Ավանդների փոխհատուցումը վերսկսվել է․ 1935-36 թթ․ ծնված ավանդատուներին տրամադրվում է նաև 40% փոխհատուցում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+31.09 oC

Ավանդների փոխհատուցումը վերսկսվել է․ 1935-36 թթ․ ծնված ավանդատուներին տրամադրվում է նաև 40% փոխհատուցում

11:10 14.03.2020

Խորհրդային բանկերում ներդրած ավանդների փոխհատուցումը հունվարից վերսկսվել է։ Այս տարի խնայողությունները ստանալու իրավունք ունեն 1935 և 1936 թվականներին ծնված քաղաքացիները, որոնք մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներառյալ ավանդներ են ունեցել նախկին «Խնայբանկի» մասնաճյուղերում:

Այս արտոնյալ խմբերից բացի, այս տարի իրենց խնայողություններն արտահերթ ստանալու իրավունք են ստացել մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքների, գնդակոծման տակ գտնվող սահմանամերձ համայնքների այն  ավանդառուները, որոնք 2014թ. օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված են տվյալ համայնքում։ Այս կետը Շիրակի մարզին չի վերաբերում։ Վերսկսված փաստաթղթավորման համար սոցիալական աջակցության կենտրոնները դիմում են 1935-36 թվականներին ծնված   քաղաքացիներին։

Իսմենդ Նազարեթյանը ծնվել է 1936 թվականին, Գյումրիում: Այս անունով նրան ոչ ոք չի ճանաչում, շրջապատում 84-ամյա պապին գիտեն Միշա անունով: 15 տարեկանից քաղաքի գործարաններում է աշխատել, ասում է՝ արդյունաբերական քաղաքում այդ տարիներին անգործ մարդ չկար։

Ամսական աշխատավարձով կարողացել է լավ ապրել ու մի քիչ էլ խնայել։ Ամեն ամիս «Խնայբանկում» բացված ավանդին որոշակի գումար էր ավելացնում`նեղ օրվա համար:

Արդեն չի հիշում, թե ինչքան գումար կա հավաքված խորհրդային գրքույկում։ Դեռ չի հետաքրքրվել, թե տարիների վաստակի խնայողությունների դիմաց փոխհատուցումը որքան է կազմելու։ Փաստաթղթերը նոր է ներկայացրել Գյումրիի սոցիալական աջակցության տարածքային կենտրոն։

«2020 թվականի հունվարից սկսած 10 ընտանիք կամ 10 անձ է դիմել սոցծառայություն, և հիմա կառավարության նոր որոշմամբ՝ ավանդները տրվում են մինչև 1936 թվականի դեկտեմբերի 31-ը ծնվածներին»,- պարզաբանում է սոցիալական աջակցության «Գյումրի-1» տարածքային ծառայության տնօրեն Արտաշես Եգորյանը:

Այս տարի ավանդների փոխհատուցում ստանալու իրավունք ունեն 1935 և 1936 թվականներին ծնված քաղաքացիները, բայց կան  դիմումատուներ, որոնք նախորդ տարիներին ծրագրից դուրս են մնացել։

«Ունենք նման դեպքեր, որ հանրապետությունից բացակայել են, ՌԴ-ում են եղել կամ մեկ այլ պատճառով բացակայել են, հիմա գալիս են, նորից դիմում են և, ասենք, 1932 կամ 1934 թվականների ծնվածները, 1935-36 թվականների հետ մեկտեղ, ստանում են իրենց գումարները»,-ասում է Արտաշես Եգորյանը:

Եթե քաղաքացին կորցրել է կամ չի պահպանել իր ավանդային գրքույկը, այս դեպքում «Հայխնայբանկի» իրավահաջորդ «ՎՏԲ» բանկից պարտադիր պահանջվում է տեղեկանք, որը կհաստատի ներդրված ավանդի չափը։

«Պետք է դիմել բանկ և պահանջել տեղեկանքը, տեղեկանքի մեջ երևում է, թե ինչքան գումար է եղել գրքույկում, և էստեղ նաև կա 40 տոկոս փոխհատուցում. շատ ժամանակ տարեցները տեղյակ չեն, որ իրենց ունեցած գումարի վրա տարիների ընթացքում կուտակվել է էս փոխհատուցումը, իսկ տեղեկանքով սա պարզ երևում է։ Փոխհատուցման գումարը նույնպես գումարվում է ունեցած մայր գումարին և վճարվում»,- նշում է «Գյումրի 1» սոցիալական աջակցության տարածքային ծառայության առաջին կարգի մասնագետ Աիդա Խաչատրյանը:

Հավելյալ փոխհատուցում ասածը վերաբերում է մարդկանց հայտնի գորբաչովյան 40 տոկոսին, որը ոչ բոլորի խնայողական գրքույկներում է  նշված եղել։ Ըստ ներկայացված տեղեկանքի՝ քաղաքացիները կարող են ստանալ նաև մահացած ամուսնու կամ կնոջ ավանդային խնայողությունը, այս դեպքում կվճարվի գումարի միայն 50 տոկոսը:

