Օտարերկրացի աշխատողի համար գործատուին աշխատանքի թույլտվություն տրամադրելու և մերժելու ընթացակարգը` միայն էլեկտրոնային տարբերակով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+25.09 oC

Օտարերկրացի աշխատողի համար գործատուին աշխատանքի թույլտվություն տրամադրելու և մերժելու ընթացակարգը` միայն էլեկտրոնային տարբերակով

19:14 17.03.2020

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիմում է քաղաքացիներին, գործատուներին, օտարերկրացիներին` հայտնելով, որ Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման և հանրային առողջության պահպանման նպատակով, օտարերկրացի աշխատողի համար գործատուին աշխատանքի թույլտվություն տրամադրելու և մերժելու ընթացակարգն առաջիկայում ապահովվելու է միայն էլեկտրոնային տարբերակով:

«Ուստի խնդրում ենք Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 12-ին N 493-Ն որոշմամբ սահմանված փաստաթղթերի փաթեթը՝ ստորագրված և սքանավորված տարբերակով, փոխանցել էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով՝ https://e-request.am/hy/, կամ ուղարկել  [email protected], [email protected] հասցեներով:

Lրացուցիչ տեղեկատվություն, ինչպես նաև անհրաժեշտ ձևաչափերը կարող եք գտնել http://employment.am կայքում։ Հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել 095 20 10 20 կամ 060 65 27 01 հեռախոսահամարներով:

Հորդորում ենք հնարավորության դեպքում, առաջիկա մեկ ամսվա ընթացքում խուսափել սոցիալական ապահովության ծառայության, զբաղվածության պետական գործակալության, բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի և սոցիալական աջակցության տարածքային բաժիններ այցելելուց»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շանզ Էլիզեում շքերթ կանցկացվի Ֆրանսիայի Ազգային օրվա առթիվ

09:30 14.07.2025

Շանզ Էլիզեում շքերթ կանցկացվի Ֆրանսիայի Ազգային օրվա առթիվ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի օրը Փարիզի Շանզ-Էլիզեում կանցկացնի ռազմական շքերթ՝ նվիրված երկրի Ազգային օրվան: Տոնակատարությունները կսկսվեն տեղական ժամանակով 10:00-ին (Մոսկվայի ժամանակով 11:00-ին): Շքերթը կրկին տեղի կունենա Ֆրանսիայի մայրաքաղաքի գլխավոր փողոցում, այն բանից հետո, երբ անցյալ տարի այն տեղափոխվել էր մոտակա Ֆոշ պողոտա՝ 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի պատճառով։ Ֆրանսիայի իշխանությունները, որոնք ռազմական ծախսերի ավելացման […] ...

Մերցը հայտնել է, որ դժգոհ է Իսրայելի գործողություններից Գազայում

09:19 14.07.2025

Մերցը հայտնել է, որ դժգոհ է Իսրայելի գործողություններից Գազայում

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը անընդունելի է անվանել Գազայի հատվածում ստեղծված իրավիճակը և հայտարարել, որ մի քանի շաբաթ է՝ դժգոհ է Իսրայելի գործողություններից անկլավում։ «Ինձ դուր չի գալիս այն, ինչ Իսրայելի կառավարությունը շաբաթներ շարունակ անում է Գազայի հատվածում», – ասել է Մերցը ARD հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Նա հավելել է, որ մի քանի անգամ քննարկել է իրավիճակը […] ...

Բայդենը խոստովանել է, որ ներման հրամանագրերը ավտոմատ կերպով են ստորագրվում

09:10 14.07.2025

Բայդենը խոստովանել է, որ ներման հրամանագրերը ավտոմատ կերպով են ստորագրվում

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը հաստատել է, որ իր անունից ներման մասին որոշումները ստորագրելու համար օգտագործվել է ավտոմատ ստորագրություն, սակայն ասել է, որ ներման բոլոր որոշումները կայացվել են անձամբ իր կողմից, և որ ինքը ստիպված է եղել դիմել ավտոմատ ստորագրության ՝ փաստաթղթերի մեծ քանակի պատճառով։ «Դրանք չափազանց շատ էին», – ասել է Բայդենը The New […] ...

Al Jazeera․ Գազայում Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 95 պաղեստինցի

09:00 14.07.2025

Al Jazeera․ Գազայում Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 95 պաղեստինցի

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածների հետևանքով զոհվել է 95 պաղեստինցի, հաղորդում է կատարական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը։ Հեռուստաալիքը նշում է, որ Իսրայելը շարունակել է իր հարձակումները Գազայի հատվածի վրա, այդ թվում՝ մարդաշատ շուկայի և ջրամատակարարման կետի վրա, որի հետևանքով զոհվել է առնվազն 95 պաղեստինցի։ Գազայի շուկայի վրա Իսրայելի կողմից իրականացված […] ...

Ճապոնիան սկսել է «Ֆուկուսիմա-1» ատոմակայանից օվկիանոսային 13-րդ արտանետումը

08:50 14.07.2025

Ճապոնիան սկսել է «Ֆուկուսիմա-1» ատոմակայանից օվկիանոսային 13-րդ արտանետումը

Ճապոնական «Տոկիո Էլեկտրիկ Փաուեր» (TEPCO) էներգետիկ ընկերության մասնագետները սկսել են «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի մաքրված տեխնոլոգիական ջրի տասներեքերորդ խմբաքանակի արտանետումը։ Այս մասին հայտարարել է ճապոնական ընկերությունը։ Հաջորդ փուլի շրջանակներում, ինչպես նախորդ անգամներում, նախատեսվում է օվկիանոս արտանետել 7,8 հազար տոննա ջուր։ 2011 թվականի մարտին «Ֆուկուսիմա-1» ատոմակայանին հարվածեց ցունամին, որը հանգեցրեց երեք ռեակտորների փլուզման, պայթյունների և մեծ քանակությամբ ռադիոակտիվ […] ...

Բիթքոյնի գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 120,000 դոլարը

08:39 14.07.2025

Բիթքոյնի գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 120,000 դոլարը

Բիթքոյնի գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 120,000 դոլարը, ըստ Binance կրիպտոարժույթային բորսայի առևտրային տվյալների։ «Binance Market Data-ի տվյալներով՝ Bitcoin-ը հատել է 120,000 դոլարի սահմանը և ներկայումս վաճառվում է 121,214.56 դոլարով», – ասվում է կայքում։ Բիթքոյնը իր նախորդ ռեկորդը սահմանեց ուրբաթ օրը, երբ դրա արժեքը գերազանցեց 116,000 դոլարը։ Բորսայի տեղեկատվության համաձայն՝ տարեսկզբից ի վեր […] ...

BACK_TO_TOP