Առաջիկայում կառավարությունն առնվազն 150 մլրդ դրամի աջակցություն կցուցաբերի տնտեսությանը. Նիկոլ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+29.09 oC

Առաջիկայում կառավարությունն առնվազն 150 մլրդ դրամի աջակցություն կցուցաբերի տնտեսությանը. Նիկոլ Փաշինյան

19:44 18.03.2020

«Այսօր անորոշություն է, ոչ ոք չգիտե՝ վաղը ինչ կլինի: Այդ անորոշությունը խուճապ է առաջացնում մարդկանց մոտ: Այդ անորոշության մեջ ամենօրյա ռեժիմով պետք է փնտրենք և գտնենք հնարավորություններ»,- «Հեռանկար»-ի տաղավարում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը վստահեցրեց՝ մեր տնտեսությանը միանշանակ պետք է աջակցեն: Նա տեղեկացրեց, որ առաջիկայում Կառավարությունն առնվազն 150 մլրդ դրամի աջակցություն կցուցաբերի տնտեսությանը: Հարցը հետևյալն է՝ ինչպե՞ս, ո՞ր ճյուղերին, ընդ որում, ըստ վարչապետի, այդ հարցին ի պատասխան պետք է միտվել ոչ թե անցյալին, այլ ապագային՝ ոչ միայն որ ճյուղերին, այլև ինչպես:

«Մենք փաթեթ ենք պատրաստել, հենց այսօր կարող եմ ասել՝ մի քանի օրվա մեջ այն հնարավոր կլինի կիրառել, միջոցներ ձեռնարկել, որի արդյունքում ոչ միայն բիզնեսին կաջակցենք, այլև կոնկրետ մարդկանց. 25 մլրդ դրամ կտրամադրենք հետևյալ ծրագրին՝ մենք կասենք, որ այն ընկերությունները, որոնք կվերցնեն վարկ հայաստանյան բանկերից՝ դրամական արտահայտությամբ՝ իրենց աշխատողների աշխատավարձը վճարելու համար, հարկային պարտավորություն կատարելու, կոմունալ վճարները վճարելու, հումք ձեռք բերելու համար, էլի կետեր կլինեն, կհրապարակենք որոշումը, այդ վարկի 50 տոկոսը կառավարությունը կհամաֆինանսավորի զրո տոկոսով, իսկ բանկի հատվածի տոկոսը կսուբսիդավորի, որ այդ հատվածը ևս լինի զրո տոկոսով»,- հայտնեց նա:

Փաշինյանը նշեց՝ թեպետ աշխարհում մեծ անորոշություններ կան սպառողական վարքագծի տեսակետից, բայց մի բանում կարող ենք վստահ լինել՝ ինչպես համաճարակից առաջ, այնպես էլ համաճարակից հետո մարդիկ շարունակում են սնվել: Սա, ըստ վարչապետի, լավ ժամանակ է, որ լուրջ աջակցություն ցույց տան գյուղատնտեսությանը, շատ արագ գյուղատնտեսության ոլորտի վարկերը սուբսիդավորեն այնքան, մինչև այն դառնա զրո տոկոս, այսինքն՝ այդքան վարկեր տան և քաջալերեն հնարավորինս շատ մարդկանց՝ զբաղվել գյուղատնտեսությամբ: Փաշինյանի խոսքերով՝ սա պիտի բերի ներդրումներ՝ ոռոգման, ջրի կուտակման և այլ ոլորտներում, սակայն հստակ է՝ գյուղատնտեսությունը ճիշտ ոլորտն է, որտեղ կարելի է ներդրումներ անել:

Վարչապետը նաև տեղեկացրեց՝ 30 մլրդ դրամի փաթեթ են պատրաստել զուտ սոցիալական հրատապ աջակցության համար, որ բացառեն այն վիճակը, երբ մարդկանց սոցիալական վիճակի գահավիժում տեղի կունենա:

Մանրամասները` տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խոշոր հրդեհ Սյունիքի մարզում․ իրանական բեռնատարը դարձել է ոչ շահագործելի. կա վիրավոր

22:32 22.07.2025

Խոշոր հրդեհ Սյունիքի մարզում․ իրանական բեռնատարը դարձել է ոչ շահագործելի. կա վիրավոր

Հուլիսի 22-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհի «Վարդանի ձոր» կոչվող հատվածում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Մեղրիի հրշեջ-փրկարարական և Ագարակի փրկարարական հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Մինչ […] ...

ՔՊ կուսակցության վարչության նիստում քննարկվել են կուսակցական հարցեր

22:24 22.07.2025

ՔՊ կուսակցության վարչության նիստում քննարկվել են կուսակցական հարցեր

Հուլիսի 22-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահի տեղակալ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Այս մասին հայտնել են ՔՊ կուսակցության գրասենյակից: Քննարկվել են կուսակցական բնույթի հարցեր։ ...

Դավթաշենում ընթանում են բակերի բարեկարգման աշխատանքներ՝ ստեղծելով անվտանգ և կանաչապատ միջավայր բոլորի համար. Ավինյան

22:17 22.07.2025

Դավթաշենում ընթանում են բակերի բարեկարգման աշխատանքներ՝ ստեղծելով անվտանգ և կանաչապատ միջավայր բոլորի համար. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Մենք շարունակում ենք երևանցիների համար ստեղծել բարեկարգ ու հարմարավետ բակեր: Դավթաշեն վարչական շրջանում ընթանում են բակերի բարեկարգման աշխատանքներ՝ ստեղծելով անվտանգ և կանաչապատ միջավայր բոլորի համար։ Կարևոր է, որ յուրաքանչյուր փոփոխություն ծառայի մարդկանց՝ դարձնելով նրանց առօրյա միջավայրը բարեկարգ ու հաճելի»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Մեծ Մասրիկ գյուղում անասնակեր է այրվել

22:08 22.07.2025

Մեծ Մասրիկ գյուղում անասնակեր է այրվել

Հուլիսի 22-ին, ժամը 14:33-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Մասրիկ գյուղում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 16։05-ին, մարվել՝ 18։26-ին։ Այրվել […] ...

SHANTNEWS

22:00 22.07.2025

SHANTNEWS

Նա շատ իմաստուն և զարմանալի մարդ է․ Ռունեն՝ Աղասիի մասին

21:52 22.07.2025

Նա շատ իմաստուն և զարմանալի մարդ է․ Ռունեն՝ Աղասիի մասին

Աշխարհի 9-րդ ռակետ, դանիացի Հոլգեր Ռունեն մեկնաբանել է իր համագործակցությունը «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 8-ակի չեմպիոն, աշխարհի նախկին առաջին ռակետ, ամերիկահայ Անդրե Աղասիի հետ, որի ղեկավարությամբ պատրաստվում է ԱՄՆ-ի մայրաքաղաքում մեկնարկելիք ATP-500 մրցաշարին։ «Մի քանի ամիս առաջ ես կապ հաստատեցի Աղասիի հետ։ Նա շատ իմաստուն և զարմանալի մարդ է։ Նա յուրովի է տեսնում խաղը։ Որոշեցի, որ […] ...

BACK_TO_TOP