21:00 08.03.2020
Վրաստանում կորոնավիրուսով վարակման 13-րդ դեպքը հաստատվել է Վրաստանի Սաչխերե քաղաքում: Վարակակիրը երիտասարդ կին է և ունի հիվանդության թեթև ձև: Այդ մասին հայտարարել է Ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն:
Կինը կլինիկա էր դիմել համաճարակաբանների հորդորով:
«Նրա վիճակը բավարար է: Ունի 37.3 աստիճան ջերմություն, թեթև հազ: Կինը շփում է ունեցել Իտալիայում վարակվածներից մեկի հետ»,- հայտարարել է Թենգիզ Ցերցվաձեն:
Բժիշկը նաև վստահեցրել է, որ կորոնավիրուսով վարակված անձանցից մեկի կյանքին, ում վիճակը համեմատաբար ծանր է, վտանգ չի սպառնում:
«50 մարդ այս պահին գտնվում է ինֆեկցիոն հիվանդանոցում: Դիմելիությունն ավելացել է այն պատճառով, որ ավելացել է հաստատված դեպքերի քանակը: Բոլորն, ովքեր հաստատված դեպքի հետ շփում են ունեցել, ցանկանում են հետազոտվել»,- հայտարարել է Ցերցվաձեն:
Հիշեցնենք, որ Վրաստանում նոր կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր փետրվարի 26-ին: Վարակակիր անձը 50-ամյա տղամարդ է, ով Վրաստան էր ժամանել Իրանից՝ Ադբրեջանով:
10:55 15.07.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 14-15-ը10:47 15.07.2025
Հուլիսի 16-ից ժամանակավորապես կդադարեցվի Նոր Հաճնի կամրջով երթևեկությունըՆոր Հաճնի կամրջի երթևեկամասի դեֆորմացիոն կարերի նորոգման նպատակով հուլիսի 16-ից ժամանակավորապես կդադարեցվի կամրջով երթևեկությունը։ Կամրջի հիմնանորոգումը մեկնարկել է 2024 թվականին, իրականացվել է կամրջի հենարանների, երթևեկամասի նորոգման՝ նախագծով նախատեսված աշխատանքների մեծ մասը։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ Այս ընթացքում առանց կցորդի տրանսպորտային միջոցները Նոր Հաճնի կամուրջը կարող են շրջանցել Հ-2, /Հ-1/ (Աբովյան)-Արզնի-/Հ-6/-Նոր Գեղի ճանապարհով, իսկ […] ...
10:37 15.07.2025
Ժորժե Ժեզուշը նշանակվել է «Ալ Նասրի» գլխավոր մարզիչՊորտուգալացի Ժորժե Ժեզուշը նշանակվել է «Ալ Նասրի» գլխավոր մարզիչ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբը չի հայտնել 70-ամյա մասնագետի պայմանագրի ժամկետը: Ժեզուշը 2024/25 մրցաշրջանի վերջնամասում հեռացվել էր Ռիադի «Ալ Հիլալի» գլխավոր մարզչի պաշտոնից: Նախկինում պորտուգալացին գլխավորել է նաև Լիսաբոնի «Բենֆիկան», թուրքական «Ֆեներբահչեն», բրազիլական «Ֆլամենգոն» և այլ թիմեր: ...
10:30 15.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 15-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 15-ի 08։00 դրությամբ կազմել է 19.1°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:19 15.07.2025
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 16-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ծերենցի, Բաբաջանյան, Րաֆֆու, Գուսան Շերամի, Սեբաստիայի, Տիչինայի փողոցների և Իսակովի պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
10:00 15.07.2025
Ռյուտե. ՆԱՏՕ-ի միջոցով Կիևին մատակարարվող զենքը կարող է անմիջապես օգտագործվել մարտական գործողություններումԱմերիկյան զենքը Ուկրաինայի համար կմատակարարվի ՆԱՏՕ-ի երկրների միջոցով՝ մարտադաշտում անհապաղ օգտագործման պատրաստությունն ապահովելու համար, Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ «Դրա համար կա երկու պատճառ։ Նախ, դա լոգիստիկան է, և ՆԱՏՕ-ն գիտի, թե ինչպես դրանով աշխատել։ Զենքը կմատակարարվի Ուկրաինային այնպիսի մատակարարումներով, որոնք թույլ կտան նրանց այն անմիջապես օգտագործել մարտական գործողություններում։ […] ...
09:50 15.07.2025
Պիստորիուս. Գերմանիան ցանկանում է ԱՄՆ-ից գնել թևավոր հրթիռների համար նախատեսված Typhon արձակման համակարգերԳերմանիան մտադիր է ԱՄՆ-ից գնել Typhon գետնային կայանքների արձակման համակարգեր, որոնք նախատեսված են, ի թիվս այլ բաների, մինչև 2000 կմ հեռահարության հրթիռների համար։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը Վաշինգտոն կատարած այցի ժամանակ, հաղորդում է DPA գործակալությունը։ «Պարզ ասած՝ սրանք ցամաքային կայանքներ են, որոնցից կարելի է տարբեր հեռավորություններից արձակել տարբեր թևավոր հրթիռներ», […] ...