Զորամասերում հայտնաբերվել և արձանագրվել է հազարից ավելի հեռախոս – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+26.09 oC

Զորամասերում հայտնաբերվել և արձանագրվել է հազարից ավելի հեռախոս

17:47 10.03.2020

Ռազմական ոստիկանությունը նախազգուշացնում է, որ փետրվարի 29-ից ՌՈ աշխատակիցներն անակնկալ ստուգումներ են իրականացնում զորամասերում օպերացիոն համակարգերով բջջային հեռախոսների (սմարթֆոնների) հայտնաբերման ուղղությամբ: Մինչ այս պահը հայտնաբերվել և արձանագրվել է հազարից ավելի հեռախոս:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ստուգայցերին զուգահեռ՝ զինվորական իրավապահ մարմիների ներկայացուցիչները մի շարք զորամասերում բացատրական աշխատանքներ են իրականացրել զինված ուժերում քրեական ենթամշակույթի դեմ պայքարի, միջանձնային հարաբերություններում զինծառայողների իրավագիտակցության բարձրացման ուղղությամբ:

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կողմից իրականացվող նմանաբնույթ միջոցառումները կրելու են շարունակական բնույթ:

Ոլորտի պատասխանատուները հիշեցնում են, որ զինծառայողին թույլատրվում է ունենալ բացառապես տեսագրման, ձայնագրման, լուսանկարման և ինտերնետ հնարավորություններ չունեցող բջջային հեռախոս, որից կարող է օգտվել միայն օրվա կարգացուցակով նախատեսված ազատ ժամերին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հնդկաստանի վարչապետը Նյու Դելիում հանդիպել է ռազմական ղեկավարության հետ

14:45 10.05.2025

Հնդկաստանի վարչապետը Նյու Դելիում հանդիպել է ռազմական ղեկավարության հետ

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին շաբաթ կեսօրին Նյու Դելիում իր նստավայրում հանդիպում է ունեցել պաշտպանության նախարարի, ազգային անվտանգության խորհրդականի, պաշտպանության շտաբի պետի և Հնդկաստանի զինված ուժերի ղեկավարների հետ, հաղորդում է ANI գործակալությունը: «Հանդիպումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Հնդկաստանը շաբաթ վաղ առավոտյան հարվածներ է հասցրել Պակիստանի չորս ավիաբազաներին՝ ի պատասխան Պակիստանի հարձակման 26 հնդկական […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:30 10.05.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում մայիսի 10-ի ցերեկը, 12-13-ի գիշերն առանձին շրջաններում, 11-13-ի ցերեկը, 14-15-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 12-15-ին առանձին հատվածներում հորդառատ։ Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Մայիսի 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 10-ի ցերեկը […] ...

Մամուլի ազատության սահմանները. ի՞նչ փոխվեց ՀՀ-ում. Հեռանկար բանավեճ

14:14 10.05.2025

Մամուլի ազատության սահմանները. ի՞նչ փոխվեց ՀՀ-ում. Հեռանկար բանավեճ

Միջազգային վարկանիշները արձանագրում են՝ Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է մամուլի ազատության ցուցանիշներով: Արդյո՞ք իշխանությունների շնորհիվ, թե՞ ի հեճուկս: Ո՞ւմ են սպասարկում և ո՞ւմ իրականում պետք է սպասարկեն հայ ժուռնալիստները: Կդիմանա՞ն արդյոք ավանդական լրատվամիջոցները ցանցային մեդիայի հետ մրցակցությանը: Այս հարցերը քննարկվել են Մամուլի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի և Ազգային ժողովի պատգամավոր, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության համահիմնադիր […] ...

Ժամանակաշրջանի ավարտը․ Կլասիկոյից հետո Անչելոտին կհեռանա «Ռեալ»-ից

13:58 10.05.2025

Ժամանակաշրջանի ավարտը․ Կլասիկոյից հետո Անչելոտին կհեռանա «Ռեալ»-ից

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի՝ «Բարսելոնայի» հետ խաղից հետո կհեռանա մադրիդյան ակումբում իր զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, փոխանցում է armsport.am-ը: Ռոմանոյի հաղորդմամբ՝ Էլ Կլասիկոյից հետո «արքայական» ակումբը պաշտոնական հայտարարություն կանի Անչելոտիի հրաժարականի մասին։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Անչելոտին, ամենայն հավանականությամբ, կգլխավորի Բրազիլիայի ազգային հավաքականը։ […] ...

Եվրոպան Ռուսաստանի հետ պետք է նշեր մայիսի 9-ը. Բրազիլիայի նախագահ

13:44 10.05.2025

Եվրոպան Ռուսաստանի հետ պետք է նշեր մայիսի 9-ը. Բրազիլիայի նախագահ

Ամբողջ Եվրոպան պետք է նշեր մայիսի 9-ը, անհասկանալի է, թե ինչպես կարելի է քննադատել Ռուսաստանին այս տոնակատարությունների անցկացման համար, որը, ինչպես Բրազիլիան, նշում է նացիզմի դեմ հաղթանակը, ասել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Եվրոպան պետք է երեկ՝ մայիսի 9-ին տոներ, Ֆրանսիան պետք է տոներ, Գերմանիան պետք է տոներ, քանի որ շնորհիվ այն […] ...

Դատավորների եվրոպական միության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

13:32 10.05.2025

Դատավորների եվրոպական միության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Դատավորների եվրոպական միության (European Assossiation of Judges-EAJ) անդամները մայիսի 10-ին այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Հայաստանի դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանի ուղեկցությամբ: Շուրջ 40 պետությունից ավելի քան 70 պատվիրակի դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և ուղեկցել դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում […] ...

BACK_TO_TOP