18:39 04.06.2018
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ով «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրն է, այցելել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ: Նա պատասխանել է գործող և ապագա լրագրողների հարցերին: Հարցերը, հիմնականում, վերաբերել են մամուլի ազատությանը, լրագրողական գործունեությանը, լրագրողական էթիկային, համացանցում ստեղծված ֆեյք էջերին ու կայքերին, Հայաստանում փոփոխված իրողություններին և այլն:
Աննա Հակոբյանը ավելի վաղ ասել էր, որ շարունակելու է իր լրագրողական գործունեությունը, բայց այսօր ուսանողների հետ հանդիպման ժամանակ նաև անդրադարձել է այդ թեմային և նշել է, որ իրոք իր համար շատ կարևոր է իր աշխատանքը, սակայն, իրավիճակի փոփոխություններից ելնելով, հնարավոր է կայացնի նաև իր համար ոչ ցանկալի որոշում.
«Ես մեծ դժվարությամբ կբաժանվեմ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագրի պաշտոնից, բայց փաստն այն է, որ այս պահի դրությամբ առնվազն երկու ամիս ես զբաղվածությանը զուգահեռ չեմ կարողանում իմ աշխատանքային պարտականությունները կատարել»,- ասել է Աննա Հակոբյանը և նշել, որ գիտակցում է, որ նաև լրագրողական էթիկայի խնդիր կարող է առաջանալ.
«Ինձ նաև ընկերներս ու բարեկամներս նշում էին, որ էթիկայի տեսակետից ճիշտ չի լինի, որ նոր կարգավիճակի բերումով ես շարունակեմ մնալ խմբագիր: Բայց ես մինչև վերջերս վստահ էի, որ կարող եմ այս հարցում գտնել լուծում, սակայն, ելնելով նաև այսօրվա օրինակից, որ ես մի շարք քաղաքական հարցերի, անգամ որպես լրագրող, չեմ կարող իմ դիրքորոշումը հայտնել, արդեն սկսում եմ անհանգստանալ և կարծում եմ , որ առաջիկայում այդ հարցին որևէ լուծում կգտնվի»,- նշել է Աննա Հակոբյանը:
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...