15:42 16.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության արտահերթ նիստի ժամանակ «Հայաստանում արտակարգ դրություն մտցնելու մասին» որոշման նախագծի ընթերցումից հետո, նշեց.
«Փաստորեն, այս որոշմամբ մենք կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքային խմբի կամ հանձնաժողովի կարգավիճակը փոխում ենք, դարձնում պարետատուն՝ փոխվարչապետ Ավինյանի գլխավորությամբ: Ըստ էության, ստացվում է, որ ՀՀ քաղաքացիներին արգելում ենք ՀՀ տարածքը լքել կոնկրետ ուղղություններով»:
Վարչապետը հետաքրքրվեց՝ ի՞նչ ուղղություններով է արգելվում տարածքը լքել:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մանրամասնեց, որ ցամաքային ուղղությամբ արգելում են ելքը, միաժամանակ, քանի որ կառավարության որոշումներով կարգավորված են դեպքեր, բեռնափոխադրումների հետ կապված, իսկ օդային եղանակով տարածքը լքելու դեպքում քաղաքացիները վերադառնալուն պես կանցնեն կարանտինային միջոցառումներով:
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ իրենք քննարկումների արդյունքում ունեն այլ մոտեցում:
«Մեզ համար մտավախեցնող է նման շարժերի կառավարումը, կարող ենք ունենալ իրավիճակ, երբ ցանկը, որը հրահանգվում է ԱՆ կողմից, ենթակա կլինի փոփոխության: Էսօր ունենք մի դինամիկա մի ուղղությամբ, վաղը՝ մեկ այլ ուղղությամբ: Այդ ցանկը կարող է արագ փոխվել, ու մենք չենք կարողանալու սա կառավարել, ու կստեղծենք խառնաշփոթ: Առաջարկում ենք անցակետով թույլ տալ միայն հետևյալ կատեգորիայի անձանց մուտքը՝ ՀՀ քաղաքացիների, ՀՀ քաղաքացիների ընտանիքի օտարերկրյա պետության քաղաքացիություն ունեցող անդամների, դիվանագիտական անձնագրեր կրող անձանց, կանոնավոր բեռնափոխադրումներ իրականացնող վարորդների, վարչապետի կամ պարեկի որոշմամբ՝ այլ անձանց համար»,- ասաց նա:
Մնացականյանը հայտնեց՝ առաջարկում են ելքի թույլտվություն տալ միայն հետևյալ անձանց՝ օտար պետությունների քաղաքացիների, օտարերկրյա պետության քաղաքացու ընտանիքի՝ ՀՀ քաղաքացիություն ունեցող անդամների, կանոնավոր բեռնափոխադրողների ու ՀՀ դիվանագիտական անձնագրեր կրող անձանց, վարչապետի կամ պարեկի կողմից որոշմամբ՝ այլ անձանց:
«Սա ավելի պարզեցնում է, որ չստեղծենք մի իրավիճակ, երբ ամեն օր ցանկից մեկը դուրս գա, մյուսը մտնի, անհնար լինի կառավարել»,- հայտնեց նախարարը:
Տիգրան Ավինյանը նկատեց՝ ներկայիս արտակարգ իրավիճակում շատ կարգավորումներ կառավարության, վարչապետի որոշումներով, հանձնաժողովի որոշումներով արդեն իսկ տրվում էին, այս ռեժիմը մի փոքր ավելի գործիքակազմ է տալիս, որ արագ գործեն:
«Իրականում մենք սահմանափակումներ ունեինք անցակետերում անձանց ուղևորափոխադրումների հետ կապված: Պարոն Մնացականյանի առաջարկած տարբերակի հետ համամիտ եմ»,- ասաց Ավինյանը:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հակադարձեց Զոհրաբ Մնացականյանի խոսքին՝ նշելով, որ կառավարելիության առումով որևէ խնդիր չի տեսնում, քանի որ փաստացի խոսքը միայն օդային հաղորդակցությանն է վերաբերում:
«Վրաստանի ու Իրանի հետ արդեն այդպիսի ռեժիմ է, մնում է միայն օդային սահմանը, մուտքի արգելք դնելը քիչ ճկունություն կտա, վաղը պետք է արգելել Իսպանիայի քաղաքացիների մուտքը՝ կարգելենք, էսօր պետք չի՝ չենք արգելի»,- ասաց Թորոսյանը:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ևս արձագանքեց, որ կողմ է ճկունության ապահովմանը:
13:30 14.07.2025
Թրամփի հատուկ դեսպանորդ Քելլոգը ժամանել է ՈւկրաինաԴոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը ժամանել է Ուկրաինա, հայտնել է Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։ «Մենք ողջունում ենք ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգին Ուկրաինայում », – գրել է նա իր Telegram ալիքում։ Երմակը պնդում է, որ կողմերը կքննարկեն զենքի մատակարարումները և պատժամիջոցների քաղաքականությունը։ ...
13:23 14.07.2025
Ձորաղբյուր գյուղում կատարված սպանությունը բացահայտվել է. 31-ամյա երիտասարդը ձերբակալվել էՀուլիսի 11-ին՝ ժամը 15․16-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Ձորաղբյուր գյուղի վարչական տարածքում հրազենային վնասվածքով քաղաքացի կա։ Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Գառնիի բաժնի ծառայողների և Կոտայքի մարզի պարեկների համագործակցված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 15-ի սահմաններում Ձորաղբյուր գյուղի 2-րդ զանգվածի 48-րդ թաղամասի 5-րդ այգետնակի […] ...
13:15 14.07.2025
Կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Գուրգեն Ղազարյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (ք․ Երևան, Գրիգոր Զոհրապ փ․), որտեղ պարզել են, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Մասնավորապես՝ • արտադրամասի կառուցվածքը և դասավորվածությունը չեն ապահովել սննդամթերքի աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը բացառող տեխնոլոգիական գործառնությունների հոսքայնության հնարավորությունը, • […] ...
13:07 14.07.2025
Էրեբունի վարչական շրջանի հ. 74 մանկապարտեզի նոր շենքի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում ենԷրեբունի վարչական շրջանի հ. 74 մանկապարտեզի նոր շենքի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Նախագիծն իրականացվում է Երևանի էներգաարդյունավետության ծրագրով: Մանկապարտեզը 3 խմբանի է, ամբողջությամբ համալրված հակահրդեհային, արևային ֆոտովոլտային, օդափոխության համակարգերով: Բարեկարգվում է նաև բակային տարածքը: Ծրագիրն ամբողջությամբ նախատեսվում է ավարտել սեպտեմբեր ամսին՝ հնարավորություն տալով շուրջ 90 երեխայի հաճախել անվտանգ […] ...
13:00 14.07.2025
Արծաթե մեդալ՝ Քիմիայի 57-րդ միջազգային օլիմպիադայումՀուլիսի 5-14-ը Արաբական Միացիալ Էմիրությունների Դուբայ քաղաքում տեղի ունեցած Քիմիայի 57-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմն արժանացել է արծաթե մեդալի և երեք գովասանագրերի: Արծաթե մեդալի է արժանացել Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արման Խառատյանը, իսկ գովասանագրերի՝ «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Դավիթ Ղազարյանը, Գյումրու «Ֆոտոն» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Սևադա Հարությունյանը և Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների խորացված […] ...
12:47 14.07.2025
Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի, Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպումըԲրյուսելում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ ...