼՄ համապատասխան […] ...

Պակիստանի հյուսիս-արևմուտքում ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր

21:41 15.08.2025

Պակիստանի հյուսիս-արևմուտքում ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր

Պակիստանի հյուսիս-արևմուտքում ուղղաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել է հինգ մարդ։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Ըստ տեղեկությունների՝ անձնակազմի բոլոր անդամները, այդ թվում՝ երկու օդաչուները, զոհվել են։ Մի-17 ուղղաթիռը մարդասիրական օգնություն էր տեղափոխում ուժեղ անձրևներից տուժած շրջաններին։ Այն կործանվել է վատ եղանակային պայմանների պատճառով: Խայբեր-Պախտունխվա նահանգի նահանգապետը հայտարարել է, որ տարածաշրջանում սգո օր է հայտարարվել, […] ...

BACK_TO_TOP