19:47 03.03.2020
Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում այսօր շարունակվել է 11 ամսական երեխայի սպանության գործով դատավարությունը։ Երեխայի մահվան մեջ մեղադրվում է նրա 21-ամյա մայրը՝ Անի Մինասյանը։ Դեպքը տեղի է ունեցել անցած տարի օգոստոսին:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Անի Մինասյանը իր վարձակալած բնակարանում երեխայի ձեռքերն ու ոտքերը կապել է կպչուն ժապավենով, բերանը կիսաշրջազգեստով փաթաթել, որից հետո նրան տանը կից աղբարկղն է նետել։ Այսօր ցուցմունք է տվել Անի Մինասյանի նախկին ամուսինը՝ Արթուր Ալեքսանյանը։ Նրա խոսքերով՝ նրանք 3 տարվա ամուսիններ են եղել, այնուհետև ամուսնալուծվել են։
Ըստ ամբաստանյալի նախկին ամուսնու՝ Անին տնից մի քանի անգամ գնացել է՝ երեխային թողնելով իր և իր ծնողների խնամքին, հետո նրան գտել, հետ են բերել։ Անին վերջին անգամ տնից գնացել է երեխայի հետ, բնակարան վարձակալել, որտեղ սկզբնական շրջանում ապրել է իր ունեցած ոսկյա զարդերի վաճառքի գումարներով, բայց նախկին ամուսինը նրան օգնել է։ Դատարանում այսօր նաև իրեղեն ապացույցներն են ներկայացվել։ Դրանց մեջ են կպչուն ժապավենը, երեխայի հագուստը, տակդիրները:
Ըստ մեղադրական եզրակացության՝ երեխայի մայրը՝ Անի Մինասյանը, դեպքի մասին պատմել է, որ նախօրոք չի պլանավորել երեխայի սպանությունը, դեպքի օրը արթնացել է վատ տրամադրությամբ, երեխային պահելու հնարավորություն չի ունեցել, երեխան էլ լացել է, ինքը վերցրել է կիսաշրջազգեստը, փաթաթել երեխայի բերանին, որ ձայնը չլսի, չի մտածել, որ կարելի է երեխային մանկատուն հանձնել, որից հետո կապկպել է փոքրիկին ու իր տանը կից աղբամանում թողել: Հետո երկար ժամանակ դրսում քայլել է, տուն չի վերադարձել:
Երեխայի հայրը՝ Արթուր Ալեքսանյանը, իր ցուցմունքում նշեց, որ երեխային պահելու խնդիր նախկին կինը չի ունեցել, քանի որ ինքը սննդով, նաև գումարով է օգնել: Նույնիսկ ինքն ու ծնողները առաջարկել են, որ հրաժարվի երեխայից, իրենք կպահեն, բայց նախկին կինը չի համաձայնել: Գործի քննությունը կշարունակվի մարտի 20-ին:
15:09 31.07.2025
«Նոան» մարտնչեց մինչև վերջ, բայց զիջեց Հունգարիայի չեմպիոնինՉեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Նոան» հյուրընկալվելիս 3-4 հաշվով պարտվել է «Ֆերենցվարոշին»։ Հայաստանի չեմպիոնը հանդիպման ընթացքում երեք անգամ հավասարեցրել է հաշիվը, սակայն իվերջո պարտվել է։ «Ֆերենցվարոշն» առավելության է հասել դիմակայության ընդհանուր 6-4 հաշվով և մրցաշարի որակավորման երրորդ փուլում է։ «Նոան» պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում, որտեղ կմրցի Ջիբրալթարի չեմպիոն «Լինկոլն Ռեդ […] ...
14:53 31.07.2025
Համաձայնագիրը կնպաստի ԵԱՏՄ-ի, այդ թվում՝ ՀՀ-ի մաքսային տարանցման պոտենցիալի մեծացմանըԳործադիրը հավանություն է տվել 2024 թ. դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության և երրորդ կողմի (երրորդ կողմերի) մաքսային տարանցման միասնական համակարգի մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Համաձայնագիրը սահմանում է միության և երրորդ կողմի միասնական մաքսային տարանցման համակարգի գործունեության հիմնական սկզբունքները՝ տարանցման միասնական էլեկտրոնային հայտարարագրի կիրառում, մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման […] ...
14:43 31.07.2025
Խուլիգանություն ժամանցի ակումբում. Գեղարքունիքի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզվել էր, որ Սևան քաղաքի բնակիչ 32-ամյա տղամարդը հուլիսի 19-ի գիշերը Լճաշեն գյուղի գյուղի խաչմերուկում գտնվող ժամանցի ակումբում, երգ պատվիրելու ու աշխատակցուհիների չպարելու հարցի շուրջ վիճաբանել է Գագարինի բնակիչ 40-ամյա տնօրենի, ապա` մեկ այլ տղամարդու հետ: Այդ ընթացքում 32-ամյա տղամարդը հնչեցրել է անհասցե հայհոյանքներ և իր […] ...
14:31 31.07.2025
Վահան Կոստանյան և Աբդուլազիզ Սաուդ Ալ-Ջարալլահին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի խնդիրների վերաբերյալՀուլիսի 30-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Քուվեյթի Պետության արտաքին գործերի նախարարի օգնական Աբդուլազիզ Սաուդ Ալ-Ջարալլահի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկկողմ հարաբերությունների դրական դինամիկան համագործակցության տարբեր ոլորտներում և ընդգծել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը: Վահան Կոստանյան և Աբդուլազիզ Սաուդ Ալ-Ջարալլահին մտքեր են փոխանակել […] ...
14:22 31.07.2025
«Բորուսիան» 8 գոլ է խփել առաջին ընկերական խաղումԴորտմունդի «Բորուսիան» սկսել է նախամրցաշրջանային պատրաստությունն ու առաջին ընկերական խաղում 8-1 հաշվով հաղթել է Գերմանիայի չորրորդ լիգան ներկայացնող «Զիգենին»։ Նիկո Կովաչի թիմից դուբլ է գրանցել Յուլիան Բրանդտը։ Գերմանական թոփ ակումբը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի օգոստոսի 2-ին ֆրանսիական «Լիլի» հետ։ ...