Սկսվելու է համաշխարհային տնտեսական հեղափոխություն. Նիկոլ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+30.09 oC

Սկսվելու է համաշխարհային տնտեսական հեղափոխություն. Նիկոլ Փաշինյան

19:50 18.03.2020

Համաշխարհային տնտեսության մեջ կա՞ն սև խոռոչներ, որտեղ կարող է լցվել մեր գյուղատնտեսությունը: «Հեռանկար»-ի տաղավարում պատասխանելով այս հարցին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց.

«Այսօր, երբ մենք նայում ենք աշխարհի ցուցափեղկերին, տեսնում ենք՝ դրանք դատարկ են, և տեսնում ենք, որ Հայաստանում ցուցափեղկերը լիքն են: Սա պետք է ազդակ տա, որ մեր երկրում ինքնապաշտպանական բնազդներ կան: Ես չեմ դադարում զարմանալ մեր բիզնեսի տաղանդով, մեր ժողովրդի գործարար տաղանդով, խնդիրն այն է, որ գյուղատնտեսության մասով մենք ինքներս սպառելու խնդիր ունենք:

Ասում ենք՝ հնարավոր է աշխարհում սննդամթերքի այնպիսի ճգնաժամ լինի, որ չկարողանանք ներմուծել, բայց մենք կարող ենք ինքներս արտադրել, սննդամթերքի մասով 100 տոկոս ինքնաբավություն ունենք: Այստեղ ճշգրիտ բանաձևեր չկան. ԵՄ սնունդ արտահանելն այդքան էլ հեշտ չէ, բայց ոչ ոք չի կարող ասել, որ մի ամիս հետո ԵՄ-ն ինքը մեզ չի խնդրելու սննդամթերք մատակարարել: Մենք պետք է պատրաստ լինենք, ես գրեթե վստահ եմ, որ սկսվելու է 5-րդ, եթե ոչ՝ ինդուստրիալ, բայց համաշխարհային տնտեսական հեղափոխությունը:

Լավ է, որ մենք առաջինն ենք, որ տնտեսական հեղափոխության մասին հայտարարել ենք: Առնվազն մտադրման տեսանկյունից այստեղ աշխարհի լիդեր լինելու հնարավորություն ունենք»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՔՊ կուսակցության վարչության նիստում քննարկվել են կուսակցական հարցեր

22:24 22.07.2025

ՔՊ կուսակցության վարչության նիստում քննարկվել են կուսակցական հարցեր

Հուլիսի 22-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահի տեղակալ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Այս մասին հայտնել են ՔՊ կուսակցության գրասենյակից: Քննարկվել են կուսակցական բնույթի հարցեր։ ...

Դավթաշենում ընթանում են բակերի բարեկարգման աշխատանքներ՝ ստեղծելով անվտանգ և կանաչապատ միջավայր բոլորի համար. Ավինյան

22:17 22.07.2025

Դավթաշենում ընթանում են բակերի բարեկարգման աշխատանքներ՝ ստեղծելով անվտանգ և կանաչապատ միջավայր բոլորի համար. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Մենք շարունակում ենք երևանցիների համար ստեղծել բարեկարգ ու հարմարավետ բակեր: Դավթաշեն վարչական շրջանում ընթանում են բակերի բարեկարգման աշխատանքներ՝ ստեղծելով անվտանգ և կանաչապատ միջավայր բոլորի համար։ Կարևոր է, որ յուրաքանչյուր փոփոխություն ծառայի մարդկանց՝ դարձնելով նրանց առօրյա միջավայրը բարեկարգ ու հաճելի»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Մեծ Մասրիկ գյուղում անասնակեր է այրվել

22:08 22.07.2025

Մեծ Մասրիկ գյուղում անասնակեր է այրվել

Հուլիսի 22-ին, ժամը 14:33-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Մասրիկ գյուղում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 16։05-ին, մարվել՝ 18։26-ին։ Այրվել […] ...

SHANTNEWS

22:00 22.07.2025

SHANTNEWS

Նա շատ իմաստուն և զարմանալի մարդ է․ Ռունեն՝ Աղասիի մասին

21:52 22.07.2025

Նա շատ իմաստուն և զարմանալի մարդ է․ Ռունեն՝ Աղասիի մասին

Աշխարհի 9-րդ ռակետ, դանիացի Հոլգեր Ռունեն մեկնաբանել է իր համագործակցությունը «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 8-ակի չեմպիոն, աշխարհի նախկին առաջին ռակետ, ամերիկահայ Անդրե Աղասիի հետ, որի ղեկավարությամբ պատրաստվում է ԱՄՆ-ի մայրաքաղաքում մեկնարկելիք ATP-500 մրցաշարին։ «Մի քանի ամիս առաջ ես կապ հաստատեցի Աղասիի հետ։ Նա շատ իմաստուն և զարմանալի մարդ է։ Նա յուրովի է տեսնում խաղը։ Որոշեցի, որ […] ...

Novinky. Չեխիայում տարեսկզբից տարածվում է հեպատիտ Ա-ն

21:38 22.07.2025

Novinky. Չեխիայում տարեսկզբից տարածվում է հեպատիտ Ա-ն

2025 թվականի սկզբից ի վեր Չեխիայում ավելի քան 900 մարդ վարակվել է հեպատիտով Ա -ով, ինչը գրեթե ինը անգամ ավելի է, քան 2024 թվականի նույն ժամանակահատվածում։ Այս մասին հայտնել է Novinky լրատվական պորտալը՝ հղում անելով Հանրային առողջապահության պետական ինստիտուտին։ 2025 թվականին հանրապետությունում մահացել է հեպատիտ Ա -ով ախտորոշված 10 հիվանդ։ Անցյալ տարի այս հիվանդությունը, որի երկրորդ […] ...

BACK_TO_TOP