Ռուստամ Բադասյանը շնորհավորել է կանանց Մարտի 8-ի առիթով և հայտնել լավ լուր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+26.94 oC

Ռուստամ Բադասյանը շնորհավորել է կանանց Մարտի 8-ի առիթով և հայտնել լավ լուր

15:30 08.03.2020

Ռուստամ Բադասյան

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը շնորհավորել է կանանց Մարտի 8-ի առիթով և հայտնել լավ լուր:

«Սիրելի՛ կանայք, ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ Մարտի 8-ի կապակցությամբ: Կյանքի բոլոր փուլերում ձեր ունեցած կարևոր դերակատարության մասին նշելու անհրաժեշտությունը չկա. դա աքսիոմ է: Ապացուցման կարիք չունի նաև այն, որ մեր կառավարությունն անում ու շարունակելու է անել առավելագույնը՝ ձեր հոգսերը թեթևացնելու ուղղությամբ:
Այս առումով, օրվա խորհրդով նաև պայմանավորված, լավ լուր ունեմ ձեր և ձեր ընտանիքի անդամների համար: Այսօր մեկնարկեցինք մի ծրագիր, որն ուղղված է հանրային ծառայությունները մեր բնակչությանն առավել հասանելի դարձնելուն:
Այսուհետ, Երևան քաղաքում ամենամեծ թվով ծննդօգնություն իրականացնող կազմակերպություններում երեխաների ծնունդները կգրանցվեն տեղում և կկատարվեն դրանից բխող օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթներ:
Ծրագրի առաջին փուլին միացած բժշկական կազմակերպություններն են՝ Էրեբունի բժշկական կենտրոնը (ծննդատուն), Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտը ու Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը:
Նշված բժշկական կազմակերպություններում այդ նպատակով հատուկ հատկացված վայրերում կատարվելու են հետևյալ պետական գրանցումները՝
Երեխայի ծննդի պետական գրանցում.
Երեխայի նկատմամբ հայրության ճանաչման պետական գրանցում.
Ամուսնության պետական գրանցում:
Այսօր Էրեբունի բժշկական կենտրոնում այս ծրագրի շրջանակում առաջին ծննդյան վկայականը անձամբ հանձնեցի փոքրիկ Մերիի մայրիկին՝ Անիին:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով Առողջապահության նախարարության աջակցությամբ մեկնարկած
այս ծրագիրը կրելու է շարունակական բնույթ և փուլ առ փուլ կտարածվի Հանրապետության տարածքում ծննդօգնություն տրամադրող բոլոր բժշկական կազմակերպություններում:
Եվս մեկ անգամ ջերմորեն շնորհավորում եմ մեր սիրելի կանանց Մարտի 8-ի կապակցությամբ և մաղթում եմ առողջություն, երջանկություն ու հաջողություն»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ճապոնիայի իշխող կուսակցությունը կկորցնի մեծամասնությունը խորհրդարանի երկու պալատներում էլ. Kyodo

09:45 15.07.2025

Ճապոնիայի իշխող կուսակցությունը կկորցնի մեծամասնությունը խորհրդարանի երկու պալատներում էլ. Kyodo

Ճապոնիայի իշխող «Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը» (ԼԴԿ), որն արդեն կորցրել էր իր մեծամասնությունը խորհրդարանի ստորին պալատում 2024 թվականի աշնանը հուլիսի 20-ին կայանալիք ընտրություններից հետո, ամենայն հավանականությամբ, կկորցնի նաև իր մեծամասնությունը վերին պալատում, ըստ ճապոնական Kyodo գործակալության կողմից անցկացված հարցման։ Տվյալների համաձայն, առաջիկա ընտրություններում «Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը» կհաղթի 125 տեղերից միայն 40-ը, ինչը կհանգեցնի Վերին պալատում մեծամասնության կորստին: Սա, […] ...

Հուլիսի 14-ին Վրաստանից Հայաստան է մտել հեղուկ գազով բեռնված 44 բեռնատար. նախարար

09:40 15.07.2025

Հուլիսի 14-ին Վրաստանից Հայաստան է մտել հեղուկ գազով բեռնված 44 բեռնատար. նախարար

«Միայն հուլիսի 14-ին Վրաստանից Հայաստան է մտել հեղուկ գազով բեռնված 44 բեռնատար։ Վերջին 4 օրում՝ 143 մեքենա», – այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ ...

Ռուբիո. Թրամփի համար Ուկրաինայի կարգավորման գործում առաջնահերթությունը բանակցություններն են

09:35 15.07.2025

Ռուբիո. Թրամփի համար Ուկրաինայի կարգավորման գործում առաջնահերթությունը բանակցություններն են

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներին ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջնահերթությունը Ուկրաինայի հարցում կայուն բանակցային կարգավորման հասնելն է։ «Այսօր պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարների հետ քննարկել է Մերձավոր Արևելքում կայունության ամրապնդման և Իրանի կողմից միջուկային զենքի մշակման կամ ստացման կանխարգելման […] ...

Կալասը Ուկրաինայում կարգավորման համար 50 օրը շատ երկար ժամանակահատված է անվանել

09:25 15.07.2025

Կալասը Ուկրաինայում կարգավորման համար 50 օրը շատ երկար ժամանակահատված է անվանել

ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասը չափազանց երկար է անվանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ուկրաինական հակամարտության կարգավորման համար հայտարարված 50-օրյա ժամկետը։ «Մի կողմից, Թրամփի կոշտ դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ դրական բան է։ Մյուս կողմից, 50 օրը շատ երկար ժամանակ է», – Բրյուսելում լրագրողներին ասել է Կալասը։ Հուլիսի 14-ին Թրամփը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանի և […] ...

Ճապոնիան մտահոգված է Հյուսիսային Կորեայի կողմից գերձայնային զենքի մշակմամբ

09:15 15.07.2025

Ճապոնիան մտահոգված է Հյուսիսային Կորեայի կողմից գերձայնային զենքի մշակմամբ

Հյուսիսային Կորեան մշակում է գերձայնային զենք, ինչը լուրջ մտահոգություն է առաջացնում Ճապոնիայում, ասվում է Ճապոնիայի պաշտպանության նախարարության ամենամյա «Սպիտակ գրքում»։ Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը նաև կարծիք է հայտնել, որ Փհենյանի կողմից գերձայնային զենքի մշակումը նպատակ ունի «խոչընդոտել պոտենցիալ թշնամու արձագանքը» ԿԺԴՀ-ի մասնակցությամբ ռազմական հակամարտության դեպքում։ Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը քննադատել է Փհենյանի կողմից միջուկային հրթիռային ծրագրի մշակումը՝ […] ...

Զելենսկին ասել է, որ Թրամփը իրեն պատմել է Ռյուտեի հետ հանդիպման մասին

09:08 15.07.2025

Զելենսկին ասել է, որ Թրամփը իրեն պատմել է Ռյուտեի հետ հանդիպման մասին

Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում իրեն պատմել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ իր հանդիպման մասին։ «Ես խոսեցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Շատ լավ զրույց էր։ Նախագահ Թրամփը խոսել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ իր հանդիպման մասին։ Կարևոր է, որ մենք ունենք այդքան լավ հարաբերություններ, […] ...

BACK_TO_TOP