19:57 26.02.2020
Մարտի 15-ը ավարտական 12-րդ դասարանների աշակերտների համար միասնական քննություններին մասնակցելու հայտեր ներկայացնելու վերջնաժամկետն է։ Ապագա դիմորդներն արդեն կողմնորոշված են, հիմնականում կենտրոնանում են այն առարկաների վրա, որոնցից քննություն են հանձնելու բուհ ընդունվելիս:
Բարձրագույն կրթության մասին օրենքի նախագիծը դեռ ԱԺ լսումների մեջ է։ Ըստ այդ նախագծի՝ բուհերի բոլոր բաժիններում պարտադիր է լինելու Հայոց լեզու առարկայից միասնական քննություն հանձնելը։ 12-րդ դասարանցիներն ավարտական կիսամյակում Հայոց լեզվի և Գրականության վերջին 2 տարվա անցածն են կրկնում, որը շտեմարանի առաջադրանքների հիման վրա է։ Շտեմարանը սերտել թեև դպրոցական ծրագիրը չի պարտադրում, բայց ուսուցիչները դրանով են դասը վարում, որ ապագա դիմորդների պարապելու հոգսը թեթևացնեն, բայց և առաջին անգամ չէ, որ ասում են՝ շտեմարանը աշակերտի գիտելիքները գնահատելու լավագույն տարբերակը չէ։
Գյումրիի թիվ 26 ավագ դպրոցի Հայոց լեզվի և Գրականության ուսուցչուհի Ելենա Սիմոնյանի կարծիքով՝ գիտելիքների ստուգման ամենաճիշտ տարբերակը թելադրությունն է, ինչը երեխաները վաղուց չեն գրում, քանի որ ստիպված են թեստային աշխատանքներով դաս պարապել, որ երեխային ավարտական քննության ուղղորդեն:
Ինչպես աշակերտները, այնպես էլ ուսուցիչները, չեն պատկերացնում բուհի դիմորդին առանց կրկնուսույցի մոտ պարապելու։ Խոստովանում են, որ սա ինչ-որ տեղ դարձել է անհրաժեշտ և պարտադիր քայլ, քանի որ բուհերի ընդունելության շտեմարանների և դպրոցական ծրագրերի միջև անհամապատասխանությունը բավական մեծ է։
Գյումրիի թիվ 26 ավագ դպրոցի Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Աննա Խաչատրյանի խոսքերով՝ թեմաներ կան, որ միջին օղակում աշակերտը չի անցնում, իսկ դրանք 12-րդ դասարանում կրկնելը հպանցիկ է, ինչը սպասված արդյունքը չի տալիս: Այդ իսկ պատճառով էլ ձգտում է կրկնուսույցի մոտ պարապել:
Ավագ օղակի հումանիտար հոսքում Հայոց լեզվի դասաժամերն ավելի շատ են, քան բնագիտականում, բայց 2 հոսքերի աշակերտներն էլ նույն մակարդակի միասնական քննություն են հանձնում։ Իսկ բուհերի բաժիններ կան, որտեղ դիմորդները Հայոց լեզվից միասնական քննություն չեն հանձնում։
Նրանց համար բավարար է դպրոցի ավարտական գնահատականը։ Մոտավոր հաշվարկներով՝ դպրոցների շրջանավարտների գրեթե կեսն ամեն տարի Հայոց լեզուն որպես միասնական քննություն չի հանձնում։ Բարձրագույն կրթության մասին օրենքում նախատեսվող փոփոխություններով պարտադիր է լինելու Հայոց լեզվի միասնական քննության հանձնումը բոլորի համար։
Ըստ մանկավարժների՝ պարզ է, որ այս տարվա դիմորդներին այն չի վերաբերի, բայց վերջին հաշվով, այն ընդունելի ու նույնիսկ ողջունելի օրենսդրական փոփոխություն է ոչ միայն ուսուցիչների, այլև աշակերտների համար։
Դպրոցում Հայոց լեզվից միջին կրթական մակարդակ, ըստ որոշ ուսուցիչների, չի ապահովվում, միայն հատուկենտ աշակերտների է հաջողվում բացը լրացնել ինքնակրթությամբ, մյուսների մոտ Հայոց լեզվի իմացությունը թերի է մնում։
Ըստ Թիվ 26 ավագ դպրոցի փոխտնօրեն Մարիետա Մանուկյանի՝ դասամատյանները նայելիս արդեն անգիր գիտի, թե որ ուսուցիչը Հայոց լեզվից դպրոցում ու բուհում ինչ գիտելիքներ է ստացել, այդ ամենը մատյանի գրառումներում երևում է:
