Մարտի 18-ին՝ ժամը 02:51-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Դսեղ գյուղում այրվում է տուն:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 5-րդ փողոցի տներից մեկում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։24-ին, մարվել՝ 05։38-ին: Տունն (մոտ 30 քմ) ամբողջությամբ այրվել է: