Դոնի Ռոստովում ՀՀ հյուպատոսությունը կապի մեջ է Վերին Լարսի անցակետում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+30.09 oC

Դոնի Ռոստովում ՀՀ հյուպատոսությունը կապի մեջ է Վերին Լարսի անցակետում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ

17:40 18.03.2020

Հյուպատոսական հաշվառումն օգնում է ԱԳՆ-ին՝ ճշգրիտ իմանալ՝ որ երկրում ՀՀ քանի քաղաքացի կա և ինչպես կապ հաստատել նրանց հետ: ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն ու Հյուպատոսական վարչության պետ Արտակ Ավետիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեցին, որ Թուրքիայից որևէ հյուպատոսական հաշվառում չի արվել, և դա որոշակիորեն բարդացնում է իրենց աշխատանքը՝ ՀՀ քաղաքացիների հետ կապվելու առումով:

Նաղդալյանը նշեց, որ այս պահի դրությամբ 16 երկրներից օտարերկրյա քաղաքացիների ժամանման առումով կա արգելք, զարգացումները ցույց կտան՝ ինչ փոփոխություններ կլինեն, այդ ցուցակը ենթակա է փոփոխման: ԱԳՆ ներկայացուցիչները վստահեցրին՝ քաղաքացիների՝ թեժ գծին ուղղվող բոլոր զանգերը գրանցվում են, ուղղորդումներ են տալիս, իսկ եթե անհրաժեշտ լինի կազմակերպել հատուկ թռիչք և նման որոշում կայացվի՝ քաղաքացին կտեղեկացվի այդ մասին:

Ավետիսյանը հայտնեց, որ Վերին Լարսի անցակետում ներկա դրությամբ մոտ 40 ՀՀ քաղաքացի կա, որոնց հետ կապի մեջ է Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչը, փորձ է արվում նրանց օգնություն ցույց տալ ու ուղղորդել: Նաղդալյանը տեղեկացրեց՝ Ֆրանսիայում գտվող ՀՀ քաղաքացիները Հայաստան կարող են վերադառնալ Air France-ի առաջիկա չվերթով։ Այնտեղ դեռեւս կան հասանելի տոմսեր։

Հայաստանից մեկնել ցանկացողների համար ԱԳՆ խոսնակը հիշեցրեց՝ Հայաստանը, ցամաքային ճանապարհով մեկնելուց բացի, իր քաղաքացիների համար սահմանափակում չի մտցրել:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դավթաշենում ընթանում են բակերի բարեկարգման աշխատանքներ՝ ստեղծելով անվտանգ և կանաչապատ միջավայր բոլորի համար. Ավինյան

22:17 22.07.2025

Դավթաշենում ընթանում են բակերի բարեկարգման աշխատանքներ՝ ստեղծելով անվտանգ և կանաչապատ միջավայր բոլորի համար. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Մենք շարունակում ենք երևանցիների համար ստեղծել բարեկարգ ու հարմարավետ բակեր: Դավթաշեն վարչական շրջանում ընթանում են բակերի բարեկարգման աշխատանքներ՝ ստեղծելով անվտանգ և կանաչապատ միջավայր բոլորի համար։ Կարևոր է, որ յուրաքանչյուր փոփոխություն ծառայի մարդկանց՝ դարձնելով նրանց առօրյա միջավայրը բարեկարգ ու հաճելի»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Մեծ Մասրիկ գյուղում անասնակեր է այրվել

22:08 22.07.2025

Մեծ Մասրիկ գյուղում անասնակեր է այրվել

Հուլիսի 22-ին, ժամը 14:33-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Մասրիկ գյուղում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 16։05-ին, մարվել՝ 18։26-ին։ Այրվել […] ...

SHANTNEWS

22:00 22.07.2025

SHANTNEWS

Նա շատ իմաստուն և զարմանալի մարդ է․ Ռունեն՝ Աղասիի մասին

21:52 22.07.2025

Նա շատ իմաստուն և զարմանալի մարդ է․ Ռունեն՝ Աղասիի մասին

Աշխարհի 9-րդ ռակետ, դանիացի Հոլգեր Ռունեն մեկնաբանել է իր համագործակցությունը «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 8-ակի չեմպիոն, աշխարհի նախկին առաջին ռակետ, ամերիկահայ Անդրե Աղասիի հետ, որի ղեկավարությամբ պատրաստվում է ԱՄՆ-ի մայրաքաղաքում մեկնարկելիք ATP-500 մրցաշարին։ «Մի քանի ամիս առաջ ես կապ հաստատեցի Աղասիի հետ։ Նա շատ իմաստուն և զարմանալի մարդ է։ Նա յուրովի է տեսնում խաղը։ Որոշեցի, որ […] ...

Novinky. Չեխիայում տարեսկզբից տարածվում է հեպատիտ Ա-ն

21:38 22.07.2025

Novinky. Չեխիայում տարեսկզբից տարածվում է հեպատիտ Ա-ն

2025 թվականի սկզբից ի վեր Չեխիայում ավելի քան 900 մարդ վարակվել է հեպատիտով Ա -ով, ինչը գրեթե ինը անգամ ավելի է, քան 2024 թվականի նույն ժամանակահատվածում։ Այս մասին հայտնել է Novinky լրատվական պորտալը՝ հղում անելով Հանրային առողջապահության պետական ինստիտուտին։ 2025 թվականին հանրապետությունում մահացել է հեպատիտ Ա -ով ախտորոշված 10 հիվանդ։ Անցյալ տարի այս հիվանդությունը, որի երկրորդ […] ...

ԿԳՄՍ նախարարն այցելել է Ակրոպոլիսի և Աթենքի հնագիտական թանգարաններ

21:24 22.07.2025

ԿԳՄՍ նախարարն այցելել է Ակրոպոլիսի և Աթենքի հնագիտական թանգարաններ

Շարունակվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Հունաստան: Նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ակրոպոլիսի թանգարան և Աթենքի հնագիտական թանգարան: Ակրոպոլիսի թանգարանի տնօրեն Նիկոլայոս Ստամպոլիդիսի ուղեկցությամբ հայկական պատվիրակությունը շրջել է թանգարանում, ծանոթացել ցուցադրությանը: ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ կարևորելով թանգարանային ոլորտում երկկողմ համագործակցությունը, […] ...

BACK_TO_TOP