Մանկավարժները հակված են, որ դպրոցների ավագ օղակում Հայոց լեզվի դասաժամերն ավելանան, փոխվեն ծրագրային առաջադրանքները։ Այժմ ավագ դպրոցները զբաղված են միասնական քննությունների հայտերի ընդունմամբ, որի ժամկետը լրանում է 2 շաբաթից։ Բուհերը աշակերտների դիմելիությունից դժգոհ չեն, 12-րդ դասարանցիների մոտ 80 տոկոսը միասնական քննությունների մասնակցելու հայտ է ներկայացրել։
15:09 31.07.2025
«Նոան» մարտնչեց մինչև վերջ, բայց զիջեց Հունգարիայի չեմպիոնինՉեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Նոան» հյուրընկալվելիս 3-4 հաշվով պարտվել է «Ֆերենցվարոշին»։ Հայաստանի չեմպիոնը հանդիպման ընթացքում երեք անգամ հավասարեցրել է հաշիվը, սակայն իվերջո պարտվել է։ «Ֆերենցվարոշն» առավելության է հասել դիմակայության ընդհանուր 6-4 հաշվով և մրցաշարի որակավորման երրորդ փուլում է։ «Նոան» պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում, որտեղ կմրցի Ջիբրալթարի չեմպիոն «Լինկոլն Ռեդ […] ...
14:53 31.07.2025
Համաձայնագիրը կնպաստի ԵԱՏՄ-ի, այդ թվում՝ ՀՀ-ի մաքսային տարանցման պոտենցիալի մեծացմանըԳործադիրը հավանություն է տվել 2024 թ. դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության և երրորդ կողմի (երրորդ կողմերի) մաքսային տարանցման միասնական համակարգի մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Համաձայնագիրը սահմանում է միության և երրորդ կողմի միասնական մաքսային տարանցման համակարգի գործունեության հիմնական սկզբունքները՝ տարանցման միասնական էլեկտրոնային հայտարարագրի կիրառում, մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման […] ...
14:43 31.07.2025
Խուլիգանություն ժամանցի ակումբում. Գեղարքունիքի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզվել էր, որ Սևան քաղաքի բնակիչ 32-ամյա տղամարդը հուլիսի 19-ի գիշերը Լճաշեն գյուղի գյուղի խաչմերուկում գտնվող ժամանցի ակումբում, երգ պատվիրելու ու աշխատակցուհիների չպարելու հարցի շուրջ վիճաբանել է Գագարինի բնակիչ 40-ամյա տնօրենի, ապա` մեկ այլ տղամարդու հետ: Այդ ընթացքում 32-ամյա տղամարդը հնչեցրել է անհասցե հայհոյանքներ և իր […] ...
14:31 31.07.2025
Վահան Կոստանյան և Աբդուլազիզ Սաուդ Ալ-Ջարալլահին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի խնդիրների վերաբերյալՀուլիսի 30-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Քուվեյթի Պետության արտաքին գործերի նախարարի օգնական Աբդուլազիզ Սաուդ Ալ-Ջարալլահի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկկողմ հարաբերությունների դրական դինամիկան համագործակցության տարբեր ոլորտներում և ընդգծել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը: Վահան Կոստանյան և Աբդուլազիզ Սաուդ Ալ-Ջարալլահին մտքեր են փոխանակել […] ...
14:22 31.07.2025
«Բորուսիան» 8 գոլ է խփել առաջին ընկերական խաղումԴորտմունդի «Բորուսիան» սկսել է նախամրցաշրջանային պատրաստությունն ու առաջին ընկերական խաղում 8-1 հաշվով հաղթել է Գերմանիայի չորրորդ լիգան ներկայացնող «Զիգենին»։ Նիկո Կովաչի թիմից դուբլ է գրանցել Յուլիան Բրանդտը։ Գերմանական թոփ ակումբը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի օգոստոսի 2-ին ֆրանսիական «Լիլի» հետ։ ...