Հոսպիտալում բուժվող զինվորներին խոստացել է գումարի դիմաց ազատել ծառայությունից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+12.09 oC

Հոսպիտալում բուժվող զինվորներին խոստացել է գումարի դիմաց ազատել ծառայությունից

18:56 18.12.2017

Զինվորական կենտրոնական դատախազության բաժնի ավագ դատախազի կողմից հաստատվել է զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքում խարդախության, ինչպես նաև կաշառք տալու փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:

Ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հ. Մ.-ն, 2017թ.-ի ապրիլի 12-ից մինչև հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում  ՊՆ Երևանի կայազորային զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքում գտնվելով բուժման մեջ, ուրիշի գույքի հափշտակություններ կատարելու ուղղակի դիտավորությամբ, նույն բաժանմունքում բուժվող զինծառայողների շրջանում ներկայացել է որպես  ՊՆ ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահ Սահակ Օհանյանի եղբոր որդին, խոսակցություններ տարածել, թե իբր որոշակի գումարի դիմաց, հորեղբոր միջոցով կարող է զինծառայողներին հիվանդության բերումով ազատել հետագա զինվորական ծառայությունից:

2017թ.-ի հունիսին նա չարաշահել է նույն բաժանմունքում բուժվող թիվ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Ս.Հ.-ի և նրա հոր՝ Հ.Հ.-ի վստահությունը, նրանց հավաստիացրել, որ կարող է 3000 ԱՄՆ դոլարով կազմակերպել վերջինիս վաղաժամկետ զորացրման հարցը:

2017թ. հունիսի 20-ին ընկերոջ՝ Հ.Հ-ի միջնորդությամբ զինծառայողի հորից ստացել է առանձնապես խոշոր չափերի կաշառք՝  խաբեությամբ հափշտակելով 1.100.000 ՀՀ դրամ գումար:

Այնուհետև զինծառայող Ս.Հ.-ը ՀՀ ՊՆ Երևանի կայազորային զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք ընդունված համածառայակից Գ.Գ.-ին և  նրա մորը` Ա.Ա.-ին,  հայտել է Հ.Մ.-ի միջոցով 2000 ԱՄՆ դոլարով իրեն հետագա զինվորական ծառայությունից վաղաժամկետ զորացրելու գործընթացի մասին և  պատրաստակամություն հայտնել ցանկության դեպքում միջնորդել Հ.Մ.-ին՝ կազմակերպելու նաև  հիվանդության կապակցությամբ Գ.Գ.-ի վաղաժամկետ զորացրումը:

Զինվորի մայրը հետաքրքրվել է իրականացվող գործընթացի, այն կազմակերպող անձանց մասին, ապա այդ ամենի մասին հայտնել  ՊՆ ՌՈ վարչություն: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակներում, 2017 թվականի հուլիսի 3-ին` Ա.Ա.-ից խոշոր չափերով՝ 1.201.425 ՀՀ դրամին համարժեք 2.500 ԱՄՆ դոլար ստանալուց և հափշտակելուց անմիջապես հետո Հ.Մ.-ն  ՊՆ ՌՈ աշխատակիցների կողմից ձերբակալվել է և բերման ենթարկվել:

Կատարած հանցավոր արարքների համար Հ. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել: Որպես խափանման միջոց՝ նրանկատմամբ կիրառվել է կալանավորումը: Հ.Հ.-ին և Մ.Հ.-ին ևս մեղադրանք է առաջադրվել, որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալը: 

Առաջադրված մեղադրանքներում մեղադրյալներն իրենց մեղավոր են ճանաչել, տվել են խոստովանական ցուցմունքներ, զղջացել կատարածի համար:

Գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

 Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տիգրան Սողոմոնյանը «Sardinia World Chess Festival 2025» շախմատի միջազգային մրցաշարի B խմբի հաղթող

00:00 04.05.2025

Տիգրան Սողոմոնյանը «Sardinia World Chess Festival 2025» շախմատի միջազգային մրցաշարի B խմբի հաղթող

Տիգրան Սողոմոնյանը դարձավ Իտալիայում անցկացված «Sardinia World Chess Festival 2025» շախմատի միջազգային մրցաշարի B խմբի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Տիգրանը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և 188 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում ջուր չի լինի

23:51 03.05.2025

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. մայիսի 5-ին՝ ժամը 08:00-ից մինչև մայիսի 6-ը՝ ժամը 08:00-ն, կդադարեցվի՝ Գեղարքունիքի մարզի Սևանի քաղաքի, Գագարինավան, Վարսեր գյուղերի, ինչպես նաևԿոտայքի մարզի Ջրառատ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Երևանում «КамАЗ»-ը բախվել է գազատար խողովակներին, ինչի հետևանքով սկսվել է գազի արտահոսք

23:45 03.05.2025

Երևանում «КамАЗ»-ը բախվել է գազատար խողովակներին, ինչի հետևանքով սկսվել է գազի արտահոսք

Մայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում Սուրեն Սաֆարյան և Շոպրոն փողոցների խաչմերուկում «КамАЗ» մակնիշի բեռնատարը բախվել է գազատար խողովակներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը,  բախման հետևանքով տուժածներ չկան, սակայն գազախողովակները վնասվել են և սկսվել է գազի արտահոսք։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ -փրկարարական ջոկատից՝ […] ...

Telegram-ում ավելացվել է նոր գործառույթ

23:39 03.05.2025

Telegram-ում ավելացվել է նոր գործառույթ

Պավել Դուրովը հայտարարել է Telegram-ում նոր գործառույթի՝ խմբային զանգերի գործարկման մասին, որի կարող է միանալ մինչև 200 մասնակից։ Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։ «Telegram-ի վերջին թարմացումը կներդնի ուլտրա անվտանգ խմբային զանգեր։ Դրանք պաշտպանված են ոչ միայն բաժանորդների կոդավորմամբ, այլև բլոկչեյնանման տեխնոլոգիայով՝ ապահովելու համար, որ ոչ ոք չկարողանա գաղտնի կերպով միանալ դրանց», – […] ...

Երևանում «Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ին

23:26 03.05.2025

Երևանում «Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ին

Մայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում «Volkswagen ID.4» մակնիշի ավտոմեքենան, ըստ նախնական տեղեկությունների, տեխնիկական անսարքության պատճառով Պարույր Սևակի փողոցում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «BMW» մակնիշի ավտոմեքենային, ապա անցել երթևեկելի 2 գոտիով, բախվել մեկ այլ կայանված ավտոմեքենայի, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին և բախվել քարե […] ...

Finnair-ը Հելսինկիում գործադուլի պատճառով չեղարկել է գրեթե 100 չվերթ

23:09 03.05.2025

Finnair-ը Հելսինկիում գործադուլի պատճառով չեղարկել է գրեթե 100 չվերթ

Finnair -ը հայտարարել է մոտ 100 չվերթի չեղարկման մասին՝ Ֆինլանդիայի ավիացիոն միության կողմից մայիսի 5-ին նախատեսված գործադուլի պատճառով։ Այս մասին հաղորդում է kommersant.ru-ն։ Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ սպասվում են թռիչքների ժամանակացույցի զգալի փոփոխություններ։ Հելսինկիում գործադուլը կտևի չորս ժամ և կընթանա հերթափոխով։ Finnair-ը հայտարարել է, որ 7500 ուղևորի տեղեկացրել է այլընտրանքային երթուղիների մասին։ Բացի այդ, գործադուլը կարող […] ...

BACK_TO_TOP