Հետախուզում է հայտարարվել Վանաձորում համաքաղաքացուն ծեծած և դանակահարած անձանց նկատմամբ․ ՔԿ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+31.09 oC

Հետախուզում է հայտարարվել Վանաձորում համաքաղաքացուն ծեծած և դանակահարած անձանց նկատմամբ․ ՔԿ

23:08 11.03.2020

2020 թվականի մարտի 7-ին՝ ժամը 21:05-ին, Վանաձորի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ ծակած-կտրած վերքեր ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Վանաձոր քաղաքի բնակիչ:

Դեպքի առթիվ հարուցված ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում  քննվող քրեական գործով կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել, որ Վանաձոր քաղաքի  երկու բնակիչները 2020թ. մարտի 7-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Լոռու մարզի բուսաբանական ինստիտուտի դարպասների մոտ խուլիգանական դրդումներով վիճաբանել, ապա հարվածներ են հասցրել իրենց համաքաղաքացուն, վերջինս հետագա վիճաբանությունից խուսափելու նպատակով դիմել է փախուստի:

Վանաձորի  երկու բնակիչներ մտերիմները հետևել  և Վանաձոր քաղաքի Աբովյան փողոցում տեսնելով նրան,  մոտեցել և շարունակել են նրան ծեծի ենթարկել, որի ընթացքում նրանցից մեկը դանակով հարվածներ է հասցրել՝ առողջությանը պատճառելով մարմնական ծանր վնաս:

2020թ. մարտի 11-ին որոշում է կայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 9-րդ կետերով նախատեսված հանցագործության առերևույթ կատարելու համար նրանց որպես մեղադրյալ ներգրավվելու մասին: Վերջիններիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում և միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վրաստանն արտաքսել է օտարերկրացիների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների

13:09 22.07.2025

Վրաստանն արտաքսել է օտարերկրացիների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների

Վրաստանի Ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները արտաքսել են 25 օտարերկրացու, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների։ Այս մասին հաղորդվում է դեպարտամենտի մամուլի ծառայության հայտարարության մեջ։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ վերջին օրերին տեղի ունեցած միջոցառումների արդյունքում Վրաստանից արտաքսվել են Ադրբեջանի, Հայաստանի, Եգիպտոսի, Հնդկաստանի, Հորդանանի, Իրանի, Նիգերիայի, Չինաստանի, Պակիստանի, Ռուսաստանի և Թուրքիայի քաղաքացիներ։ Արտաքսված անձանց արգելվում է մուտք […] ...

Ուկրաինայի վարչապետը հայտարարել է, որ, ամենայն հավանականությամբ, ավելի շատ գումար կխնդրի Արժույթի միջազգային հիմնադրամից և ԱՄՆ-ից

13:00 22.07.2025

Ուկրաինայի վարչապետը հայտարարել է, որ, ամենայն հավանականությամբ, ավելի շատ գումար կխնդրի Արժույթի միջազգային հիմնադրամից և ԱՄՆ-ից

Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հայտարարել է, որ, հավանաբար, լրացուցիչ ֆինանսավորում կխնդրի Արժույթի միջազգային հիմնադրամից (ԱՄՀ) և Միացյալ Նահանգներից։ Հուլիսի սկզբին ԱՄՀ-ի հաղորդակցության տնօրեն Ջուլի Կոզակը հայտարարեց, որ հիմնադրամը Ուկրաինայի ներկայիս վարկային ծրագրի հաջորդ վերանայումը կանցկացնի 2025 թվականի վերջին: Կիևի համար ընդլայնված ֆինանսավորման գործիքը նախատեսված է մինչև 2027 թվականը: «Եթե բազային սցենարը ենթադրում է, որ հակամարտությունը […] ...

Յոկիչը «մրցել է» գնացքի հետ

12:50 22.07.2025

Յոկիչը «մրցել է» գնացքի հետ

Ամերիկյան «Դենվեր Նագեթսի» սերբ բասկետբոլիստ Նիկոլա Յոկիչը Չինաստանում «մրցել է» արագընթաց գնացքի հետ: Նրան տեսանկարահանողները հետաքրքրվել են, թե արդյոք հանրահայտ բասկետբոլիստը հաղթել է գնացքին: Յոկիչը պատասխանել է` «իհարկե»։   ...

AP. ՆԱՏՕ-ն համակարգում է հրետանային արկերի և այլ զինամթերքի մատակարարումը Ուկրաինա

12:40 22.07.2025

AP. ՆԱՏՕ-ն համակարգում է հրետանային արկերի և այլ զինամթերքի մատակարարումը Ուկրաինա

ՆԱՏՕ-ն արդեն համակարգում է Ուկրաինային ռազմական օգնության փաթեթների, այդ թվում՝ նոր զինամթերքի և հրետանային արկերի փոխանցումը, Associated Press-ին հայտնել է դաշինքի խոսնակը։ Նրա խոսքով՝ մատակարարումները ներառում են նաև Միացյալ Նահանգների կողմից տրամադրվող ռազմական օգնությունը։ Հուլիսի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Կիևին զենքի և ռազմական տեխնիկայի փոխանցումը շարունակելու իր որոշման մասին, եթե Եվրոպան վճարի նման […] ...

Հրդեհ ավտոմեքենայում

12:30 22.07.2025

Հրդեհ ավտոմեքենայում

Հուլիսի 22-ին, ժամը 10:39-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարդարապատ գյուղի կենտրոնական փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աբովյան փողոցում կայանած «Opel» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:49-ին, մարվել՝ 11:04-ին: […] ...

Վարսենիկ Մանուչարյանը Հայաստանի ռեկորդ է գրանցել․ Ունիվերսիադա

12:25 22.07.2025

Վարսենիկ Մանուչարյանը Հայաստանի ռեկորդ է գրանցել․ Ունիվերսիադա

Գերմանիայի Ռայն-Ռուր շրջանում ընթացող Համաշխարհային համալսարանական ամառային խաղերում (Ունիվերսիադա) Հայաստանի ներկայացուցիչ լողորդ Վարսենիկ Մանուչարյանը 100 մետր ազատ ոճ մրցաձևում ցույց է տվել 58,19 վայրկյան արդյունքը և գրանցել Հայաստանի ռեկորդ։ 22-ամյա մարզուհին մասնակցել է նաև 100 մետր բաթերֆլայ մրցաձևին՝ 1,01,35 րոպե արդյունքով 43 մասնակիցների պայքարում զբաղեցնելով 20-րդ տեղը։ Աշոտ Չախոյանն էլ 100 մետր ազատ ոճ լողատարածությունը […] ...

BACK_TO_TOP