Մայր Աթոռում կատարվեց բժշկության և պահպանության աղոթք – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+29.09 oC

Մայր Աթոռում կատարվեց բժշկության և պահպանության աղոթք

21:16 18.03.2020

Օրեր առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից մարտի 18-ը հայտարարվել է համազգային աղոթքի օր համավարակի հաղթահարման և հիվանդների բժշկության համար:

Մարտի 18-ի երեկոյան Սուրբ Գայանե վանքում, հանդիսապետությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հանգստյան ժամերգություն, որի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր առանձնական աղոթքը բարձրացրեց առ Աստված՝ այս առիթով նաև իր խոսքն ուղղելով համայն հայ ժողովրդին։

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԱՂՈԹՔԻ ԱՌԻԹՈՎ

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից աղոթք ենք բարձրացնում առ Աստված՝ խնդրելով Տիրոջ զորակցությունն ու օգնությունը աշխարհին և մեր ժողովրդին պատուհասած համավարակի դիմագրավման համար։

Դժվարին այս օրերին մտահոգությամբ ենք ականատես լինում, թե ինչպես է աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում նաև Հայաստանում, համավարակի պատճառով խաթարվել բնականոն կյանքը. մարդիկ մեկուսացել են, կրթական և այլ շատ հաստատություններ դադարել են գործելուց: Մարդիկ վախենում են, որ պատուհասը կարող է հասնել նաև իրենց ու իրենց ընտանիքի անդամներին, հարազատներին ու մտերիմներին: Սրտակից լինելով վարակից ազդված բոլոր մարդկանց, սիրելի հավատավոր զավակներ, խռովահույզ այս ժամանակներում մշտապես անդրադառնանք մարդուն տրված Աստծո ամենից մեծ պարգևի` սիրո սքանչելի խորհրդին: Բոլորդ քաջ գիտեք, որ Աստված Իր Միածին Որդուն ուղարկեց աշխարհ՝ առ մարդը Իր սիրուց մղված։ Փրկիչ մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, այդ անսահման սիրով մեզ համար չարչարվեց ու խաչվեց, Իր հրաշափառ Հարությամբ մարդկությանը պարգևեց փրկության, հույսի, հավատի ու սիրո շնորհները, որպեսզի մենք Փրկչին ապավինած՝ կարող լինենք նաև հաղթահարել դժվարություններն ու նեղությունները կյանքի։ Արդարև, ուր կա սեր, հույս և հավատք, այնտեղ չկա երկյուղ ու կասկած, այնտեղ չկա վախ և հուսալքություն, քանզի Ինքն Արարիչ Աստված է մեր ապավենը: Սուրբ Դավիթ մարգարեն ասում է.  «Տերն իմ լույսն է ու կյանքը, ումի՞ց վախենամ. Տերն իմ կյանքի ապավենն է, ումի՞ց ես դողամ» (Սաղմ․ ԻԶ 1):

Ապաքինման, ինքնամեկուսացման ու առանձնացումի մեջ գտնվող սիրելի զավակներ Մեր, դուք միայնակ չեք։ Այս պահին համայն մեր ժողովուրդը՝ աշխարհական և եկեղեցական, երիտասարդ և տարեց, յուրաքանչյուր հավատացյալ անձ իր առանձնական աղոթքն է երկինք վերառաքում բոլոր հիվանդների շուտափույթ առողջության, մեկուսացվածների տոկունության ու արիության և Աստծո գթառատ հովանու ներքո մեր կյանքի պաշտպանության համար։ Համազգային աղոթքի այս օրը տարակույս չունենք, որ ողորմած Տերը լսում է մեր ձայնը: Առանձնաբար այս պահին ամեն մեկն իր բնակության, իր ծառայության վայրում աղոթում է, և աղոթքի քաղցրահունչ ձայնն է, որ մեզ միավորում է որպես մեկ ազգ, որպես Աստծո ժողովուրդ:

Սիրելի զավակներ Մեր, ամուր պահեցեք ձեր հույսը, անսասան՝ ձեր լույս հավատքը, զորացրեք ոգին աղոթական ու ապաշխարության և միմյանց հանդեպ սերն ու հոգածությունը, որպեսզի Աստված մեզ հաղթանակած դուրս հանի այս փորձությունից։ Հիշեք, որ անտարբերությունն ու անտեսումը կյանքում կարող են ավելի մեծ վնաս հասցնել, և առանց միմյանց հանդեպ ցուցաբերվող խնամքի ու օժանդակության անհնար է հաղթել որևէ վտանգ:

