«Ալկոգել» արտադրող ընկերությանը մահակով էլ չես ստիպի, որ գնա տուն. Նիկոլ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+29.09 oC

«Ալկոգել» արտադրող ընկերությանը մահակով էլ չես ստիպի, որ գնա տուն. Նիկոլ Փաշինյան

20:00 18.03.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հեռանկար»-ի տաղավարում անդրադառնալով բանկերի կողմից հայտարարված վարկային արձակուրդներին, հարցին՝ դա լա՞վ է սպառողի համար, իսկ արդյո՞ք լավ է բանկային համակարգին, ասաց.

«Մենք շատ գործողություններ որ անում ենք, ես կռահում եմ, որ կլինեն քննադատություններ՝ ինչո՞ւ եք բանկերին ներգրավում պրոցեսի մեջ, ուղիղ աշխատեք բիզնեսի հետ: Այստեղ կա մի քանի պատճառ, այնուամենայնիվ, կառավարության վրա ավելի հեշտ է էմոցիոնալ ճնշում գործադրել, քան բանկերի, մեզ հարկավոր է արբիտր՝ ծրագրերը գնահատելու համար, խնդիրը գումար ծախսելու մեջ չէ, այսօր կարող ենք աջուձախ գումար ծախսել, բայց վաղը ինքներս մեզ ու հանրությանը պետք է հաշվետվություն տանք՝ ճի՞շտ էր այդպես ծախսել: Վաղը էմոցիաներն անցնելու են, մարդիկ ասելու են՝ լավ, մենք էինք էմոցիոնալ, այս ճգնաժամային իրավիճակում կառավարությունն ի՞նչ իրավունք ունի լինել էմոցիոնալ»:

Վարչապետը նշեց, որ հենց դրա համար կառավարությանը պետք է գործընկեր՝ պրոցեսը սթափ գնահատելու համար: Բացի այդ, վարչապետն ասաց՝ բանկում պահվում են քաղաքացիների խնայողությունները, իրենք սրանով երաշխավորում են դրամաշրջանառությունը, երբ ասում են՝ պատրաստ են աջակցել, որ հարկադիր պարապուրդում գտնվող աշխատողներին աշխատավարձ վճարեն, երբ նա ստացավ այն, կփակի նաև վարկը:

Դիտարկմանը, թե գործարարները երկընտրանքի մեջ են՝ մի կողմից ասում են՝ դուրս մի եկեք տներից, մյուս կողմից՝ եթե չաշխատեն, ինչպե՞ս են հնարավորություններ փնտրելու, վարչապետն արձագանքեց.

«Հիմա ավելի շատ մտածելու ժամանակ է: Նրանք, ովքեր աշխատելու են, կաշխատեն, «Ալկոգել» արտադրող ընկերությանը մահակով էլ չես ստիպի, որ գնա տուն, խոսքն այն մասին է, որ երբ հնարավորության մասին ենք խոսում, այո, այսօրվա, բայց ավելի շատ՝ վաղվա հնարավորության մասին է: Այստեղ երկակի իրավիճակ կա, բայց մենք խնդիրը այսպես ենք դնում, ահազանգում եք, որ ունենք այսպիսի համաճարակային խնդիր, բայց կան նաև հնարավորություններ: Կլինի՞, որ խանութները, հիվանդանոցները չաշխատեն, սնունդ արտադրողները չաշխատեն: Այսինքն՝ անկախ ամեն ինչից, այն տնտեսական սեգմենտը, որ այսօր ռեալ պահանջարկ ունի, միևնույն է՝ կաշխատի: Նրանք, ովքեր պահանջարկ չունեն, հնարավորություն ենք տալիս մտածելու իրենց ապագայի վերաբերյալ, կոչ ենք անում պահպանել հիգիենայի կանոնները, սոցիալական հեռավորությունը պահպանել, համբուրվելով բարևելու սովորությունից հրաժարվել, ձեռքով բարևելուց առժամանակ հրաժարվել»:

