15:52 11.03.2020
Այսօր Սիսիանում ՔՊ վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը խոսել է իրեն ուղղված այն քննադատությունների մասին, որ քաղաքացիների հետ աշխատելու մասին խոսակցություններում ագրեսիվ է արձագանքում:
«Դա պատճառ ունի ու կապված է Հրանտ Մաթևոսյանի «Ծառերը» պատմվածքի հետ, այդտեղ մի արտահայտություն կա, մայրը դիմում է որդուն, ասում է` «լավը չես, խեղճ ես, լավը չես»: Իմ ագրեսիվությունը սրա հետ է կապված, որովհետև ես ատում եմ ՀՀ քաղաքացու խեղճությունը, չեմ ուզում, որ ՀՀ քաղաքացին խեղճ լինի, որովհետև մայրը դիմում է որդուն, ասում է, քոնը խիղճ չէ, քոնը խեղճություն է, մենք բոլորս պետք է ատենք մեր խեղճությունը, մենք պետք է մեր ոտքերի տակ տանք մեր խեղճությունը, որովհետև մենք ՀՀ հպարտ քաղաքացի ենք, մենք նոքար չենք, մենք տանտեր ենք, մենք մարդ ենք, մենք արժանապատիվ ենք, մենք Արցախում զոհված մեր ազատամարտիկների հետնորդներն ենք, մեկին խեղճ տեսնելիս չպետք է գնանք և նրան ավելի խեղճացնենք, պիտի կռիվ տանք իր հետ, իր խեղճության հետ, ասենք` չենք թողնելու, կռիվ ենք անելու, ագրեսիվ ենք լինելու, հեղափոխությունն ընդդեմ խեղճության էր, հայի լալկանության էր»,- ասել է Փաշինյանը:
Մանրամասները` տեսանյութում:
08:16 31.07.2025
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համարՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
08:10 31.07.2025
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ Արտաշատի խճուղումՀուլիսի 31-ին, ժամը 03:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշատի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան կողաշրջվել է և բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում, «Honda» ավտոմեքենան շրջվել է և բռնկվել։ Մինչ հրշեջ-փրկարաների կանչի […] ...
08:05 31.07.2025
«Փյունիկ» աղջիկների թիմը հաղթել է բուլղարական «Սոֆիային»․ Կանանց ՉԼ«Փյունիկ-աղջիկներ» թիմը ՈՒԵՖԱ-ի կանանց Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի կիսաեզրափակչում Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ուժերը չափել է բուլղարական «Սոֆիայի» հետ և հաղթել 1-0 հաշվով։ Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Հաջորդ փուլում Հայաստանի չեմպիոնն ուժերը կչափի «Լյուբոտեն» (Հյուսիսային Մակեդոնիա) – «Ռունավիկ» (Ֆարերյան կղզիներ) զույգի հաղթողի հետ։ Որակավորման եզրափակչի հանդիպումը կկայանա օգոստոսի 3-ին։ ...
08:00 31.07.2025
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր գյուղի բուսածածկ տարածքում բռնկված հրդեհըՀուլիսի 30-ին, ժամը 17:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել բուսածածկ […] ...
07:54 31.07.2025
Երկրաշարժ՝ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև ՀՀ-ումՀուլիսի 31-ին` տեղական ժամանակով ժամը 00:13-ին (Գրինվիչի ժամանակով` հուլիսի 30-ին՝ ժամը 20։13-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.17⁰ և արևելյան երկայնության 46.15⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Ադրբեջանի Հանրապետություն, օջախի 10 կմ խորությամբ, 3․2 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս […] ...
23:59 30.07.2025
ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 20-26-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 20-26-ը (2025թ․): Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 20-ին և 26-ին, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 22-ին, 23-ին և 24-ին, Հերացի փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 21-ին։ Հրազդան քաղաքում՝ հուլիսի 22-ին, 23-ին, […] ...