«Կարգը նորից պահպանվում է, եթե կինը մահացած է, բայց ամուսինը 35 կամ 36 թվի ծնված է, նա կարող է ստանալ նաև իր կնոջ  գրքույկում եղած գումարի 50 տոկոսը, և հակառակը»,-ասում է Արտաշես Եգորյանը։

Իսկ այն քաղաքացիները, ովքեր արդեն ընդգրկվել են վճարման ցուցակներում, բայց մահացել են, այս դեպքում գումարն ամբողջությամբ տրվում է օրինական ժառանգներին: Մինչ այս ներկայացված փաստաթղթերում մեծ կարողություններ ունեցող տարեցներ դեռ չեն եղել: Ամենաշատը 10-15 հազար ռուբլի ավանդային գումար է։ Հաշվի առնելով ավանդառուների տարիքային շեմը՝ շատ հաճախ անհրաժեշտ է լինում սոցիալական աշխատողներին այցելել նրանց տներ։ Տարեցների փոխարեն փաստաթղթերը կարող են ներկայացնել նաև վստահված անձինք:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

13:34 27.07.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 28-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Արցախի 4-րդ նրբանցքի, Բագրատունյաց, Արշակունյաց պողոտաների, Շիրակի, Շևչենկոյի փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ՓԾ-ից։ ...

AP. ԱՄՆ-ում դանակահարության հետևանքով առնվազն 11 մարդ է վիրավորվել

13:16 27.07.2025

AP. ԱՄՆ-ում դանակահարության հետևանքով առնվազն 11 մարդ է վիրավորվել

Առնվազն 11 մարդ հոսպիտալացվել է շաբաթ օրը՝ ամերիկյան Տրավերս Սիթի (Միչիգան) քաղաքում Walmart սուպերմարկետի վրա անհայտ անձի հարձակումից հետո։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։ Իր հերթին, նահանգային ոստիկանությունը հայտնել է, որ կասկածյալը ձերբակալվել է։ «Կասկածյալը կալանքի տակ է, միջադեպի մանրամասների վերաբերյալ տեղեկատվությունն այս պահին սահմանափակ է», – նշվում է տեղական իրավապահ մարմինների X-ի գրառման […] ...

Ֆլիկը դժգոհ է «Բարսելոնայի» խաղացողների չափից շատ մեդիաակտիվությունից

13:01 27.07.2025

Ֆլիկը դժգոհ է «Բարսելոնայի» խաղացողների չափից շատ մեդիաակտիվությունից

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խստացրել է հանդերձարանում վարքագծի կանոնները։ Այս մասին գրում է Diario Sport-ը։ Գերմանացին դժգոհ է ակումբի խաղացողների չափազանց մեդիաակտիվությունից։ 60-ամյա մարզչի որոշմամբ՝ այժմ ֆուտբոլիստները նվազագույն չափով կներգրավվեն «Բարսելոնայի» կոմերցիոն ու մարքեթինգային արշավներին։ Ֆլիկն ուզում է, որ ֆուտբոլիստները չշեղվեն իրենց առօրյայից ու անմիջական պարտականություններից։ ...

Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար լուծել Ուկրաինայի հարցը մինչև Թրամփի պաշտոնավարման ժամկետի ավարտը

12:49 27.07.2025

Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար լուծել Ուկրաինայի հարցը մինչև Թրամփի պաշտոնավարման ժամկետի ավարտը

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար հասնել Ուկրաինայի հարցի կարգավորմանը և Մերձավոր Արևելքում երկարաժամկետ խաղաղության՝ մինչև Դոնալդ Թրամփի նախագահական ժամկետի ավարտը։ Fox News-ին տված հարցազրույցում Ուիտկոֆին հարցրել են, թե ինչպիսին կլիներ նրա՝ որպես հատուկ բանագնացի պաշտոնավարման արժանի ավարտը Թրամփի նախագահական ժամկետի ավարտից հետո՝ երեքուկես տարի անց։ «Եթե մենք լուծենք Ռուսաստանի և […] ...

Սևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունը

12:34 27.07.2025

Սևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունը

Սևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունը, ուժեղացված հսկողությունից առաջ նախարարը հետևել է նաև ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության աշխատանքին: Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Al Jazeera. Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 71 պաղեստինցի է զոհվել

12:22 27.07.2025

Al Jazeera. Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 71 պաղեստինցի է զոհվել

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածին Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 70 պաղեստինցի, հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը։ Շաբաթ օրը զոհվել է առնվազն 71 մարդ, այդ թվում՝ 42 մարդ, որոնք սպասում էին մարդասիրական օգնության, ևս 5 պաղեստինցի մահացել է սովից, հաղորդում է հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով զոհվածների թվում […] ...

BACK_TO_TOP