Վարչապետը նշեց՝ այս համաճարակի պատմությունը ցույց է տալիս, որ մեզանից յուրաքանչյուրի անհատական կարգապահության և կանոնների պահպանման մակարդակը դառնում է ազգային անվտանգ խնդիր: Նրա գնահատմամբ՝ կորոնավիրուսը նեգատիվ օրինակով ապացուցեց, որ անհատական ջանքից կարևոր բան չկա:

«Սա հնարավորություն է, քանի որ հին աշխարհն այլևս գոյություն չունի: Մենք մտնում ենք նոր աշխարհ, եկեք՝ մեզ պատրաստենք նոր աշխարհը մեր ամբիցիաները կառուցելուն, առաջ գնալուն»,- նշեց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խոշոր հրդեհ Սյունիքի մարզում․ իրանական բեռնատարը դարձել է ոչ շահագործելի. կա վիրավոր

22:32 22.07.2025

Խոշոր հրդեհ Սյունիքի մարզում․ իրանական բեռնատարը դարձել է ոչ շահագործելի. կա վիրավոր

Հուլիսի 22-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհի «Վարդանի ձոր» կոչվող հատվածում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Մեղրիի հրշեջ-փրկարարական և Ագարակի փրկարարական հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Մինչ […] ...

ՔՊ կուսակցության վարչության նիստում քննարկվել են կուսակցական հարցեր

22:24 22.07.2025

ՔՊ կուսակցության վարչության նիստում քննարկվել են կուսակցական հարցեր

Հուլիսի 22-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահի տեղակալ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Այս մասին հայտնել են ՔՊ կուսակցության գրասենյակից: Քննարկվել են կուսակցական բնույթի հարցեր։ ...

Դավթաշենում ընթանում են բակերի բարեկարգման աշխատանքներ՝ ստեղծելով անվտանգ և կանաչապատ միջավայր բոլորի համար. Ավինյան

22:17 22.07.2025

Դավթաշենում ընթանում են բակերի բարեկարգման աշխատանքներ՝ ստեղծելով անվտանգ և կանաչապատ միջավայր բոլորի համար. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Մենք շարունակում ենք երևանցիների համար ստեղծել բարեկարգ ու հարմարավետ բակեր: Դավթաշեն վարչական շրջանում ընթանում են բակերի բարեկարգման աշխատանքներ՝ ստեղծելով անվտանգ և կանաչապատ միջավայր բոլորի համար։ Կարևոր է, որ յուրաքանչյուր փոփոխություն ծառայի մարդկանց՝ դարձնելով նրանց առօրյա միջավայրը բարեկարգ ու հաճելի»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Մեծ Մասրիկ գյուղում անասնակեր է այրվել

22:08 22.07.2025

Մեծ Մասրիկ գյուղում անասնակեր է այրվել

Հուլիսի 22-ին, ժամը 14:33-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Մասրիկ գյուղում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 16։05-ին, մարվել՝ 18։26-ին։ Այրվել […] ...

SHANTNEWS

22:00 22.07.2025

SHANTNEWS

Նա շատ իմաստուն և զարմանալի մարդ է․ Ռունեն՝ Աղասիի մասին

21:52 22.07.2025

Նա շատ իմաստուն և զարմանալի մարդ է․ Ռունեն՝ Աղասիի մասին

Աշխարհի 9-րդ ռակետ, դանիացի Հոլգեր Ռունեն մեկնաբանել է իր համագործակցությունը «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 8-ակի չեմպիոն, աշխարհի նախկին առաջին ռակետ, ամերիկահայ Անդրե Աղասիի հետ, որի ղեկավարությամբ պատրաստվում է ԱՄՆ-ի մայրաքաղաքում մեկնարկելիք ATP-500 մրցաշարին։ «Մի քանի ամիս առաջ ես կապ հաստատեցի Աղասիի հետ։ Նա շատ իմաստուն և զարմանալի մարդ է։ Նա յուրովի է տեսնում խաղը։ Որոշեցի, որ […] ...

BACK_TO_TOP