Այս պահին, ի դեմս աղոթակից Մեր բոլոր զավակների, Մեր սրտաբուխ հայցն ենք բարձրացնում առ Երկնավոր մեր Հայրը՝ ասելով․ «Բարերար և բազումողորմ Աստված, ընդունիր մեր երկրպագությունը, և լսիր մեր աղաչանքները, որովհետև Քեզ ապավինելով ակնկալում ենք առատ ողորմությունդ և անսպառ գթությունդ: Անսալով մեր աղաչանքներին` բժշկություն պարգևիր բոլոր հիվանդներին, վարակից ապաքինվող բոլոր անձանց։ Հեռու վանիր վախն ու տագնապը նրանցից, ովքեր բուժման ընթացքի և կամ մեկուսացման մեջ են: Պահիր ու պահպանիր նրանց ընտանիքներն ու բարեկամներին և խաղաղություն պարգևիր նրանց բոլոր սիրելիներին:

Քո անչափ բարերար կամքով օրհնիր և զորություն պարգևիր զօր ու գիշեր իրենց անձնվեր ծառայությունը մատուցող մեր բժիշկներին, ովքեր անձնուրաց ջանքեր են ներդնում հիվանդներին ապաքինելու իրենց ծառայության մեջ:

Պահիր և պահպանիր մեր ժողովրդին և համայն աշխարհին, օգնական եղիր և քո աստվածային իմաստությունը պարգևիր հայրենի մեր իշխանություններին և աշխարհի բոլոր առաջնորդներին, որպեսզի համավարակի դեմ պայքարի ձեռնարկումները պսակվեն հաջողությամբ, և Քո առատ շնորհով ու ողորմածությամբ կարող լինենք հաղթահարելու նաև այս փորձությունը:

Արդ, ողորմած և մարդասեր Աստված, թողություն տուր մեր մեղքերին և ազատիր հիվանդություններից, որպեսզի մենք ամենքս գոհությամբ ու երախտագիտությամբ փառավորենք ու երկրպագենք Ամենասուրբ Երրորդությանդ, հավիտյանս հավիտենից. Ամեն»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խոշոր հրդեհ Սյունիքի մարզում․ իրանական բեռնատարը դարձել է ոչ շահագործելի. կա վիրավոր

22:32 22.07.2025

Խոշոր հրդեհ Սյունիքի մարզում․ իրանական բեռնատարը դարձել է ոչ շահագործելի. կա վիրավոր

Հուլիսի 22-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհի «Վարդանի ձոր» կոչվող հատվածում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Մեղրիի հրշեջ-փրկարարական և Ագարակի փրկարարական հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Մինչ […] ...

ՔՊ կուսակցության վարչության նիստում քննարկվել են կուսակցական հարցեր

22:24 22.07.2025

ՔՊ կուսակցության վարչության նիստում քննարկվել են կուսակցական հարցեր

Հուլիսի 22-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահի տեղակալ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Այս մասին հայտնել են ՔՊ կուսակցության գրասենյակից: Քննարկվել են կուսակցական բնույթի հարցեր։ ...

Դավթաշենում ընթանում են բակերի բարեկարգման աշխատանքներ՝ ստեղծելով անվտանգ և կանաչապատ միջավայր բոլորի համար. Ավինյան

22:17 22.07.2025

Դավթաշենում ընթանում են բակերի բարեկարգման աշխատանքներ՝ ստեղծելով անվտանգ և կանաչապատ միջավայր բոլորի համար. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Մենք շարունակում ենք երևանցիների համար ստեղծել բարեկարգ ու հարմարավետ բակեր: Դավթաշեն վարչական շրջանում ընթանում են բակերի բարեկարգման աշխատանքներ՝ ստեղծելով անվտանգ և կանաչապատ միջավայր բոլորի համար։ Կարևոր է, որ յուրաքանչյուր փոփոխություն ծառայի մարդկանց՝ դարձնելով նրանց առօրյա միջավայրը բարեկարգ ու հաճելի»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Մեծ Մասրիկ գյուղում անասնակեր է այրվել

22:08 22.07.2025

Մեծ Մասրիկ գյուղում անասնակեր է այրվել

Հուլիսի 22-ին, ժամը 14:33-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Մասրիկ գյուղում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 16։05-ին, մարվել՝ 18։26-ին։ Այրվել […] ...

SHANTNEWS

22:00 22.07.2025

SHANTNEWS

Նա շատ իմաստուն և զարմանալի մարդ է․ Ռունեն՝ Աղասիի մասին

21:52 22.07.2025

Նա շատ իմաստուն և զարմանալի մարդ է․ Ռունեն՝ Աղասիի մասին

Աշխարհի 9-րդ ռակետ, դանիացի Հոլգեր Ռունեն մեկնաբանել է իր համագործակցությունը «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 8-ակի չեմպիոն, աշխարհի նախկին առաջին ռակետ, ամերիկահայ Անդրե Աղասիի հետ, որի ղեկավարությամբ պատրաստվում է ԱՄՆ-ի մայրաքաղաքում մեկնարկելիք ATP-500 մրցաշարին։ «Մի քանի ամիս առաջ ես կապ հաստատեցի Աղասիի հետ։ Նա շատ իմաստուն և զարմանալի մարդ է։ Նա յուրովի է տեսնում խաղը։ Որոշեցի, որ […] ...

BACK_TO_TOP