Լիլիթ Մակունցը կազմել է կորոնավիրուսի խրոնոլոգիան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+33.09 oC

Լիլիթ Մակունցը կազմել է կորոնավիրուսի խրոնոլոգիան

15:02 16.03.2020

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը «Ֆեյսբուք»-ում գրառում է արել՝ վերնագրելով «Կորոնավիրուսի հետ կապված հետաքրքիր խրոնոլոգիա»:

Այսպես, նա նշել է, որ  փետրվարի 24-ին փակվել է Հայաստանի սահմանը Իրանի հետ՝ բացառությամբ բեռնափոխադրումների և քաղաքացիների վերադարձի համար, հետագայում սահմանը փակվել է ամբողջությամբ: Միաժամանակ ժամանակավոր դադարեցվել է  Չինաստանի հետ առանց վիզայի մուտքի ռեժիմը: Այնուհետև Մակունցը նշել է ձեռնարկված արտակարգ միջոցառումներ մասին:

Շարունակելով ժամանակագրությունը՝ խորհրդարանականը գրել է.

«Մարտ 1. Հայաստանում հայտնաբերվեց մեկ դեպք: ՀՀ քաղաքացին վերադարձել էր հայրենիք Իրանից: Ծաղկաձորում մեկուսացվեցին շփված բոլոր անձինք:

Մարտ 2. Հայաստանում դպրոցները փակվեցին մեկ շաբաթով:

Մարտ 10. Իտալիայում հայտարարվեց ամբողջական կարանտին:

Մարտ 11. Հայաստանում գրանցվեց 3 նոր դեպք Իտալիայից ժամանած անձանց շրջանակում: Մարտ 11. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց պանդեմիա:

Մարտ 12. հայտնաբերվեց Էջմիածնի դեպքը: Կտրուկ միջոցառումներ սկսեցին ձեռնարկվել:

Մարտ 12. մանկապարտեզները, դպրոցները, բուհերը փակվեցին Հայաստանում:

Մարտ 12. դադարեցվեց քարոզարշավը, վարչապետը վերադարձավ արձակուրդից, պետական կառավարման ողջ համակարգն անցավ արտակարգ ռեժիմի:

Մարտ 13. Չեխիան հայտարարեց կարանտին: Գերմանիայի և Ավստրիայի հետ սահմաններին հսկողություն է սահմանվել, 15 երկրների քաղաքացիների մուտքը արգելված է:

Մարտ 14. փակվեց Վրաստանի հետ սահմանը՝ բացառությամբ բեռնափոխադրումների: Փակվեցին թատրոնները, գրադարանները եւ այլ մշակութային օջախներ, արգելվեցին բոլոր հանրային միջոցառումները»:

Իսկ որպես լրացուցիչ տեղեկություն Մակունցն ընդգծել է, որ օրական օդային և ցամաքային ճանապարհով մուտքը Հայաստան կազմում է միջինում 3000 անձ, այսինքն, ըստ նրա, 2 շաբաթվա կտրվածքով այդ թիվը կազմում է շուրջ 42.000-45.000 մարդ:

«Այս պատճառով է, որ կառավարությունը առաջնահերթ ինքնամեկուսացման հորդոր է հնչեցրել»,- գրել է խմբակցության ղեկավարը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման վերաբերյալ համաձայնություն չկա

14:06 14.07.2025

Իրանի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման վերաբերյալ համաձայնություն չկա

Իրանը և Միացյալ Նահանգները դեռևս համաձայնության չեն եկել միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների նոր փուլի վայրի և ժամանակի վերաբերյալ, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Այս հարցի վերաբերյալ դեռևս որևէ ամսաթիվ, ժամ կամ վայր չի որոշվել», – ասել է նա շաբաթական ճեպազրույցի ժամանակ։ Դիվանագետի խոսքով՝ Իրանը «չի վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ», […] ...

Ինդոնեզիայում տեղի է ունեցել 6.7 մագնիտուդ երկրաշարժ

13:39 14.07.2025

Ինդոնեզիայում տեղի է ունեցել 6.7 մագնիտուդ երկրաշարժ

Երկուշաբթի օրը 6.7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայի արևմուտքում գտնվող Մալուկու նահանգի Տանիմբար կղզիների շրջանում, հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։ «Էպիկենտրոնը գտնվել է 66 կմ խորության վրա, Ինդոնեզիայի Մալուկու նահանգի Տուալ քաղաքից մոտավորապես 177 կմ արևմուտք», – հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։ Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ երկրաշարժի վայրից դեռևս որևէ տեղեկություն չի […] ...

Թրամփի հատուկ դեսպանորդ Քելլոգը ժամանել է Ուկրաինա

13:30 14.07.2025

Թրամփի հատուկ դեսպանորդ Քելլոգը ժամանել է Ուկրաինա

Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը ժամանել է Ուկրաինա, հայտնել է Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։ «Մենք ողջունում ենք ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգին Ուկրաինայում », – գրել է նա իր Telegram ալիքում։ Երմակը պնդում է, որ կողմերը կքննարկեն զենքի մատակարարումները և պատժամիջոցների քաղաքականությունը։ ...

Ձորաղբյուր գյուղում կատարված սպանությունը բացահայտվել է. 31-ամյա երիտասարդը ձերբակալվել է

13:23 14.07.2025

Ձորաղբյուր գյուղում կատարված սպանությունը բացահայտվել է. 31-ամյա երիտասարդը ձերբակալվել է

Հուլիսի 11-ին՝ ժամը 15․16-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Ձորաղբյուր գյուղի վարչական տարածքում հրազենային վնասվածքով քաղաքացի կա։ Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Գառնիի բաժնի ծառայողների և Կոտայքի մարզի պարեկների համագործակցված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 15-ի սահմաններում Ձորաղբյուր գյուղի 2-րդ զանգվածի 48-րդ թաղամասի 5-րդ այգետնակի […] ...

Կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը

13:15 14.07.2025

Կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Գուրգեն Ղազարյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (ք․ Երևան, Գրիգոր Զոհրապ փ․), որտեղ պարզել են, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Մասնավորապես՝ • արտադրամասի կառուցվածքը և դասավորվածությունը չեն ապահովել սննդամթերքի աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը բացառող տեխնոլոգիական գործառնությունների հոսքայնության հնարավորությունը, • […] ...

Էրեբունի վարչական շրջանի հ. 74 մանկապարտեզի նոր շենքի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են

13:07 14.07.2025

Էրեբունի վարչական շրջանի հ. 74 մանկապարտեզի նոր շենքի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են

Էրեբունի վարչական շրջանի հ. 74 մանկապարտեզի նոր շենքի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Նախագիծն իրականացվում է Երևանի էներգաարդյունավետության ծրագրով: Մանկապարտեզը 3 խմբանի է, ամբողջությամբ համալրված հակահրդեհային, արևային ֆոտովոլտային, օդափոխության համակարգերով: Բարեկարգվում է նաև բակային տարածքը: Ծրագիրն ամբողջությամբ նախատեսվում է ավարտել սեպտեմբեր ամսին՝ հնարավորություն տալով շուրջ 90 երեխայի հաճախել անվտանգ […] ...

BACK_TO_TOP